https://arm.sputniknews.ru/20220415/vorqan-en-vastakel-putinn-u-peskvovy-2021-tvakanin-hajtararagir-40956201.html
Որքա՞ն են վաստակել Պուտինն ու Պեսկովը 2021 թվականին. հայտարարագիր
Որքա՞ն են վաստակել Պուտինն ու Պեսկովը 2021 թվականին. հայտարարագիր
Sputnik Արմենիա
Ո՞վ է 2021 թվականին եղել Կրեմլի ամենաբարձր վարձատրվող աշխատակիցը։ Պետական պաշտոնյաների եկամուտների մասին տվյալները հրապարակվել են Կրեմլի կայքում։ 15.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-15T23:04+0400
2022-04-15T23:04+0400
2022-04-15T23:04+0400
վլադիմիր պուտին
դմիտրի պեսկով
կին
հայտարարագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39480367_0:0:1281:721_1920x0_80_0_0_66816676b92c1ac0c62f0eac68a8eedc.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա վարչակազմի բարձրաստիճան աշխատակիցների 2021 թվականի եկամուտների հայտարարագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։Փաստաթղթի համաձայն` պետության ղեկավարի նախորդ տարվա եկամուտը 10.2 մլն ռուբլի է կազմել, իսկ նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովինը` 14,5 մլն ռուբլի։ Միևնույն ժամանակ, Պեսկովի կինը` Տատյանա Նավկան, վաստակել է 218,5 մլն ռուբլի։Իսկ ահա ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին դարձել է Կրեմլի՝ նախորդ տարվա ամենաբարձր վարձատրվող աշխատակիցը. նրա եկամուտը կազմել է 106,8 մլն ռուբլի։ 2020 թվականին նա աշխատել էր 17,6 մլն ռուբլի։«Հիանալի շոու է, Նավկան հիասքանչ է». գլխապտույտ լուսանկարներ Մոսկվայի ԳՈւՄ–ի սահադաշտիցԲացի այդ, հայտարարագրում նշված է Պուտինի սեփականությունը. նրան է պատկանում 77 քմ մակերեսով բնակարան, 18 քմ մակերեսով ավտոտնակ, ԳԱԶ Մ21 մակնիշի երկու ավտոմեքենաներ, «Նիվա» մակնիշի մեկ ավտոմեքենա և «Սկիֆ» ավտոկցորդ։Պուտինն ունի նաև մեկ այլ` 153,7 քմ մակերեսով բնակարան ու 18 քմ մակերեսով ավտոտնակ։Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին, ապա նրա սեփականությունն են 111,7 քմ և 112,5 քմ մակերեսով բնակարանները, 55,3 քմ մակերեսով բնակարանի կեսը, ինչպես նաև 12,6 քմ կայանատեղին։ Տատյանա Նավկան հաղորդել է, որ ամուսնանում է Դմիտրի Պեսկովի հետԲացի այդ, նախագահի մամուլի քարտուղարի օգտագործմանն է հանձնված 7 967 և 1 406 քմ մակերեսով հողամաս, ինչպես նաև 779,2 քմ բնակարան։ Բացի այդ, նա հայտարարագրել է երկու ավտոմեքենա (Mercedes-Benz V250 և Kia Ceed), ինչպես նաև CAN-AM ձյան և ճահճային մեքենա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/07/39480367_0:0:1281:961_1920x0_80_0_0_cf6bc145c40d0d3cb42eeacc15f1c040.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, դմիտրի պեսկով, կին, հայտարարագիր
վլադիմիր պուտին, դմիտրի պեսկով, կին, հայտարարագիր
Որքա՞ն են վաստակել Պուտինն ու Պեսկովը 2021 թվականին. հայտարարագիր
Ո՞վ է 2021 թվականին եղել Կրեմլի ամենաբարձր վարձատրվող աշխատակիցը։ Պետական պաշտոնյաների եկամուտների մասին տվյալները հրապարակվել են Կրեմլի կայքում։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա վարչակազմի բարձրաստիճան աշխատակիցների 2021 թվականի եկամուտների հայտարարագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Փաստաթղթի համաձայն` պետության ղեկավարի նախորդ տարվա եկամուտը 10.2 մլն ռուբլի է կազմել, իսկ նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովինը` 14,5 մլն ռուբլի։ Միևնույն ժամանակ, Պեսկովի կինը` Տատյանա Նավկան, վաստակել է 218,5 մլն ռուբլի։
Իսկ ահա ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին դարձել է Կրեմլի՝ նախորդ տարվա ամենաբարձր վարձատրվող աշխատակիցը. նրա եկամուտը կազմել է 106,8 մլն ռուբլի։ 2020 թվականին նա աշխատել էր 17,6 մլն ռուբլի։
Բացի այդ, հայտարարագրում նշված է Պուտինի սեփականությունը. նրան է պատկանում 77 քմ մակերեսով բնակարան, 18 քմ մակերեսով ավտոտնակ, ԳԱԶ Մ21 մակնիշի երկու ավտոմեքենաներ, «Նիվա» մակնիշի մեկ ավտոմեքենա և «Սկիֆ» ավտոկցորդ։
Պուտինն ունի նաև մեկ այլ` 153,7 քմ մակերեսով բնակարան ու 18 քմ մակերեսով ավտոտնակ։
Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին, ապա նրա սեփականությունն են 111,7 քմ և 112,5 քմ մակերեսով բնակարանները, 55,3 քմ մակերեսով բնակարանի կեսը, ինչպես նաև 12,6 քմ կայանատեղին։
Բացի այդ, նախագահի մամուլի քարտուղարի օգտագործմանն է հանձնված 7 967 և 1 406 քմ մակերեսով հողամաս, ինչպես նաև 779,2 քմ բնակարան։ Բացի այդ, նա հայտարարագրել է երկու ավտոմեքենա (Mercedes-Benz V250 և Kia Ceed), ինչպես նաև CAN-AM ձյան և ճահճային մեքենա։