00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ են փնտրում ռուս ֆինանսիստները Երևանում և ինչ կարող են ստանալ. պարզաբանում է փորձագետը

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել մեդիապահոցԴոլար ու բանկային քարտեր
Դոլար ու բանկային քարտեր - Sputnik Արմենիա, 1920, 17.04.2022
Բաժանորդագրվել
Հայաստանի միջոցով ռուսաստանցի ներդրողները կարող են նվազագույն հարկերով կառավարել արժեթղթերը, բայց պետք է ընդլայնել տեղային բորսայի հնարավորությունները՝ պահանջվող գործիքների ողջ հավաքածուն ծածկելու և գործարքների նոր հավանական հոսքից գլուխ հանելու համար։
Ռուսաստանից Հայաստան ժամանածների թվում կան ոչ միայն ՏՏ ոլորտի մասնագետներ, այլև բազմաթիվ ֆինանսիստներ: Նրանցից շատերը կապիտալի շուկայի ներկայացուցիչներ են, որոնց գործունեությունը կապված է արժեթղթերով գործարքների հետ։ Այս պահին Ռուսաստանում այս ոլորտը դժվարին կացության մեջ է (չի կարելի, ի թիվս այլ բաների, արժեթղթեր գնել արևմտյան բորսաներում և գործարքներ կատարել արտասահմանյան հաշիվներով):
Գործունեությունը շարունակելու համար բազմաթիվ ռուսաստանցի մասնագետներ գալիս են Հայաստան։
Այստեղ նրանք կարող են կաստոդիալ (դեպոզիտային) հաշիվներ բացել ճիշտ այնպես, ինչպես հայտնի իրադարձություններից առաջ, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է Հայաստանի ներդրումային ընկերություններից մեկի՝ «ԻՆԿՈՐ»-ի գլխավոր տնօրեն Միխայիլ Բրոյանը։ Տարբերությունը միայն այն է, որ KYC/AML (հաճախորդի ստուգման) ընթացակարգերը զգալիորեն ավելի շատ ժամանակ են զբաղեցնում՝ պայմանավորված հաճախորդների անսպասելի ներհոսքով։

«Եթե ՌԴ-ից ժամանած հաճախորդը հաջողությամբ անցնում է KYC/AML գործընթացը, նա կարող է այստեղ հաշիվ բացել և իր ակտիվներն այստեղ տեղափոխել։ Իհարկե, ըստ ՌԴ օրենսդրության, արտասահմանյան հաշիվները հարկավոր է հայտարարագրել Դաշնային հարկային ծառայությունում, բայց դա նորություն չէ. այդ կանոնները միշտ են գործել»,- հիշեցրեց Բրոյանը։

Առավելություններից մեկը, որ կարող է առաջարկել Հայաստանը, բավականին բարենպաստ հարկային օրենսդրությունն է. հարկի Capital gain դրույքաչափը (գնման և վաճառքի գնի տարբերությունը) 0% է, բացի այդ, մի շարք առավելություններ կան նաև շահաբաժինների (դիվիդենտների) ստացման դեպքում (ընդհուպ մինչև հարկի զրոյական դրույքաչափ` որոշ դեպքերում):
Եվ այս բոլոր առավելությունները հասանելի են սովորական իրավասության, ոչ թե օֆշորային պայմաններում։ Հանրապետությունը զիջումներ չի անում և պահպանում է փողերի լվացման դեմ պայքարի միջազգային աշխատանքային խմբի (FATF) պահանջները։
Օրինակներից մեկը, թե ինչու պետք չէ առանց ընտրելու բոլոր հաճախորդներին ընդունել, Արաբական Էմիրություններն են, որոնք վերջերս ներառվել են FATF-ի մոխրագույն ցուցակում։
Բրոյանն ընդգծեց, որ ավելի լավ է ավելի քիչ հաճախորդ ունենալ, բայց նրանք ստուգված լինեն և օրինական կապիտալ ունենան։
Բացի այդ, Հաայստանում կարելի է նաև հաշիվներ բացել երրորդ երկրներում վերահսկվող արտասահմանյան ընկերությունների անունով։ Այսինքն, կարելի է՝ առանց այդ ընկերությունները Հայաստան տեղափոխելու, հայաստանյան բանկերում հաշիվներ բացել և այստեղից կառավարել այդ ընկերությունները (նույնպես՝ հաճախորդի ստուգման պայմանով)։
ՀԱԷԿ - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2022
Դեռ որքա՞ն կարող են Սևան-Հրազդանն ու ՀԱԷԿ-ը էժան էլեկտրաէներգիա տալ
Բրոյանը նկատում է, որ լիբերալ օրենսդրության հետ մեկտեղ պետք է կատարելագործել բորսային ենթակառուցվածքը, որպեսզի գործարքների՝ ներկայումս մի քանի անգամ ավելացած հոսքը չխցանվի դրա «նեղ կոկորդում»:
Նախևառաջ, Բրոյանի խոսքով, արտասահմանյան ներդրողներին հարմար է բորսայում աշխատել ուղղակի հասանելիության (Direct market access, DMA) միջոցով։ Դրա ներդրման նախապատրաստումը մի քանի տարի է տևում, սակայն առայժմ այն չի գործում, և հաճախորդները պետք է ծառայություններից օգտվեն ավանդական եղանակներով՝ առանց առևտրային հարթակների օգտագործման: Իրավասության մի շարք այլ մարմիններում այն գործում է, և Հայաստանի համար կարևոր է տանուլ չտալ այդ մրցակցությունը։

