00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
1 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Ко дню ВМФ: как русские одержали победу в Дарданелльском сражении?
15:04
24 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նրանց ֆիրմային ձեռագիրն է». ո՞վ է կանգնած Ուկրաինայում հակառուսական սադրանքների հետևում

© Photo : Telegram / The Donbas People's MilitiaԴոնեցկ. «Տոչկա-Ու»
Դոնեցկ. «Տոչկա-Ու» - Sputnik Արմենիա, 1920, 16.04.2022
Դոնեցկ. «Տոչկա-Ու». Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Անդրեյ Կոց, ՌԻԱ Նովոստի
Արևմուտքն Ուկրաինայում քիմիական զենքի կիրառմամբ սադրանք է նախապատրաստում, որպեսզի դրա համար մեղադրի ռուսական բանակին։ ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչևը։ Նա վստահ է, որ դիվերսիան ՆԱՏՕ-ին պետք է եվրոպացիների և ամերիկացիների աչքում Մոսկվային սևացնելու, ինչպես նաև ավելի կոշտ պատժամիջոցները հիմնավորելու համար։ Սպառնալիքը միանգամայն իրական է. Բրյուսելն ու Վաշինգտոնը նույնանման «բեմադրությունների» մեծ փորձ ունեն։

«Կարմիր գիծը»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեռևս մարտի վերջին հավանական է համարել ՆԱՏՕ-ի ուղիղ միջամտությունը Ուկրաինայում զինված հակամարտությանը, եթե «Ռուսաստանը քիմիական զենք կիրառի»։ Նրա խաղին անհապաղ միացան Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը` հայտարարելով, որ մարտական թունավոր նյութերի օգտագործումն այն «կարմիր գիծն» է, որին կհետևի «Արևմուտքի կոշտ և համաչափ պատասխանը»։
Նրանք, իհարկե, չեն խոստացել զինվորներ ուղարկել Ուկրաինա, քանի որ հիանալի հասկանում են, որ Մոսկվայի հետ ուղիղ բախումը կարող է միջուկային պատերազմի վերաճել։ Սակայն «քիմիական բեմադրությունը» Վաշինգտոնին և Բրյուսելին հարկավոր է պատժամիջոցները կոշտացնելու և տնտեսաքաղաքական ճնշումն ուժեղացնելու համար։

«Արևմուտքի երկրներում օրեցօր աճում է ներքին ճնշումը։ Ցունգցվանգի իրավիճակ է ստեղծվում, քանի որ պետք է ընդունեն պատժամիջոցներ, որոնք առաջին հերթին հենց նրանց են հարվածելու,- կարծում է Կոնստանտին Կոսաչևը,- բայց բնակչությանը պետք է որևէ խիստ հրեշավոր բան ցուցադրել` մթերքների և բենզինի շարունակական թանկացումն արդարացնելու համար։ Անգամ զանգվածային ոչնչացման զենք կարող է օգտագործվել։ Այս ֆոնին մարտական թունավոր նյութերի մասին արևմտյան քաղաքական գործիչների խոսակցությունները հատուկ տագնապ են առաջացնում»։

Ամերիկացիների և նրանց դաշնակիցների համար քիմիական և մանրէաբանական «խաղաթուղթը» սիրված casus belli-ն է։ Պետքարտուղար Քոլին Փաուելը 2003թ.-ի փետրվարին ՄԱԿ-ում ելույթի ժամանակ ներկայացրեց «սիբիրյան խոցի մանրէներով» սրվակը, ինչից հետո ԱՄՆ-ն ներխուժեց Իրաք։ Արդյունքում զանգվածային ոչնչացման զենքն այդպես էլ չգտան։ Մինչդեռ ՄԱԿ-ում արված սադրանքը Բաղդադում սոսկալի ավերածություններ և հարյուր հազարավոր զոհեր բերեց։

