00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճանապարհային քարտեզը գծվելու է այստեղ․ Վանեցյանը՝ նախատեսվող գործողությունների մասին

© Sputnik / Andranik GhazaryanԱրթուր Վանեցյանը Ազատության հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ (17 ապրիլի, 2022թ). Երևան
Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ (17 ապրիլի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2022
Բաժանորդագրվել
ԱԱԾ նախկին տնօրենի խոսքով՝ իրենք տագնապած են, որովհետև պետք է կարողանան կասեցնել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերել ներկա իշխանությունները։
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Ընդդիմությունը միասնական է, նպատակը նույնն է՝ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, փրկել Հայաստանն ու Արցախը։ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքով՝ հենց Ազատության հրապարակում պետք է գտնել ամենաարդյունավետ ճանապարհն իրենց նպատակին հասնելու համար, ու շարժվել այդ ճանապարհով։ Ըստ նրա՝ ճանապարհային քարտեզը հենց Ազատության հրապարակում է գծվելու։

«Մենք տեսանք մի ելույթ Ազգային ժողովում, որը, կարծում եմ, երրորդ հանրապետության պատմության մեջ ամենախայտառակ ելույթն էր, և որը հետագայում պատմության գրքերում նշվելու է որպես ելույթ խայտառակության, պարտվողականության մասին»,- նշեց Վանեցյանը։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ինքը այդ ելույթի՞ց է տագնապած, թե՞ տեղեկություններ ունեն, որ պատրաստվում են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, Վանեցյանը նշեց, որ տեղեկություններ էլ ունեն։
«Այդ թվում՝ տեղեկություններ ունենք, նաև իշխանությունների գործողություններն են դա ցույց տալիս, իշխանական պատգամավորների ելույթներն են դա ցույց տալիս»,- նշեց Վանեցյանը։
Նրա խոսքով՝ եթե ՀՀ-ում որևէ մեկը կարողանում է ասել, որ Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում, այդ օրվանից բոլոր կարմիր գծերը հատած են։
«Իմ գործողությունն այստեղ նստելն է, մարդկանց հետ խոսելն է։ Վերջին իրադարձություններից հետո ինձ չեմ պատկերացնում ԱԺ-ում՝ իմ առանձնասենյակում կամ նիստերի դահլիճում։ Ու՞մ հետ նստեմ ու խոսեմ, նրա՞նց հետ, ովքեր կարծում են՝ Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում»,- ասաց Վանեցյանը։
Նրա խոսքով՝ իրենք չեն վախենում, որ ոստիկանությունը կարող է ուժ կիրառել իրենց նկատմամբ։
«Հայրենիք կորցնելուց ավելին ի՞նչ ենք կորցնելու, թող ուժ կիրառեն»,- շեշտեց նա։

Վստահ է՝ այն պայմանավորվածությունները, որոնք այս իշխանությունները ձեռք են բերել, միգուցե՝ իրենց նկատմամբ ճնշումների արդյունքում, միգուցե՝ այլ իրավիճակներում, պետք է կարողանալ կասեցնել։

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատրաստվում է գնալ միակողմանի զիջումների, այսպես կոչված՝ խաղաղության դարաշրջան հաստատելու համար։ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է թողնել Արցախը, և արդեն սկսել են խոսել, քարոզել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։ Եթե Հայաստանի ներսում հիմա ընդվզում չլինի, և չփորձենք հեռացնել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, այդ գործընթացն անպայման իրականանալու է»,- ասաց Վանեցյանը։
Պնդում է՝ առանց ներկա իշխանությունների հեռացման, չենք կարողանալու կանգնեցնել պարտությունների շղթան։
Հիշեցնենք՝ ժամեր առաջ Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով քաղաքացիներին դիմեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ կոչ անելով միանալ և միասին պայքարել հանուն Հայաստանի, Արցախի և հայ մնալու։ Ոստիկանների և քաղաքացիների միջև քաշքշուկ սկսվեց այն բանից հետո, երբ ակցիայի մասնակիցները ցանկացան վրաններ տեղադրել հրապարակում ու փողոց փակել։ Մի քանի քաղաքացի բերման ենթարկվեց։
Հավելենք` Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարել էր` միջազգային հանրությունն ուղիղ ասել է, որ Հայաստանը պետք է մի փոքր իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում իր նշաձողը, ինչի շնորհիվ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի և Արցախի շուրջ։
Ապրիլի 14-ին ԱԺ-ում նա անդրադարձավ իր նախորդ օրվա ելույթին` նշելով, որ դրանով հստակ տարածություն է բացել ՀՀ-ի ու Արցախի համար, որովհետև, ըստ նրա, նախորդ շրջանի բանակցային ողջ գործընթացով Հայաստանն ու Արցախը զրկվել էին քաղաքական ու դիվանագիտական տարածությունից։
Նույն օրը Արցախի ԱԺ պատգամավորները հայտարարություն ընդունեցին` պահանջելով, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն Արցախի հարցում իրենց աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես Արցախի շահով։
Լրահոս
0