«Հայկական ֆոնդային բորսան՝ AMX-ը, տեղական պայմանների համար բավական արդյունավետ է աշխատում, սակայն ռուսական ֆինանսական ընկերությունների ներհոսքին զուգահեռ պետք է նրանց առաջարկել ծառայությունների այն ծավալը, որին նրանք սովոր են»,-հավելեց փորձագետը։

Բացի այդ, կարևոր է կատարելագործել հաշիվների պահառուական (դեպոզիտար) սպասարկման ենթակառուցվածքը Clearstream / Euroclear / DTC և այլ համակարգերի միջոցով արտասահմանյան արժեթղթերի կառավարումը։ Շուկայի մասնակիցների համար կարևոր է հասանելիություն ունենալ նման ենթակառուցվածքին, և այդ հասանելիությունը պետք է լինի արագ, հասկանալի և արդյունավետ:
«Սկզբունքորեն, օտարերկրյա հաճախորդները կարող են աճուրդն իրականացնել արտասահմանյան ֆոնդային շուկաներում, պարզապես ենթակառուցվածքների սպասարկման այդ գործողությունները պետք է դարձնել առավել մատչելի ու ավելի հարմարավետ»,- նշեց Բրոյանը։
Նա հավելեց, որ օգտակար տեխնոլոգիական լուծումներից մեկը կլինի փոխանցման և հաշվարկների ավտոմատացված մեխանիզմների (automated clearing house) ներդրումը:
Կարգավորման առումով պետք է կարևորել շուկայի լիցենզավորված մասնակիցների համար ֆինանսական նորմատիվների կարգավորողի (ՀՀ ԿԲ) պահանջների մեղմացման սուր անհրաժեշտությունը, նշում է Բրոյանը:
Գլխավոր մրցանակը․ ֆիզիկոսների ընտանիքը ցուցադրել է հայկական քարի հիմքով զրահաբաճկոնները
«Այդ նորմատիվներն արդեն վաղուց չեն համապատասխանում շուկայի իրողություններին, ոչ մի կերպ չեն նպաստում ֆինանսական համակարգի կայունությանը, ավելի շուտ սահմանափակում են Հայաստանում կապիտալի շուկայի աճը։ Անհրաժեշտ է արմատապես վերանայել այդ մոտեցումները, որպեսզի ավելացնենք Հայաստանի գրավչությունը որպես միջազգային ֆինանսական հանգույց, որպիսին այն կարող է դառնալ»,- հավելեց նա։
Հայաստանում ֆինանսական ենթակառուցվածքի զարգացումը, նոր տեխնոլոգիական լուծումների ներդրումը և օպերացիոն գործունեության օպտիմալացումը կապիտալի շուկայի զարգացման և օտարերկրյա, այդ թվում՝ Ռուսաստանից ժամանած ներդրողների համար դրա գրավչության բարձրացման գրավականն է, ամփոփեց Բրոյանը:
Լրահոս
0