00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դեռ որքա՞ն կարող են Սևան-Հրազդանն ու ՀԱԷԿ-ը էժան էլեկտրաէներգիա տալ

© Sputnik / Aram NersesyanՀԱԷԿ
ՀԱԷԿ - Sputnik Արմենիա, 1920, 07.04.2022
Բաժանորդագրվել
Տարիներ շարունակ Սևան-Հրազդանի ՀԷԿ-ի և Հայկական ԱԷԿ-ի սակագներում կապիտալ վերանորոգման և ապագա շինարարության ծախսերը ներառված չէին: Կարելի է սակագները ցածր պահել ևս մի քանի տարի, իսկ հետո «քառատրոփ» վճարել, կամ կարելի է սկսել ապագա աշխատանքներին նախապատրաստվել արդեն հիմա։
Մեծամորի ԱԷԿ-ը և Սևան-Հրազդան ՀԷԿ-ը Հայաստանում էլեկտրաէներգիայի ամենաէժան աղբյուրներն են: Բայց դեռ ինչքա՞ն ժամանակ էժան կմնան։ Ներկայումս կայաններին լրացուցիչ հասույթի հնարավորություն տալու համար նրանց ցանկանում են էլեկտրաէներգիայի առևտրի ազատ շուկա դուրս բերել (փոքր ՀԷԿ-երի համար այն սկսել է գործել փետրվարի 1-ից, իսկ Սևան-Հրազդանի և ԱԷԿ-ի համար պետք է ուժի մեջ մտնի 2023-ի փետրվարից)։
Այժմ նրանք ամենաէժան էլեկտրաէներգիան են արտադրում երկրում, բայց սակագներում ներառված չեն վերանորոգման և շինարարության ծախսերը, որոնք վաղ թե ուշ պահանջվելու են։
Օրինակ՝ Սևան-Հրազդան կասկադում կան սարքավորումներ, որոնք ավելի քան 50 տարի չեն փոխվել։ Իսկ ցանկացած վերանորոգում անխուսափելիորեն «նստում է» հոսանքի գնի վրա․ այլ տարբերակ չկա։

Խաբուսիկ թեթևություն

Այս գրաֆիկում երևում է, թե ինչպես սկսեց աճել Սևան-Հրազդան կասկադի և Մեծամորի ԱԷԿ-ի էլեկտրականության գինը, երբ սկսվեցին մոդեռնիզացիայի ծրագրերը։
2013 թվականին սկսվել է Սևան-Հրազդան կասկադի արդիականացման ծրագիրը։ Ատոմակայանում վերանորոգումը սկսվել է 2017-ին, սակայն դրանից առաջ կայանը սկսել էր ավելի երկար ժամկետներով կանգնել վերանորոգման համար, ուստի ավելի քիչ հոսանք էր արտադրվում, ինչը նշանակում է, որ այն ավելի թանկ էր դառնում:
Այս սակագնային սեզոնին (2022-ի փետրվար – 2023-ի հունվար) երկու կայանների էլեկտրաէներգիայի արժեքներում էլ ներառված են նորոգման ծախսերը։ Սևան-Հրազդան կասկադի դեպքում ընդհանուր ծախսերում դրանց մասնաբաժինը կազմում է 20 տոկոս, ԱԷԿ-ում՝ 70 տոկոս։ Բայց երկու դեպքում էլ դա բավարար չէ։
ՀԷԿ-ի կասկադում վերանորոգման կարիք ունեն մեծ թվով տուրբոգեներատորներ (կասկադի 7 կայաններում այդպիսիք մոտ 20-ն են), ինչպես նաև 65 կիլոմետր դերիվացիոն ջրանցքներ և թունելներ, որոնցով ջուրը հոսում է դեպի տուրբիններ: 2013թ․-ին մեկնարկած արդիականացման ծրագրի ընթացքում դրանք ամբողջությամբ չեն վերանորոգվել։ Ինչ վերաբերում է ատոմակայանին, ապա վաղ թե ուշ ստիպված ենք լինելու նոր կայան կառուցել։
Այստեղ պետք է վերապահում անել․ իհարկե, վերանորոգումից հետո արտադրողականությունն աճում է, և այդ ծախսերը փոխհատուցվում են։ Բայց այսպես թե այնպես բոլոր ծախսերը, ընթացիկ, թե ապագա, պետք է ներառվեն սակագներում։ Իսկ դա տարիներ շարունակ չի արվել։ Այդ պատճառով էլ 2000-ականներին թե՛ ՀԷԿ-երի (Սևան-Հրազդանի և Որոտանի), թե՛ հայկական ԱԷԿ-ի սակագները խաբուսիկ ցածր էին։ «Խաբուսիկ», քանի որ վաղ թե ուշ պետք է վերանորոգման գումար փնտրել։
Բեռնափոխադրող ընկերությունների սեփականատերերից մեկը մի քանի տարի առաջ հեղինակին այսպիսի պատմություն է պատմել․
«Ինչ-որ պահի շուկայում նոր ընկերություններ հայտնվեցին, սկսեցին իջեցնել գները։ Գալիս են հաճախորդի մոտ ու ասում․ «Համբարձումյանը ձեզնից մի բեռնատարի համար հազար դոլար է վերցնում, ես 400-ով կտանեմ։ Մտածում էին, թե միակ ծախսը վառելիքն է, մնացածը մենք ենք ավելացնում։ Մեկ անգամ տարան, երկու անգամ, հետո տեսան, որ և անվադողերն է պետք փոխել, և շարժիչը նորոգել․․․ Իսկ ո՞վ է իրենց փոխարեն նորոգելու»։
Մոտավորապես նույնն է տեղի ունենում հիմա Սևան-Հրազդան կասկադի և ԱԷԿ-ի հետ։ Այո, գրաֆիկում ԱԷԿ-ի սակագնի 70 տոկոսը վերանորոգման ծախսերն են։ Բայց չէ՞ որ վաղ թե ուշ հարկ է լինելու նաև նոր կայան կառուցել։ Թող այն ծառայի մինչև 2036 թվականը, թող ավելի երկար ծառայի (ով է դեմ)։ Բայց չէ՞ որ ինչ-որ պահի «իքս ժամը» գալու է, և պետք է լինելու նոր կայան կառուցել։ Պետք է մտածել, թե ումից ենք հետո վարկ վերցնելու (և ինչպես ենք վճարելու տոկոսները), կարելի է նաև արդեն հիմա գումար կուտակել (ինչու ոչ՝ կուտակային հաշիվ բացել ապագա շինարարության համար)։

