00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ-ից 75 000 մարդ է եկել Հայաստան. Քերոբյանը խոսել է բնակարանների խնդրի մասին

© Photo : Facebook / Vahan Kerobyan/Վահան ՔերոբյանՎահան Քերոբյան
Վահան Քերոբյան - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2022
Վահան Քերոբյան
Բաժանորդագրվել
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայտնել է, որ իշխանություններն աշխատում են վարձով բնակարանների թիվն ավելացնելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից ի վեր այդ երկրից Հայաստան է տեղափոխվել 2 000 մարդ, Ռուսաստանից` շուրջ 75 000։ Նրանց գրեթե կեսը Հայաստանի քաղաքացիություն ունի։ РБК-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա նաև հայտնել է, որ ՀՀ իշխանություններն աշխատում են ավելացնել վարձով բնակարանների թիվը և այդկերպ կարգավորել վերջին շրջանում վարձակալության՝ 20-25%-ով աճած գները։

«Իրավիճակը կարգավորելու համար իշխանությունները աշխատում են կառուցապատողների և անշարժ գույքի գործակալների հետ՝ չբնակեցված բնակարանները վարձակալության շուկա բերելու համար։ Կառուցապատողները կապ են հաստատում տների և բնակարանների սեփականատերերի հետ, որպեսզի, եթե մոտ ապագայում նրանք մտադիր չեն բնակվել դրանցում, կարողանան այդ գույքը վերցնել տնօրինության տակ և փոխանցել, այսպես կոչված՝ վարձակալության բնակարանների շուկա»,- ասել է Քերոբյանը։

Բացի այդ, Երևանում կան մի քանի տասնյակ հազար չբնակեցված երկրորդային բնակարաններ և , ըստ նախարարի, գործակալները փնտրում են դրանց տերերին, որոնք հիմնականում Հայաստանում չեն, այդ բնակարանները ևս վարձակալության հանձնելու համար։
Քերոբյանը հույս է հայտնել, որ այս ամենի արդյունքում առաջիկայում որոշակի գնանկում կլինի վարձակալության շուկայում:
ՌԴ քաղաքացիները որքա՞ն անշարժ գույք են գնել Հայաստանում
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ին Ռուսաստանի սկսած հատուկ գործողությունից հետո ավելացել է Ուկրաինայից և Ռուսաստանից Հայաստան եկողների հոսքը։ Հիմնականում գալիս են Ռուսաստանի քաղաքացիները, որոնք արևմտյան պատժամիջոցների պատճառով փորձում են ժամանակավորապես հաստատվել մեր երկրում։
Որոշ սեփականատերեր հրաժարվել են իրենց հին վարձակալներից և բնակարաններն ավելի բարձր գնով վարձակալության են տվել Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներին։
Լրահոս
0