https://arm.sputniknews.ru/20220415/rusakan-navy-kalibrnervov-harvats-e-hascrel-kievi-tsajramasum-gtnvvogh-razmakan-gvortsaranin-40921607.html
Ռուսական նավը «Կալիբրներով» հարված է հասցրել Կիևի ծայրամասում գտնվող ռազմական գործարանին
Ռուսական նավը «Կալիբրներով» հարված է հասցրել Կիևի ծայրամասում գտնվող ռազմական գործարանին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի հրթիռային զորքերը Ուկրաինայում ոչնչացրել են օտարերկրյա վարձկանների ջոկատը։ 15.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-15T12:35+0400
2022-04-15T12:35+0400
2022-04-18T13:46+0400
կիև
ուկրաինա
հրթիռ
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1c/40284456_0:116:1600:1016_1920x0_80_0_0_e43a6503686cb3be643cd75b6b608d01.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Ռուսական նավը «Կալիբր» հրթիռներով հարված է հասցրել Կիևի ծայրամասում գտնվող ռազմական գործարանին։ Այսօր տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:Ժուլյանի «Վիզար» մեքենաշինական գործարանին հարվածելու արդյունքում ոչնչացվել են մեծ ու միջին հեռահարության զենիթահրթիռային համալիրների, ինչպես նաև հականավային հրթիռների արտադրության ու վերանորոգման արտադրամասերը:Նա ընդգծել է, որ Կիևի օբյեկտներին հասցվող հրթիռային հարվածների քանակն ու ծավալները կաճեն ազգայնական ռեժիմի կողմից ռուսական տարածքում ահաբեկչական բնույթի ցանկացած հարձակում կամ դիվերսիա իրականացնելու դեպքում։Կոնաշենկովը հայտնել է, որ Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը խոցել է Ուկրաինայի Սու-27 կործանիչ և ութ անօդաչու թռչող սարք:«Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները Չերնիգովի մարզի Գորոդնյա բնակավայրի շրջանում ավիաբազա վերադառնալիս Ս-400 զենիթահրթիռային համալիրով խոցել են ուկրաինական Մի-8 ուղղաթիռը, որն ապրիլի 14-ին հարձակում էր գործել Բրյանսկի մարզի Կլիմովո խաղաղ բնակավայրի բնակիչների վրա», - ասել է Կոնաշենկովը:«Օպերատիվ-մարտավարական ավիացիան գիշերվա ընթացքում ոչնչացրել է Ուկրաինայի 13 ռազմական օբյեկտ։ Դրանց թվում են՝ հրթիռահրետանային սպառազինության երկու պահեստ, անձնակազմի և ուկրաինական ռազմական տեխնիկայի կենտրոնացման 10 շրջան։ Ռուսական ավիացիան ոչնչացրել է կենդանի ուժի և ուկրաինական ռազմական տեխնիկայի կուտակումներ, այդ թվում՝ երեք հենակետեր, 9 միավոր զրահատեխնիկա ու տարբեր նշանակության ավտոմեքենաներ», - ասել է նա: ԴԺՀ-ում էսկալացիայի 58 օրվա ընթացքում 79 խաղաղ բնակիչ է զոհվելՆա հայտնել է նաև, որ ՌԴ-ի հրթիռային զորքերը Ուկրաինայում ոչնչացրել են լեհ վարձկանների մինչև 30 հոգանոց ջոկատը:«Խարկովի մարզի Իզյումսկոյե բնակավայրում հրթիռային զորքերի հասցրած հարվածի արդյունքում ոչնչացվել է լեհ մասնավոր ռազմական ընկերության վարձկանների ջոկատը։ Ոչնչացվել են մինչեւ 30 լեհ վարձկաններ», - ասել է Կոնաշենկովը։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապաազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 52-րդ օրը։
կիև
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1c/40284456_122:0:1477:1016_1920x0_80_0_0_0f012cc028a616278c1c5d6af1319d47.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կիև, ուկրաինա, հրթիռ, ռուսաստան, պատերազմ
կիև, ուկրաինա, հրթիռ, ռուսաստան, պատերազմ
Ռուսական նավը «Կալիբրներով» հարված է հասցրել Կիևի ծայրամասում գտնվող ռազմական գործարանին
12:35 15.04.2022 (Թարմացված է: 13:46 18.04.2022) Ռուսաստանի հրթիռային զորքերը Ուկրաինայում ոչնչացրել են օտարերկրյա վարձկանների ջոկատը։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Ռուսական նավը «Կալիբր» հրթիռներով հարված է հասցրել Կիևի ծայրամասում գտնվող ռազմական գործարանին։ Այսօր տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Ժուլյանի «Վիզար» մեքենաշինական գործարանին հարվածելու արդյունքում ոչնչացվել են մեծ ու միջին հեռահարության զենիթահրթիռային համալիրների, ինչպես նաև հականավային հրթիռների արտադրության ու վերանորոգման արտադրամասերը:
«Նաև հարված է հասցվել Ուկրաինայի 221 ռազմական օբյեկտների, այդ թվում՝ կառավարման 12 կետերի, հակառակորդի կենդանի ուժի կենտրոնացման 176 հենակետերի ու շրջանների, ճնշվել են հրետանու 12 կրակային դիրքեր»,- ասել է Կոնաշենկովը:
Նա ընդգծել է, որ Կիևի օբյեկտներին հասցվող հրթիռային հարվածների քանակն ու ծավալները կաճեն ազգայնական ռեժիմի կողմից ռուսական տարածքում ահաբեկչական բնույթի ցանկացած հարձակում կամ դիվերսիա իրականացնելու դեպքում։
Կոնաշենկովը հայտնել է, որ Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը խոցել է Ուկրաինայի Սու-27 կործանիչ և ութ անօդաչու թռչող սարք:
«Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները Չերնիգովի մարզի Գորոդնյա բնակավայրի շրջանում ավիաբազա վերադառնալիս Ս-400 զենիթահրթիռային համալիրով խոցել են ուկրաինական Մի-8 ուղղաթիռը, որն ապրիլի 14-ին հարձակում էր գործել Բրյանսկի մարզի Կլիմովո խաղաղ բնակավայրի բնակիչների վրա», - ասել է Կոնաշենկովը:
«Օպերատիվ-մարտավարական ավիացիան գիշերվա ընթացքում ոչնչացրել է Ուկրաինայի 13 ռազմական օբյեկտ։ Դրանց թվում են՝ հրթիռահրետանային սպառազինության երկու պահեստ, անձնակազմի և ուկրաինական ռազմական տեխնիկայի կենտրոնացման 10 շրջան։ Ռուսական ավիացիան ոչնչացրել է կենդանի ուժի և ուկրաինական ռազմական տեխնիկայի կուտակումներ, այդ թվում՝ երեք հենակետեր, 9 միավոր զրահատեխնիկա ու տարբեր նշանակության ավտոմեքենաներ», - ասել է նա:
Նա հայտնել է նաև, որ ՌԴ-ի հրթիռային զորքերը Ուկրաինայում ոչնչացրել են լեհ վարձկանների մինչև 30 հոգանոց ջոկատը:
«Խարկովի մարզի Իզյումսկոյե բնակավայրում հրթիռային զորքերի հասցրած հարվածի արդյունքում ոչնչացվել է լեհ մասնավոր ռազմական ընկերության վարձկանների ջոկատը։ Ոչնչացվել են մինչեւ 30 լեհ վարձկաններ», - ասել է Կոնաշենկովը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապաազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 52-րդ օրը։