Սիրիայի դասը

2013թ.-ի ամռանը քիմիական զենքը քիչ էր մնում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների Սիրիա լայնածավալ ներխուժման պատճառ դառնար։ Օգոստոսին Արևելյան Գուտայում (Դամասկոսի արվարձան) անհայտ անձիք զարին գազ էին շաղ տվել, 600-ից մինչև 1300 մարդ էր զոհվել։ Ամերիկացիները դրա համար մեղադրեցին Բաշար Ասադի կառավարությանը և սպառնացին հրթիռային և ավիացիոն հարվածներ հասցնել պաշտպանական ձեռնարկություններին։ Ճգնաժամը հաջողվեց կարգավորել Ռուսաստանի միջամտությամբ. Մոսկվան Դամասկոսին համոզեց միջազգային դիտորդների վերահսկողությամբ ոչնչացնել ռազմական քիմիայի պաշարները։
2017թ.-ի դրությամբ թունավոր նյութերի` պաշտոնապես հայտարարագրված բոլոր սիրիական պաշարները ոչնչացված էին։ Սակայն ապրիլի 4-ին Իդլիբ գավառի Խան-Շեյխուն քաղաքում զարինի պայթյուն տեղի ունեցավ` 89 զոհ, 550 վիրավոր։
«Սպիտակ սաղավարտներ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, որոնց շատերը գրոհայինների հանցակիցներ են համարում, ավիացիոն հատուկ զինամթերքին բնորոշ չորս «արտակարգ թույլ պայթյունների» մասին տեղեկություն հայտնեցին արևմտյան ԶԼՄ-ներին: Բնականաբար, մեղադրեցին Ասադին։
Երեք օր անց ԱՄՆ ՌԾՈւ-ի նավերը «Տոմահավք» թևավոր հրթիռներով հարվածեցին սիրիական Շայրաթ ավիաբազային, որտեղից իբրև թե օդ էին բարձրացել քիմիական ռումբերով ինքնաթիռները։ Խան-Շեյխունի միջադեպն այդպես էլ չհետաքննեցին։ «Սպիտակ սաղավարտների» վկայություններն անհնար է արժանահավատ համարել հենց թեկուզ այն պատճառով, որ այդ «կամավորները» ամենևին էլ մարտական թունավոր նյութերի մասնագետներ չեն։ Փոխարենը, նրանք PR-ի մեծ մասնագետներ են, որոնց բազմիցս բռնացրել են բեմադրած նկարահանումներ, կեղծարարություններ անելիս և բացեիբաց ստելիս։
Ինչպես օրինակ, 2018թ.-ի հունվարին, երբ նույն «Սպիտակ սաղավարտների» տեղեկատվության համաձայն` Արևելյան Գուտայի Դումա քաղաքում տեղի ունեցած քիմիական գրոհից «տուժել էր 13 քաղաքացիական անձանց, այդ թվում` կանայք և անչափահասներ»։ Որպես ապացույց արևմտյան ԶԼՄ-ները ստանդարտ տեսաշարք էին հրապարակել. միևնույն նորածինը` թթվածնային դիմակով, որին, չգիտես ինչու՝ տարբեր մարդիկ են գրկել (տարբեր ինտերիերներում), և տարօրինակ զինամթերք` ժանգոտ պոչիկով և մարտական մասում՝ գլանաձև բաժակով։ Շատ նման է ականանետի ինքնաշեն ականի, որպիսիք վարպետորեն պատրաստում են ահաբեկիչները և բնավ նման չէ բանակային հաստիքային ռումբի։
Եվ այնուամենայնիվ, Արևմուտքում ոչ ոք չկասկածեց «Սպիտակ սաղավարտների» ճշմարտացիությանը։ Վաշինգտոնն ու Բրյուսելն ամեն անգամ հղում էին անում նրանց ֆեյքերին և ավելացնում ճնշումը Ասադի կառավարության վրա։
Ուկրաինայում գերիների մեջ ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինծառայողներ կան․ Կլիմով

«Ուղեկցող վնասը»

Ամեն դեպքում, Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի հատուկ ծառայությունների զինանոցում «քիմհարձակումներից» ավելի ուժեղ զենք կա։ Ռուսական հատուկ գործողության ամենասկզբից ի վեր արևմտյան ԶԼՄ-ները չորգլուխ համառությամբ լսարանին համոզում են, որ «արյունարբու ռուսները նպատակաուղղված հարվածում են բնակելի շենքերին և փողոցներում գնդակահարում են խաղաղ բնակչությանը»։ Այն փաստը, որ ՈւԶՈւ-ն, ազգայնական գումարտակները և հատկապես տարածքային պաշտպանության զորքերը պարբերաբար հարվածում են քաղաքացիական ենթակառուցվածքներին, պարզապես արհամարհում են։
Համացանցում բազմաթիվ վկայություններ կան, որ ՈՒԶՈւ-ն դիտմամբ է հրետանին տեղակայում բնակելի շինությունների տարածքներում և տեղացիներին թույլ չի տալիս դուրս գալ` նրանց օգտագործելով որպես կենդանի վահան։ Ակնհայտ է, որ դա նրանց արևմտյան «մարզիչներն» են սովորեցրել, որոնք սովոր են պատերազմել օտար երկրներում և խաղաղ բնակչության կորուստները ցինիկաբար «ուղեկցող վնաս» են անվանում։ Ամերիկյան ավիացիան հիմնովին քանդեց Մոսուլը` Իրաքում, և Ռաքքան` Սիրիայում, բայց Արևմուտքում ոչ ոք Վաշինգտոնին պատժամիջոցներ հայտարարելու կոչ չարեց։
Առանձնապես հատկանշական են Կիևի մարզի Բուչայի «տեսանյութերը», որոնք լայնորեն տարածվեցին եվրոպական և ամերիկյան ԶԼՄ-ներում։ Տարածքային պաշտպանության գումարտակների գրոհայինները, որոնք քաղաք էին մտել ապրիլի 3-ին (այն բանից հետո, երբ մարտի 30-ին այն լքել էին ռուսական զորքերը), հանկարծ փողոցներում քաղաքացիականների տասնյակ դիեր հայտնաբերեցին, եղբայրական գերեզմաններ, նկուղներում մարմիններ` կտտանքների հետքերով, և այլ սարսափներ, ինչի համար անհապաղ մեղադրեցին ռուսներին։

