https://arm.sputniknews.ru/20220415/qr-koderi-pahanjy-arajikajum-der-kpahpanvi-avanesjan-40923864.html
QR կոդերի պահանջը առաջիկայում դեռ կպահպանվի. Ավանեսյան
QR կոդերի պահանջը առաջիկայում դեռ կպահպանվի. Ավանեսյան
Sputnik Արմենիա
Ավելի վաղ առողջապահության նախարարը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ սահմանափակումը կհանվի, եթե կորոնավիրուսի դեպքերը նվազեն։ 15.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-15T13:14+0400
2022-04-15T13:14+0400
2022-04-15T13:22+0400
qr կոդ
կորոնավիրուսը հայաստանում և արցախում
անահիտ ավանեսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/18/37894892_0:70:1600:970_1920x0_80_0_0_49e4bd09b3d0c68892b611006fb3da95.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Չնայած Հայաստանում կորոնավիրուսային համավարակի առումով այս պահին ավելի բարենպաստ իրավիճակ է, սակայն QR կոդերի պահանջը թե՛ ռեստորաններում, թե՛ ժամանցի վայրերում կպահպանվի. կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։«QR կոդերի պահանջը առաջիկայում դեռ կպահպանվի»,- ասաց նախարարը։Նշենք, որ փետրվարի 10–ին Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախարարությունն առաջիկայում չի՞ պատրաստվում չեղարկել QR կոդով կամ թեստի պատասխան ներկայացնելով ժամանցի վայրեր այցելելու կարգը, հայտնել էր, որ սահմանափակումը կհանվի, եթե կորոնավիրուսի դեպքերը նվազեն։Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին օրում ավելացել է 8-ով և դարձել 422 729: Մահվան դեպք չի գրանցվել։Հիշեցնենք, որ ըստ առողջապահության նախարարի հրամանի` հունվարի 22-ից ռեստորաններ և սրճարաններ, հյուրանոցներ և մարզասրահներ, ինչպես նաև մշակութային հաստատություններ չի կարելի մուտք գործել առանց պատվաստումը հավաստող փաստաթղթի կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքի (առավելագույնը 72 ժամ վաղեմության)։ Մշակութային կենտրոններից Sputnik Արմենիային հայտնել էին, որ սահմանափակման հետևանքով միջինը 45-60 տոկոս տոմսերի վաճառքը պակասել է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/18/37894892_108:0:1493:1039_1920x0_80_0_0_4ff8fe57227190794f96adf10c6b93e2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
qr կոդ, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, անահիտ ավանեսյան
qr կոդ, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, անահիտ ավանեսյան
QR կոդերի պահանջը առաջիկայում դեռ կպահպանվի. Ավանեսյան
13:14 15.04.2022 (Թարմացված է: 13:22 15.04.2022) Ավելի վաղ առողջապահության նախարարը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ սահմանափակումը կհանվի, եթե կորոնավիրուսի դեպքերը նվազեն։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Չնայած Հայաստանում կորոնավիրուսային համավարակի առումով այս պահին ավելի բարենպաստ իրավիճակ է, սակայն QR կոդերի պահանջը թե՛ ռեստորաններում, թե՛ ժամանցի վայրերում կպահպանվի. կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«QR կոդերի պահանջը առաջիկայում դեռ կպահպանվի»,- ասաց նախարարը։
Նշենք, որ փետրվարի 10–ին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախարարությունն առաջիկայում չի՞ պատրաստվում չեղարկել QR կոդով կամ թեստի պատասխան ներկայացնելով ժամանցի վայրեր այցելելու կարգը, հայտնել էր, որ սահմանափակումը կհանվի, եթե կորոնավիրուսի դեպքերը նվազեն։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին օրում
ավելացել է 8-ով և դարձել 422 729: Մահվան դեպք չի գրանցվել։
Հիշեցնենք, որ ըստ առողջապահության նախարարի հրամանի` հունվարի 22-ից ռեստորաններ և սրճարաններ, հյուրանոցներ և մարզասրահներ, ինչպես նաև մշակութային հաստատություններ չի կարելի մուտք գործել առանց պատվաստումը հավաստող փաստաթղթի կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքի (առավելագույնը 72 ժամ վաղեմության)։
Մշակութային կենտրոններից
Sputnik Արմենիային հայտնել էին, որ սահմանափակման հետևանքով միջինը 45-60 տոկոս
տոմսերի վաճառքը պակասել է։