00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ ԶՈւ-ն կանխել է Կախովսկայա ՀԷԿ-ին սպառնացող հրթիռային հարվածը. ՊՆ ամփոփագիրը

© Sputnik / Անցնել մեդիապահոցԿախովսկայա ՀԷԿ
Կախովսկայա ՀԷԿ - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2022
Բաժանորդագրվել
Հրթիռներից մեկի բեկորներն ընկել են Խերսոնի շրջանի Նովայա Կախովկա բնակավայրում, դրա հետևանքով մանկապարտեզ և բնակելի տներ են վնասվել, մեկ կին և մեկ երեխա վնասվածքներ են ստացել։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Ռուս զինվորականներն այսօր առավոտյան խոցել են ուկրաինական 2 «Տոչկա-Ու» հրթիռներ, որոնք արձակվել էին Կախովսկայա ՀԷԿ-ի ուղղությամբ։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 7-ի սահմաններում ուկրաինական 19-րդ առանձին հրթիռային բրիգադի դիվիզիոնը «Տոչկա-Ու» մարտավարական 2 հրթիռով հարված է հասցրել Կախովսկայա ՀԷԿ-ին։ Հարվածի հետևանքով փլուզվել է ՀԷԿ-ի ամբարտակը, ինչը պետք է հանգեցներ Դնեպրի ջրերի անկառավարելի հոսքի և մարդկանց հետ միասին ջրի տակ թողներ Խերսոնի շրջանի մի շարք բնակավայրեր` խանգարելու համար ՌԴ ԶՈւ գործողությունները։ Երկու հրթիռները խոցվել են օդում ռուսական ՀՕՊ-ի միջոցներով», ասել է գեներալը։

Կոնաշենկովը նշել է, որ հրթիռներից մեկի բեկորներն ընկել են Խերսոնի շրջանի Նովայա Կախովկա բնակավայրում, ինչի հետևանքով մանկապարտեզ և բնակելի տներ են վնասվել։
«Վնասվածք են ստացել կին և երեխա, որոնց ռուս զինծառայողները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն։ Ներկա պահին նրանց հիվանդանոց են տեղափոխել»,- նշել է գեներալը։
ՊՆ-ի տվյալներով` օրվա ընթացքում բարձր ճշգրտության հրթիռներով օդից խոցվել է ուկրաինական զորքերի 10 ռազմական օբյեկտ։
Շախտյորսկի շրջանում «Օնիքս» հրթիռներով ուկրաինական խմբավորման շտաբ է ոչնչացվել. Կոնաշենկով
Հարվածների հետևանքով ոչնչացվել են ուկրաինական զորքերի առանձին մեքենայացված բրիգադների 81-րդ և 93-րդ ստորաբաժանումների կենտրոնացման երեք տարածք Բարվենկովո, Կրամատորսկ և Լիսիչանսկ բնակավայրերում, Օդեսայի մարզի Պովստանսկոյե բնակավայրում և Նովոելիզավետովկայում` ուկրաինական ռազմական տեխնիկայի և սպառազինության կենտրոնացման երկու վայր, Պարուտինո և Նիկոլաև բնակավայրերի շրջանում` հրթիռահրետանային սպառազինության պահեստներ, Յասենովոյում և Սրիբնոյում` ազգայնական խմբավորումների տեղակայման կետեր։
Ինչպես նշել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը` ռուսական հրթիռային զորքերն ու հրետանին Ուկրաինայում 217 ռազմական օբյեկտ են ոչնչացրել, ավիացիան` վեց։
Նրա խոսքով` օպերատիվ-մարտավարական ավիացիան օրվա ընթացքում ոչնչացրել է ուկրաինական 6 ռազմական օբյեկտ, այդ թվում` հրետանային մարտկոց, համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կայանք, հրթիռահրետանային սպառազինության պահեստներ և անձնակազմի ու տեխնիկայի կենտրոնացման վայրեր։
Բացի այդ, անցած մեկ օրվա ընթացքում Օկտյաբրսկի բնակավայրի շրջանում ռուսական ՀՕՊ-ը խոցել է Տու-143 «Ռեյս» ուկրաինական հետախուզական անօդաչուն։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապաազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են։
Լրահոս
0