https://arm.sputniknews.ru/20220415/parizum-adrbejani-despanatan-dimac-bvoghvoqi-akcia-e-eghel-i-pashtpanutjun-arcakhi-40925102.html
Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է եղել` ի պաշտպանություն Արցախի
Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է եղել` ի պաշտպանություն Արցախի
Sputnik Արմենիա
Բողոքի ակցիայի մասնակիցների ձեռքերին Արցախի դրոշն էր, հնչում էր Արցախի Հանրապետության օրհներգը։ 15.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-15T13:42+0400
2022-04-15T13:42+0400
2022-04-15T16:10+0400
փարիզ
արցախ
լեռնային ղարաբաղ
ֆրանսիա
բողոքի ակցիա
ադրբեջան
դեսպանատուն
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0f/40936246_0:0:1920:1080_1920x0_80_0_0_598aa15ae1e7009654df7984a852803c.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց երեկ` ապրիլի 14–ին, կազմակերպվել է բողոքի ակցիա` ի պաշտպանություն Արցախի Հանրապետության։ Տեղեկությունը` կից տեսանյութերով, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի օգնական Լիլիթ Ասրյանը։Բողոքի ակցիայի մասնակիցների ձեռքերին Արցախի դրոշն էր, հնչում էր Արցախի Հանրապետության օրհներգը, Սևակ Խանաղյանի և Սոսի Խանիկյանի «Քեզ համար մի օր մենք ելանք մարտի» երգը։«Այսօր այս խոսքերն առավել քան արդիական են։ Ուրեմն` անհապաղ ի գործ, քանզի զոհասեղանին է դրված ոչ միայն Արցախի, այլև ողջ հայության լինելության հարցը։Պետք է տեր կանգնենք մեր հայրենիքին։ Այն հայրենիքին, որը բացի պատմականորեն մեզ պատկանելուց, պահվել է հազարավոր հայորդիների արյան գնով»,- գրել է Լիլիթ Ասրյանը։Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարել էր` միջազգային հանրությունն ուղիղ ասել է, որ Հայաստանը պետք է մի փոքր իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում իր նշաձողը, ինչի շնորհիվ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի և Արցախի շուրջ։Ապրիլի 14-ին ԱԺ-ում նա անդրադարձավ իր նախորդ օրվա ելույթին` նշելով, որ դրանով հստակ տարածություն է բացել ՀՀ-ի ու Արցախի համար, որովհետև, ըստ նրա, նախորդ շրջանի բանակցային ողջ գործընթացով Հայաստանն ու Արցախը զրկվել էին քաղաքական ու դիվանագիտական տարածությունից։Նույն օրը Արցախի ԱԺ պատգամավորները հայտարարություն ընդունեցին` պահանջելով, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն Արցախի հարցում իրենց աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես Արցախի շահով։
փարիզ
լեռնային ղարաբաղ
ֆրանսիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց կազմակերպվել է ցույց` ի պաշտպանություն Արցախի Հանրապետության
Sputnik Արմենիա
Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց կազմակերպվել է ցույց` ի պաշտպանություն Արցախի Հանրապետության
2022-04-15T13:42+0400
true
PT0M10S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0f/40936246_244:0:1684:1080_1920x0_80_0_0_782b6ce9a1e93a1a84e942a5811ba7ae.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փարիզ, արցախ, լեռնային ղարաբաղ, ֆրանսիա, բողոքի ակցիա, ադրբեջան, դեսպանատուն, видео, տեսանյութեր, տեսանյութ
փարիզ, արցախ, լեռնային ղարաբաղ, ֆրանսիա, բողոքի ակցիա, ադրբեջան, դեսպանատուն, видео, տեսանյութեր, տեսանյութ
Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է եղել` ի պաշտպանություն Արցախի
13:42 15.04.2022 (Թարմացված է: 16:10 15.04.2022) Բողոքի ակցիայի մասնակիցների ձեռքերին Արցախի դրոշն էր, հնչում էր Արցախի Հանրապետության օրհներգը։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան դիմաց երեկ` ապրիլի 14–ին, կազմակերպվել է բողոքի ակցիա` ի պաշտպանություն Արցախի Հանրապետության։ Տեղեկությունը` կից տեսանյութերով,
ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի օգնական Լիլիթ Ասրյանը։
Բողոքի ակցիայի մասնակիցների ձեռքերին Արցախի դրոշն էր, հնչում էր Արցախի Հանրապետության օրհներգը, Սևակ Խանաղյանի և Սոսի Խանիկյանի «Քեզ համար մի օր մենք ելանք մարտի» երգը։
Ակցիայի կարգախոսը Եղիշե Չարենցի «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է» աքրոստիկոսն էր։
«Այսօր այս խոսքերն առավել քան արդիական են։ Ուրեմն` անհապաղ ի գործ, քանզի զոհասեղանին է դրված ոչ միայն Արցախի, այլև ողջ հայության լինելության հարցը։
Պետք է տեր կանգնենք մեր հայրենիքին։ Այն հայրենիքին, որը բացի պատմականորեն մեզ պատկանելուց, պահվել է հազարավոր հայորդիների արյան գնով»,- գրել է Լիլիթ Ասրյանը։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ
հայտարարել էր` միջազգային հանրությունն ուղիղ ասել է, որ Հայաստանը պետք է մի փոքր իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում իր նշաձողը, ինչի շնորհիվ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի և Արցախի շուրջ։
Ապրիլի 14-ին ԱԺ-ում
նա անդրադարձավ իր նախորդ օրվա ելույթին` նշելով, որ դրանով հստակ տարածություն է բացել ՀՀ-ի ու Արցախի համար, որովհետև, ըստ նրա, նախորդ շրջանի բանակցային ողջ գործընթացով Հայաստանն ու Արցախը զրկվել էին քաղաքական ու դիվանագիտական տարածությունից։
Նույն օրը Արցախի ԱԺ պատգամավորները
հայտարարություն ընդունեցին` պահանջելով, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն Արցախի հարցում իրենց աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես Արցախի շահով։