00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:53
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի հայտարարությունները կարող են հանգեցնել Արցախից հայերի հեռանալուն. փորձագետ

© Sputnik / Aram NersesyanՆիկոլ Փաշինյանը ԱԺ–ում
Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2022
Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին խորհրդական Վլադիմիր Պողոսյանը վերլուծել է խորհրդարանում ՀՀ վարչապետի վերջին ելույթները։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Փաշինյանի, նախարարների և իշխանական պատգամավորների վերջին ելույթները միտված էին նրան, որ համոզեն բնակչությանը, որ Հայաստանը թույլ է. չկա մարտունակ բանակ նոր պատերազմի համար, չկան հուսալի դաշնակիցներ, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԶՈւ ԳՇ նախկին պետի նախկին խորհրդական, միջազգային անվտանգության հարցերով փորձագետ Վլադիմիր Պողոսյանը` մեկնաբանելով ԱԺ ամբիոնից վարչապետի կողմից վերջերս հնչեցրած մտքերը։
Ըստ նրա` սա հերթական թատերական խաղն է բնակչությանը ցույց տալու, որ օգնություն որևէ տեղից սպասել չեն կարող։ Ըստ էության, Sputnik Արմենիայի զրուցակցի կարծիքով, խորհրդարանում բեմադրվածը տեղեկատվական–հոգեբանական ազդեցություն թողելու գործողություն էր։
«Նրանց խնդիրը սեփական բնակչությանը համոզելն է, որ բանակ չունենք, ի դեմս Ռուսաստանի և ՀԱՊԿ–ի դաշնակից չունենք։ Եվ ասում են`ի՞նչ է մեզ մնում։ Պետք է ստորագրենք։ Այս պարագայում ես փրկիչ եմ», – ասում է նա։
Պողոսյանի խոսքով` խնդիր է դրված Հայաստանին զինվածության առումով առավելագույնս թույլ դարձնել, երկիրն ապառազմականացնել, ինչը պահանջում են Ադրբեջանն ու Թուրքիան։
«Հետագայում, երբ բանակը թուլանա, Փաշինյանը կասի, որ ՀԱՊԿ–ը մեզ հարկավոր չէ, մենք դուրս ենք գալիս այդ կազմակերպությունից։ Դա նրանց ծրագիրն է, նրանք մշտապես վարկաբեկում են ՀԱՊԿ–ը, մեր զինված ուժերը, խաղաղապահների գործունեությունը։ Մի՞թե չի երևում, որ դա նպատակաուղղված ակցիա է», – ասում է Պողոսյանը։
Փաստարկները ներկայացվում են որպես անելանելի իրավիճակում ազգի փրկություն։
Ադրբեջանական կողմը Մարտակերտի շրջանում խախտել է շփման գիծը. Ռուսաստանի ՊՆ
«Ասվել էր, որ նոր պատերազմի դեպքում միջազգային հանրությունը մեզ չի օգնի։ Փաստացի դա վերաբերում է նաև Ռուսաստանին։ Հայտարարությունը լուրջ աղմուկ է բարձրացրել։ Մեկ օրվա ընթացքում բազմաթիվ ահազանգեր եմ ստացել Արցախից, որ բնակչության զանգվածային ու անվերահսկելի արտահոսք կարող է լինել», – ասում է Պողոսյանը։
Վերլուծաբանի կարծիքով` Փաշինյանը նման ձևակերպումներով Հայաստանի և Արցախի բնակչությանը ապակողմնորոշում է։ Եթե միջազգային հանրությունը հետաքրքրված լիներ հայկական կողմի պարտության մեջ, հակամարտության գոտի խաղաղապահներ չէին մտնի, իսկ ԵԱՀԿ–ն անտարբերություն կցուցաբերեր արցախյան խնդրի նկատմամբ։
Նա նաև կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի հանրային խոստովանությունն այն մասին, որ Արցախում պատերազմի դադարեցման գինը Շուշիի ուղղությունից հայկական ուժերի դուրսբերումն էր, փաստացի նշանակում է, որ ՀՀ իշխանությունները հանձնել են Շուշին Ադրբեջանին։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարել էր` միջազգային հանրությունն ուղիղ ասել է, որ Հայաստանը պետք է մի փոքր իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում իր նշաձողը, ինչի շնորհիվ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի և Արցախի շուրջ։
Ապրիլի 14-ին ԱԺ–ում նա անդրադարձավ իր նախորդ օրվա ելույթին` նշելով, որ դրանով հստակ տարածություն է բացել ՀՀ-ի ու Արցախի համար, որովհետև, ըստ նրա, նախորդ շրջանի բանակցային ողջ գործընթացով Հայաստանն ու Արցախը զրկվել էին քաղաքական ու դիվանագիտական տարածությունից։
Նույն օրը Արցախի ԱԺ պատգամավորները հայտարարություն ընդունեցին` պահանջելով, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն Արցախի հարցում իրենց աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես Արցախի շահով։
Լրահոս
0