00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как Александр Конкевич создал русскую военную фантастику
15:04
23 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անհրաժեշտ է խուսափել «խաղաղության պայմանագիր» ստորագրելուց. Վարդան Օսկանյան

© Sputnik / Asatur YesayantsՎարդան Օսկանյան
Վարդան Օսկանյան - Sputnik Արմենիա, 1920, 18.04.2022
Բաժանորդագրվել
Վարդան Օսկանյանը կարծում է` ցանկացած բանակցությունների արդյունք պետք է բավարարի 3 պայմանների. այն պետք է լինի իմաստալից, արդյունավետ և բարելավի կողմերի հարաբերությունները։ Հայաստանի իշխանությունը չի կարող ապահովել այս պայմաններից և ոչ մեկը։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Հայաստանի նախկին արգործնախարար Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր հոդվածը, որը ղարաբաղյան կարգավորման ներկա փուլի մասին է։
Օսկանյանը, մասնավորապես, գրում է, որ Հայաստանի այսօրվա վիճակը ճակատագրական և շրջադարձային լինելու առումով, բայց ոչ՝ բովանդակային, նման է 1997-1998 թթ. իրավիճակին, չնայած համեմատության որևէ եզր չկա ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումների միջև։
Օսկանյանը նշում է, որ եթե նախկինում Տեր-Պետրոսյանը առաջարկում էր շրջանցել ԼՂ կարգավիճակի հարցը, ապա այսօր ամեն գնով անհրաժեշտ է շրջանցել և խուսափել «խաղաղության պայմանագիր» ստորագրելուց, քանի որ այն անխուսափելիորեն ամրագրելու է Ղարաբաղի՝ Ադրբեջանի մաս լինելու կարգավիճակը։

«Փաշինյանը, ցանկության դեպքում, բոլորի առաջ հիմնավոր և համոզիչ փաստարկներ ունի նման փաստաթուղթ չստորագրելու համար։ Նախ՝ իրավական տեսակետից այդ փաստաթուղթը կհակասի Հայաստանի Սահմանադրությանը և անկախ Հայաստանի Գերագույն խորհրդի 1992-ի ընդունած որոշմանը։ Նման փաստաթուղթ ստորագրելու և վավերացնելու համար պետք է փոխել Հայաստանի Սահմանադրությունը և չեղարկել Գերագույն խորհրդի որոշումը։ Երկրորդ՝ նման իրավունք որևէ մեկին վերապահված չէ»,- գրում է Օսկանյանը։

Նրա խոսքով` Արցախի ժողովուրդն իր ճակատագիրը որոշելու լիազորություն որևէ մեկին չի տվել, ինչը կրկին հաստատեց Արցախի խորհրդարանը` օրերս ընդունած հայտարարությամբ։
Օսկանյանը շեշտել է նաև, որ հենց Փաշինյանի կառավարության ծրագրում, որը հաստատել է Հայաստանի Ազգային ժողովը, կա դրույթ, ըստ որի՝ պետք է հետամուտ լինել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը՝ «անջատում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա, որի աներկբա իրավունքն ունի Արցախի ժողովուրդը։

«Ինչպես այդ ժամանակ, այսօր առավել ևս համոզված եմ, որ չենք սպառել դիվանագիտական հնարավորությունները։ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի դիվանագիտությունը գրեթե որևէ լուրջ ջանք չի գործադրել հայանպաստ արդյունքի հասնելու համար։ Ցանկացած բանակցությունների արդյունք պետք է բավարարի 3 պայմանի` այն պետք է լինի իմաստալից, արդյունավետ և բարելավի կողմերի հարաբերությունները։ Ճանապարհը, որն ընտրել են Հայաստանի իշխանություները, չի կարող բավարարել այս պայմաններից և ոչ մեկը»,- գրում է Օսկանյանը։

Նրա խոսքով` Փաշինյանի ելույթը խորհրդարանում մասամբ հիշեցնում է Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածը, իսկ Փաշինյանի ելույթին հաջորդած հրապարակային քննարկումները և վեճերը՝ 1998-ի հունվարի 8-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հրավիրած ԱԱԽ նիստը։
Օսկանյանը, որն այդ ժամանակ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալն էր, մանրամասներ է հայտնել այդ նիստից։
Ամեն ինչ կորած չէ, շատ բան հնարավոր է վերականգնել. Վարդան Օսկանյանը` ԼՂ խնդրի մասին
Նրա խոսքով` Տեր-Պետրոսյանը համոզված էր, որ ԼՂ տարածքի և ժողովրդի գոյատևման ապահովման համար ԼՂ-ին հարակից շրջանների վերադարձը,՝բացառությամբ Լաչինի, բխում է Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերից։ Իսկ նրա ընդդիմախոսների առարկությունը հիմնված էր այն փաստի վրա, որ առաջարկվող փաստաթղթում նշում անգամ չկար Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին:
Տեր-Պետրոսյանն իր հերթին հակադրում էր, որ ամեն մի նշում կամ հղում ԼՂ կարգավիճակին, անպայման կներառի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, ուստի նախընտրելի է այս փուլում զերծ մնալ կարգավիճակի հարցի արծարծումից:
Այդ ժամանակ առաջին նախագահը հարց է ուղղել Օսկանյանին` հնարավո՞ր է երբևիցե ստանալ մի փաստաթուղթ, որում հղում կատարվի Ղարաբաղի կարգավիճակին՝ առանց ամրագրելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Օսկանյանը դրական պատասխան է տվել, քանի որ այն համոզումն ուներ, որ չեն սպառել դիվանագիտական հնարավորությունները։
Լրահոս
0