https://arm.sputniknews.ru/20220416/rd-zun-bardzr-tshshgrtutjan-zenqvov-vochnchacrel-e-kievi-zrahatankajin-gvortsarani-masnashenqery-40965068.html
ՌԴ ԶՈւ-ն բարձր ճշգրտության զենքով ոչնչացրել է Կիևի զրահատանկային գործարանի մասնաշենքերը
ՌԴ ԶՈւ-ն բարձր ճշգրտության զենքով ոչնչացրել է Կիևի զրահատանկային գործարանի մասնաշենքերը
Sputnik Արմենիա
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը Ուկրաինայի հատուկ գործողությունների վերաբերյալ նոր տվյալներ է ներկայացրել։ 16.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-16T12:57+0400
2022-04-16T12:57+0400
2022-04-16T13:09+0400
ռուսաստան
իգոր կոնաշենկով
https://cdn.am.sputniknews.ru/img/595/43/5954334_0:0:2836:1595_1920x0_80_0_0_2bbffe923eebe9c848095931ef16f4f4.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՌԴ զինվորականները մեծ հեռահարության և բարձր ճշգրտության զենքով ոչնչացրել են Կիևի զրահատանկային գործարանի արտադրական մասնաշենքերն ու Նիկոլաևի ռազմական տեխնիկայի վերանորոգման արտադրամասերը։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։Նրա խոսքով` ՌԴ ՕՏՈւ-ն գիշերվա ընթացքում ոչնչացրել է ուկրաինական 16 ռազմական օբյեկտ, այդ թվում` Պոլտավայի և Նիկոլաևի շրջաններում։Ուկրաինան ծրագրում է Լոզովայայի կայարանում «Տոչկա-Ու»-ով հարվածել փախստականներին. ՌԴ ՊՆԿոնաշենկովը նշել է, որ Նիկոլաևի շրջանում ոչնչացվել են հրթիռահրետանային սպառազինության երկու պահեստներ, Պոլտավայի հարավ-արևելքում` հետախուզության և կապի ռադիոլոկացիոն միջոցների պահման կենտրոնական բազան, Պոլտավայից դեպի հարավ` զենիթահրթիռային սպառազինության պահեստը, Գուսարովկա բնակավայրում` 95-րդ առանձին դեսանտագրոհային բրիգադի ստորաբաժանումների կենտրոնացման շրջանը։ՌԴ հրթիռաձիգներն ու հրետանավորները խոցել են ուկրաինական բանակի 811 օբյեկտ, այդ թվում` ուկրաինական զորքի ստորաբաժանումների կառավարման 43 կետ։Բացի այդ, ՌԴ օպերատիվ-մարտավարական ավիացիան խոցել է Ուկրաինայի զորակազմի կենտրոնացման 67 շրջան։Կոնաշենկովի խոսքով` ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայում հատուկ գործողությունների ընթացքում ոչնչացրել է 133 ինքնաթիռ և 458 ԱԹՍ։«Ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ ոչնչացվել են 133 ինքնաթիռ, 458 ԱԹՍ, 246 ԶՀՀ, 2246 տանկ և այլ մարտական զրահամեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 252 կայանք, դաշտային հրետանու 981 զենք և ականանետ, ինչպես նաև 2146 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա»,- ասել է Կոնաշենկովը։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապաազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 52-րդ օրը։ՌԴ ԶՈւ-ն կանխել է Կախովսկայա ՀԷԿ-ին սպառնացող հրթիռային հարվածը. ՊՆ ամփոփագիրը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/595/43/5954334_124:0:2724:1950_1920x0_80_0_0_f677539cd93c8b880b674cb2c426fc9b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, իգոր կոնաշենկով
ռուսաստան, իգոր կոնաշենկով
ՌԴ ԶՈւ-ն բարձր ճշգրտության զենքով ոչնչացրել է Կիևի զրահատանկային գործարանի մասնաշենքերը
12:57 16.04.2022 (Թարմացված է: 13:09 16.04.2022) ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը Ուկրաինայի հատուկ գործողությունների վերաբերյալ նոր տվյալներ է ներկայացրել։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՌԴ զինվորականները մեծ հեռահարության և բարձր ճշգրտության զենքով ոչնչացրել են Կիևի զրահատանկային գործարանի արտադրական մասնաշենքերն ու Նիկոլաևի ռազմական տեխնիկայի վերանորոգման արտադրամասերը։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով` ՌԴ ՕՏՈւ-ն գիշերվա ընթացքում ոչնչացրել է ուկրաինական 16 ռազմական օբյեկտ, այդ թվում` Պոլտավայի և Նիկոլաևի շրջաններում։
Կոնաշենկովը նշել է, որ Նիկոլաևի շրջանում ոչնչացվել են հրթիռահրետանային սպառազինության երկու պահեստներ, Պոլտավայի հարավ-արևելքում` հետախուզության և կապի ռադիոլոկացիոն միջոցների պահման կենտրոնական բազան, Պոլտավայից դեպի հարավ` զենիթահրթիռային սպառազինության պահեստը, Գուսարովկա բնակավայրում` 95-րդ առանձին դեսանտագրոհային բրիգադի ստորաբաժանումների կենտրոնացման շրջանը։
ՌԴ հրթիռաձիգներն ու հրետանավորները խոցել են ուկրաինական բանակի 811 օբյեկտ, այդ թվում` ուկրաինական զորքի ստորաբաժանումների կառավարման 43 կետ։
Բացի այդ, ՌԴ օպերատիվ-մարտավարական ավիացիան խոցել է Ուկրաինայի զորակազմի կենտրոնացման 67 շրջան։
Կոնաշենկովի խոսքով` ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայում հատուկ գործողությունների ընթացքում ոչնչացրել է 133 ինքնաթիռ և 458 ԱԹՍ։
«Ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ ոչնչացվել են 133 ինքնաթիռ, 458 ԱԹՍ, 246 ԶՀՀ, 2246 տանկ և այլ մարտական զրահամեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 252 կայանք, դաշտային հրետանու 981 զենք և ականանետ, ինչպես նաև 2146 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա»,- ասել է Կոնաշենկովը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապաազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 52-րդ օրը։