Ներդրողը հաշվել գիտի

Երբ ամերիկյան Contour Global-ը սեփականաշնորհում էր Որոտանի ՀԷԿ-ը, իսկ իտալական Renco-ն ու գերմանական Siemens-ը նոր ՋԷԿ էին կառուցում Երևանում, նրանք նախապես պայմանավորվեցին, որ պետությունն իրենց ամբողջ էլեկտրաէներգիան գնում է նախապես ֆիքսված սակագնով։ Ներդրողը չի մտածելու (և պարտավոր չէ մտածել), թե ինչ կլինի, եթե «իր պատճառով» էլեկտրականության գներն աճեն։
Նա պետք է վերադարձնի ներդրված գումարը և վճարի վերցրած վարկերը։ Contour Global-ը, օրինակ, 195 միլիոն եվրոյի փոխառություններ է վերցրել մասշտաբային վերանորոգման համար։ Համեմատության համար․ Սևան-Հրազդան կասկադը նորոգման համար երեք անգամ ավելի քիչ է վերցրել՝ 66 միլիոն դոլար, ընդ որում՝ այն շատ ավելի վաղուց է կառուցված, այսինքն՝ վերանորոգման կարիք ավելի շատ ունի (այն կառուցել են 30-ականների կեսերից սկսած, մինչև 60-ականների սկիզբը, իսկ Որոտանինը՝ 60-ականների վերջերից մինչև 80-ականների վերջ)։
Ներկայումս Սևան-Հրազդան կասկադի վերանորոգման և նոր ԱԷԿ-ի կառուցման ծախսերը սակագնի մեջ չեն ներառվում, այդ պատճառով էլ այն «թեթև է»։ Բայց այդ թեթևությունը, ինչպես արդեն նշեցինք, խաբուսիկ է, քանի որ ժամանակավոր է։

Շուկայի ազատականացում

Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման ծրագրի շրջանակներում էժան կայանների ամբողջ արտադրածը շուկա դուրս չեն բերի, որպեսզի այն չգնեն խոշոր խաղացողները (օրինակ՝ հանքերը)։
Արտադրված հոսանքի մեծ մասը կտրամադրեն տնային տնտեսություններին, որոնց համար տարիֆները ոչ շուկայական կմնան, բայց արտադրության ավելցուկը կկարողանան շուկա հանել և ավելի թանկ վաճառել։ Այժմ կայանները, կարգավորիչը (հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը) և կառավարությունը (Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը) քննարկում են, թե որքան կլինի այդ ավելցուկը և թե ինչպես կայանները կկարողանան ծախսել դրանից ստացվող հասույթը:
Լրահոս
0