https://arm.sputniknews.ru/20220415/urakh-em-vor-amur-kap-eq-pahpanum-hajastani-het-varchapety-juri-hvovhannisjanin-40951901.html
Ուրախ եմ, որ ամուր կապ եք պահպանում Հայաստանի հետ. վարչապետը` Յուրի Հովհաննիսյանին
Ուրախ եմ, որ ամուր կապ եք պահպանում Հայաստանի հետ. վարչապետը` Յուրի Հովհաննիսյանին
Sputnik Արմենիա
Յուրի Հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ գիտության բնագավառում Հայաստանն ունի լավ հնարավորություններ։ 15.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-15T21:07+0400
2022-04-15T21:07+0400
2022-04-15T21:13+0400
յուրի հովհաննիսյան
վարչապետ
գիտնական
հայ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0f/40950581_0:83:1600:983_1920x0_80_0_0_f50911006a9f0c27ca6843d16aa5fed7.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Միջազգային հետազոտությունների միացյալ ինստիտուտը (ՄՀՄԻ), որի անդամ է նաև ՀՀ գիտության կոմիտեն, լավ հարթակ է զարգացնելու միջազգային համագործակցությունը, այդ թվում՝ Ռուսաստանի գործընկերների հետ: Նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մեծանուն ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանին և ՄՀՄԻ տնօրեն, ակադեմիկոս Գրիգորի Տրուբնիկովին հյուրընկալելու ընթացքում, տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։Փաշինյանը նշել է, որ վերջին շրջանում կառավարությունը գիտությանը հատկացվող բյուջեն ավելացրել է 82 տոկոսով, գիտնականների աշխատավարձերը՝ 40-160 տոկոսով:Յուրի Հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ գիտության բնագավառում Հայաստանն ունի լավ հնարավորություններ, և հավելել, որ իր փորձով շարունակելու է նպաստել ոլորտի առաջընթացին:Ավելի վաղ հայտնել էինք, որ Հովհաննիսյանն այսօր հյուրընկալվել էր ԵՊՀ–ում, նրան ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում էին շնորհել։Հիշեցնենք` 2019-ին Յուրի Հովհաննիսյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով` գիտության ոլորտում նշանակալի ներդրման համար:2016թ.-ին Մենդելեևի աղյուսակի 115-րդ ու 118-րդ տարրերը ստացան «Մոսկովիում» (Mc) ու «Օգանեսոն» (Og) անունները` Մերձմոսկովյան շրջանի Դուբնա քաղաքում գտնվող Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանի պատվին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0f/40950581_90:0:1511:1066_1920x0_80_0_0_5f563b2cb6db47d1be0370ecb29cd4b5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
յուրի հովհաննիսյան, վարչապետ, գիտնական, հայ
յուրի հովհաննիսյան, վարչապետ, գիտնական, հայ
Ուրախ եմ, որ ամուր կապ եք պահպանում Հայաստանի հետ. վարչապետը` Յուրի Հովհաննիսյանին
21:07 15.04.2022 (Թարմացված է: 21:13 15.04.2022) Յուրի Հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ գիտության բնագավառում Հայաստանն ունի լավ հնարավորություններ։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Միջազգային հետազոտությունների միացյալ ինստիտուտը (ՄՀՄԻ), որի անդամ է նաև ՀՀ գիտության կոմիտեն, լավ հարթակ է զարգացնելու միջազգային համագործակցությունը, այդ թվում՝ Ռուսաստանի գործընկերների հետ: Նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` մեծանուն ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանին և ՄՀՄԻ տնօրեն, ակադեմիկոս Գրիգորի Տրուբնիկովին հյուրընկալելու ընթացքում, տեղեկանում ենք
վարչապետի աշխատակազմից։
«Ուրախ եմ, որ ամուր կապ եք պահպանում Հայաստանի և տեղի գործընկերների հետ, ունեք նորանոր գաղափարներ և հաջողությամբ շարունակում եք գիտական գործունեությունը»,- դիմելով Յուրի Հովհաննիսյանին՝ ասել է վարչապետը։
Փաշինյանը նշել է, որ վերջին շրջանում կառավարությունը գիտությանը հատկացվող բյուջեն ավելացրել է 82 տոկոսով, գիտնականների աշխատավարձերը՝ 40-160 տոկոսով:
Յուրի Հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ գիտության բնագավառում Հայաստանն ունի լավ հնարավորություններ, և հավելել, որ իր փորձով շարունակելու է նպաստել ոլորտի առաջընթացին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հովհաննիսյանն այսօր հյուրընկալվել էր ԵՊՀ–ում, նրան
ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում էին շնորհել։
Հիշեցնենք` 2019-ին Յուրի Հովհաննիսյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով` գիտության ոլորտում նշանակալի ներդրման համար:
2016թ.-ին Մենդելեևի աղյուսակի 115-րդ ու 118-րդ տարրերը ստացան «Մոսկովիում» (Mc) ու «Օգանեսոն» (Og) անունները` Մերձմոսկովյան շրջանի Դուբնա քաղաքում գտնվող Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանի պատվին: