https://arm.sputniknews.ru/20220418/dzerbakalvel-e-lukashenkvojin-buzhvogh-bzhishky-41023036.html
Ձերբակալվել է Լուկաշենկոյին բուժող բժիշկը
Ձերբակալվել է Լուկաշենկոյին բուժող բժիշկը
Sputnik Արմենիա
Բելառուսի առողջապահության համակարգում կոռուպցիայի հատկանիշներով գործ է հարուցվել, որի շրջանակում ավելի քան 30 պաշտոնյա է ձերբակալվել։ 18.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-18T17:56+0400
2022-04-18T17:56+0400
2022-04-18T18:10+0400
բելառուս
ալեքսանդր լուկաշենկո
բժիշկ
կոռուպցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0d/40836307_0:0:2963:1668_1920x0_80_0_0_5a55606dc1f2c636606df7e7c05e5076.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ կոռուպցիայի գործով ձերբակալված բժիշկների թվում է նաև իրեն բուժող բժիշկը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Բելառուսը։«Ցավալի է, որ նրանց թվում է նաև «նախագահի բժիշկը»։ Այդ փաստը վշտացրել է ինձ, բայց օրենքը օրենք է և բոլորին է վերաբերում»,- ասել է պետության ղեկավարը։Բելառուսի առողջապահության նախարար Դմիտրի Պինևիչը, գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը և պետանվտանգության կոմիտեի նախագահ Իվան Տերտելն այսօր Բելառուսի նախագահին զեկուցել են, որ բժշկության ոլորտում կոռուպցիայի գործի շրջանակում ավելի քան 30 պաշտոնյաներ են ձերբակալվել։«Թույլ չենք տա կրակել ռուս մարդու թիկունքին». Լուկաշենկոն` Պուտինի հետ հանդիպումից հետոԼուկաշենկոն ասել է, որ բարձր պաշտոններում նշանակումներ անելիս, հատկապես այնպիսի կարևոր ոլորտում, ինչպիսին առողջապահությունն է, միշտ առաջին տեղում է դրել կոռուպցիայի բացառման հարցը։ Խոշոր սկանդալներից խուսափելու համար նա հանձնարարել է հրաժարվել դեղերի և բուժապրանքների միջնորդավորված մատակարարումից։Դու ակնթարթորեն դադարեցրիր Covid–ն աշխարհում, բոլորն առողջացան. Լուկաշենկոն` Պուտինին
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0d/40836307_232:0:2963:2048_1920x0_80_0_0_81c09808ac30d9d68a1b4aa13d4a35a3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բելառուս, ալեքսանդր լուկաշենկո, բժիշկ, կոռուպցիա
բելառուս, ալեքսանդր լուկաշենկո, բժիշկ, կոռուպցիա
Ձերբակալվել է Լուկաշենկոյին բուժող բժիշկը
17:56 18.04.2022 (Թարմացված է: 18:10 18.04.2022) Բելառուսի առողջապահության համակարգում կոռուպցիայի հատկանիշներով գործ է հարուցվել, որի շրջանակում ավելի քան 30 պաշտոնյա է ձերբակալվել։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ կոռուպցիայի գործով ձերբակալված բժիշկների թվում է նաև իրեն բուժող բժիշկը: Տեղեկությունը հայտնում է
Sputnik Բելառուսը։
«Ցավալի է, որ նրանց թվում է նաև «նախագահի բժիշկը»։ Այդ փաստը վշտացրել է ինձ, բայց օրենքը օրենք է և բոլորին է վերաբերում»,- ասել է պետության ղեկավարը։
Բելառուսի առողջապահության նախարար Դմիտրի Պինևիչը, գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը և պետանվտանգության կոմիտեի նախագահ Իվան Տերտելն այսօր Բելառուսի նախագահին զեկուցել են, որ բժշկության ոլորտում կոռուպցիայի գործի շրջանակում ավելի քան 30 պաշտոնյաներ են ձերբակալվել։
Լուկաշենկոն ասել է, որ բարձր պաշտոններում նշանակումներ անելիս, հատկապես այնպիսի կարևոր ոլորտում, ինչպիսին առողջապահությունն է, միշտ առաջին տեղում է դրել կոռուպցիայի բացառման հարցը։ Խոշոր սկանդալներից խուսափելու համար նա հանձնարարել է հրաժարվել դեղերի և բուժապրանքների միջնորդավորված մատակարարումից։