Կրամատորսկի կեղծիքը

Սակայն մասնագետները անմիջապես մի շարք տարօրինակ բաներ նկատեցին Բուչայից ստացված տեսակադրերում, որոնք տարածում էին Ուկրաինայի իշխանությունները։ Նախևառաջ, դատելով զոհվածների մարմինների վիճակից, նրանց սպանել էին ուկրաինացի զինվորականների մուտքից ամենաշատը երկու օր առաջ. քայքայման հետքեր չկային։ Երկրորդ` դիակների մեծ մասի թևերին սպիտակ ժապավեններ կային` նույնականացման նշան, որն օգտագործում են ռուսները։ Երրորդ` տեսակադրերում որոշ «հանգուցյալներ» շարժվում են։ Չորրորդ` մարմինների մեծ մասը նույնանման հագուստով էր և ընկած էր փողոցի սահմանափակ հատվածում։
Հինգերորդ` ապրիլի 2-ին Բուչա այցելած ուկրաինացի լրագրողները զանգվածային սպանության մասին չեն հայտնել։ Եվ այսպիսի անհամապատասխանությունների շարքը շատ երկար է։ «Կիևում մեծ անհանգստությամբ են սպասում Դոնբասի մարտերի արդյունքին,- բացատրում է քաղաքագետ Անդրեյ Սուզդալցևը,- Ուկրաինան և ԱՄՆ-ն այդպիսի ակնհայտ սադրանքներով փորձում են կանգնեցնել հատուկ գործողությունը։ Նրանց մեջ նույնիսկ մրցակցություն կա` ո՞վ առաջինը կանի։ Ամերիկացիների համար շատ կարևոր է իմանալ, որ արևմտյան աշխարհը գերակայում է։ Իսկ նրանց նպատակն ընդհանուր է` Ռուսաստանին ներկայացնել որպես դժոխային ճիվաղ»։

Բնավ ոչ բոլոր բեմադրություններն է հաջողվում պահանջված արդյունքով ավարտել։ Այսպես, ապրիլի 8-ին Ուկրաինայի զինված ուժերը «Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռով հարվածեցին Կրամատորսկի երկաթուղային կայարանին։ Ավելի քան 50 մարդ զոհվեց։ Ուկրաինական և արևմտյան ԶԼՄ-ները, իհարկե, Մոսկվային մեղադրեցին։ Միայն թե մամուլում հայտնվեցին հրթիռի լուսանկարները` հստակ երևացող սերիական համարով։ Այդ ժամանակ արևմտյան լրագրողները, ասես՝ հրամանով, դադարեցին իրենց ռեպորտաժներում հիշատակել Կրամատորսկը։

ՆԱՏՕ-ի և ԵՄ երկրների իշխանությունները պատմական չափանիշներով բոլորովին վերջերս մարդկանց զանգվածային մահն օգտագործում էին որպես «անցանկալիներին» պատժելու առիթ։ 1999թ.-ի հունվարին Հարավսլավիայի ոստիկանությունը արշավ իրականացրեց Կոսովոյի Ռեչակ գյուղում և 45 գրոհային ոչնչացրեց։ ԵՄ հանձնաժողովը նրանց խաղաղ բնակիչներ որակեց։ Ահա և պատերազմի առիթ։ ՆԱՏՕ-ի 78-օրյա օդային հարձակման հետևանքով հազարավոր մարդիկ զոհվեցին, երկիրը քանդվեց։ Արևմտյան քաղգործիչները, զինվորականներն ու հատուկ ծառայությունները խիստ հետրևողական ռազմավարություն ունեն։ Եթե որևէ հնարք, սադրանք կամ ֆեյք աշխատում է, կարելի է չկասկածել, որ այն նորից կկիրառեն։
Լրահոս
0