https://arm.sputniknews.ru/20220418/erkkvoghm-pastatught-e-stvoragrvelu-vanecjany-pashinjani-mvoskvovjan-ajci-masin-40998614.html
Երկկողմ փաստաթուղթ է ստորագրվելու. Վանեցյանը` Փաշինյանի մոսկովյան այցի մասին
Երկկողմ փաստաթուղթ է ստորագրվելու. Վանեցյանը` Փաշինյանի մոսկովյան այցի մասին
Sputnik Արմենիա
Արթուր Վանեցյանն իր ունեցած տեղեկություններն է հայտնել փաստաթղթի վերաբերյալ։ 18.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-18T10:18+0400
2022-04-18T10:18+0400
2022-04-18T10:35+0400
արթուր վանեցյան
ազատության հրապարակ
մոսկվա
նիկոլ փաշինյան
փաստաթուղթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/11/40993327_0:0:1600:901_1920x0_80_0_0_61c52f731cd946e9952535f2635421d4.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի տեղեկություններով` վաղը Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի միջև ինչ-ինչ պայմանագիր է կքնվելու։ Այս մասին նա ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի վաչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կարտարելիք այցից։Հայտնել էինք, որ երեկ Վանեցյանն Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով քաղաքացիներին էր դիմել՝ կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։ Նա գիշերն Ազատության հրապարակում է անցկացրել։Նա ասաց, որ Փաշինյանից որևէ լավ սպասելիք չունի` միաժամանակ հերքելով լուրերը, թե բողոքի ակցիա է սկսել Ռուսաստանից վերադառնալուց հետո։ Վանեցյանը վստահեցնում է` ակցիան նախաձեռնել է վարչապետի` Աժ-ում հնչեցրած ելույթից հետո։Ինչ վերաբերում է գիշերն Ազատության հրապարակում եղած իրավիճակին, Վանեցյանը նշեց, որ մարդկանց շատ ինտենսիվ հոսք է եղել, նրանց մի մասը գիշերել է այնտեղ։ Ընդհանուր առմամբ, իրավիճակը հանգիստ է եղել, որևէ միջադեպ չի եղել։ Վանեցյանը նշեց, որ մեծ քանակությամբ ոստիկաններ են եղել գիշերն այնտեղ և մինչև հիմա էլ կան։Նա հավելեց, որ իրենք վճռական են տրամադրված և որևէ տեղ չեն շտապում, այլ գործ չունեն։Հիշեցնենք, որ մարտի 10-ին կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը հայտնել էր` ապրիլին պաշտոնական այցով Ռուսաստան կմեկնի։ Այս տարի լրանում է մի շարք երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 30-ամյակը։ Նրա խոսքով` հենց այս կապակցությամբ է ապրիլին նախատեսված իր այցը Ռուսաստանի Դաշնություն։ Ավելի ուշ հայտնի դարձավ նաև Փաշինյանի այցի օրը` ապրիլի 19։
https://arm.sputniknews.ru/20220417/tshanaparhajin-qartezy-gtsvelu-e-ajstegh-vanecjany-irenc-gortsoghutjunneri-masin-40994346.html
ազատության հրապարակ
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/11/40993327_20:0:1444:1068_1920x0_80_0_0_43b8ff8ee244bd5323ce84ec0b7efba8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արթուր վանեցյան, ազատության հրապարակ, մոսկվա, նիկոլ փաշինյան, փաստաթուղթ
արթուր վանեցյան, ազատության հրապարակ, մոսկվա, նիկոլ փաշինյան, փաստաթուղթ
Երկկողմ փաստաթուղթ է ստորագրվելու. Վանեցյանը` Փաշինյանի մոսկովյան այցի մասին
10:18 18.04.2022 (Թարմացված է: 10:35 18.04.2022) Արթուր Վանեցյանն իր ունեցած տեղեկություններն է հայտնել փաստաթղթի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի տեղեկություններով` վաղը Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի միջև ինչ-ինչ պայմանագիր է կքնվելու։ Այս մասին նա ասաց
Sputnik Արմենիայի հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի վաչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կարտարելիք այցից։
Հայտնել էինք, որ երեկ Վանեցյանն Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով քաղաքացիներին էր դիմել՝ կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։ Նա գիշերն Ազատության հրապարակում է անցկացրել։
«Գիտեմ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև փաստաթուղթ պետք է ստորագրվի, որը երկկողմ հարաբերություններին է վերաբերում»,-ասաց Վանեցյանը։
Նա ասաց, որ Փաշինյանից որևէ լավ սպասելիք չունի` միաժամանակ հերքելով լուրերը, թե բողոքի ակցիա է սկսել Ռուսաստանից վերադառնալուց հետո։ Վանեցյանը վստահեցնում է` ակցիան նախաձեռնել է վարչապետի` Աժ-ում հնչեցրած ելույթից հետո։
Ինչ վերաբերում է գիշերն Ազատության հրապարակում եղած իրավիճակին, Վանեցյանը նշեց, որ մարդկանց շատ ինտենսիվ հոսք է եղել, նրանց մի մասը գիշերել է այնտեղ։ Ընդհանուր առմամբ, իրավիճակը հանգիստ է եղել, որևէ միջադեպ չի եղել։ Վանեցյանը նշեց, որ մեծ քանակությամբ ոստիկաններ են եղել գիշերն այնտեղ և մինչև հիմա էլ կան։
«Ես այստեղ եմ լինելու այսօր, վաղը և՝ որքան պետք լինի։ Համոզված եմ, որ մեր շուրջօրյա բողոքի ակցիան կբերի մի իրավիճակի, երբ քաղաքացիները կհասկանան, թե իրապես ինչ է կատարվում երկրում, և կմիանան մեզ։ Մեր հիմնական նպատակն անվտանգ, ինքնիշխան, տարածքային ամբողջականությունը չխախտած մեծ հայրենիք ունենալն է` խոսքը ՀՀ-ի և Արցախի մասին է։ Իսկ դրան հասնելու համար ունենք մեկ միջոց` պարտությունների չընդհատվող անիվը կասեցնել և Նիկոլ Փաշինյանին հեռացնել»,- ասաց Վանեցյանը։
Նա հավելեց, որ իրենք վճռական են տրամադրված և որևէ տեղ չեն շտապում, այլ գործ չունեն։
Հիշեցնենք, որ մարտի 10-ին կառավարության նիստի ժամանակ
Փաշինյանը հայտնել էր` ապրիլին պաշտոնական այցով Ռուսաստան կմեկնի։ Այս տարի լրանում է մի շարք երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 30-ամյակը։ Նրա խոսքով` հենց այս կապակցությամբ է ապրիլին նախատեսված իր այցը Ռուսաստանի Դաշնություն։ Ավելի ուշ
հայտնի դարձավ նաև Փաշինյանի այցի օրը` ապրիլի 19։