https://arm.sputniknews.ru/20220417/qristvos-harjav-i-mereloc-hajery-nshum-en-surb-zatiky-40977906.html
«Քրիստոս հարյավ ի մեռելոց». հայերը նշում են Սուրբ Զատիկը
«Քրիստոս հարյավ ի մեռելոց». հայերը նշում են Սուրբ Զատիկը
Sputnik Արմենիա
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է հարության և նոր կյանքի խորհրդանիշ: 17.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-17T09:30+0400
2022-04-17T09:30+0400
2022-04-17T09:42+0400
սուրբ զատիկ
հիսուս քրիստոս
եկեղեցի
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0b/40774202_0:33:1600:933_1920x0_80_0_0_95abbaab054f86c455ac93b193a82e43.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. Այսօր Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշում է 5 տաղավար տոներից մեկը` Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը։Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո բարեպաշտ մարդիկ նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակներ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ»։Սուրբ Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»:Սուրբ Հարության կամ Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկած ձուն համարվում է հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:Չնայած բազում գողգոթաներին, մենք ապրել ենք բազմաթիվ հարություններ. Ավագ շաբաթվա խորհուրդը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0b/40774202_90:0:1510:1065_1920x0_80_0_0_cfb05f633429882c5a2052cab7eeb3c8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրբ զատիկ, հիսուս քրիստոս, եկեղեցի, հայաստան
սուրբ զատիկ, հիսուս քրիստոս, եկեղեցի, հայաստան
«Քրիստոս հարյավ ի մեռելոց». հայերը նշում են Սուրբ Զատիկը
09:30 17.04.2022 (Թարմացված է: 09:42 17.04.2022) Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է հարության և նոր կյանքի խորհրդանիշ:
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. Այսօր Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշում է 5 տաղավար տոներից մեկը` Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը։
Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո բարեպաշտ մարդիկ նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակներ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ»։
Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը:
Սուրբ Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»:
Սուրբ Հարության կամ
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկած ձուն համարվում է հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»: