https://arm.sputniknews.ru/20220415/karavarutjunn-avelacnum-e-kanepi-artadrutjan-u-artahanman-qvvotanery-40925288.html
Կառավարությունն ավելացնում է կանեփի արտադրության ու արտահանման քվոտաները
Կառավարությունն ավելացնում է կանեփի արտադրության ու արտահանման քվոտաները
Sputnik Արմենիա
Կանեփի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող ընկերությունների լիցենզավորման գործընթացն իրականացնելու են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Ազգային անվտանգության... 15.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-15T13:56+0400
2022-04-15T13:56+0400
2022-04-15T14:35+0400
կանեփ
հայաստան
արտադրություն
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/11/109419466_6:0:1371:768_1920x0_80_0_0_7d991b3312dc33186f6b91edafd2947e.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Կառավարության այսօրվա նիստում առանց զեկուցման ու քննարկման ընդունված որոշմամբ գործադիրը վերանայել է արտադրական կանեփի արտադրության քվոտաները` մեծացնելով արտահանման և մեծածախ առևտրի համար մեկ տարի առաջ սահմանված քվոտաները։2021 թվականի հուլիսի 15-ին ընդունված որոշմամբ սահմանված քվոտաներով, օրինակ, յուրաքանչյուր անձ կարող է արտադրել առավելագույնը մինչև 20 000 լիտր կաննաբիդիոլի (կանեփի բուսախեժ) յուղ, բայց մեծածախ վաճառել կամ արտահանել կարող է ընդամենը 100 լիտրը։Այս ու այսօրինակ որոշ անճշտություններ շտկելու նպատակով էլ կառավարությունը վերանայել է արտահանման և մեծածախ առևտրի քվոտաները։Նույն որոշմամբ, կավելացվեն նաև արտադրական կանեփի արտահանման քվոտաները:Կանեփի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող ընկերությունների լիցենզավորման գործընթացն իրականացնելու են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը։Լիցենզիա չեն կարող ստանալ այն ընկերությունները, որոնց որևէ աշխատակից նախկինում դատված է եղել թմրամիջոցների կամ հոգեմետ դեղերի հետ կապված հանցագործության համար, տառապել է թմրամոլությամբ կամ անչափահաս է։Ներկայացված բիզնես ծրագիրը պետք է պարունակի արտադրական կանեփի բույսերի մշակության և վերամշակման պայմանների, առանձնահատկությունների, արտադրողականության, եկամուտների և ծախսերի առաջիկա երեք տարիների հաշվարկ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/11/109419466_176:0:1200:768_1920x0_80_0_0_6f2fe351f8ef1aed080bf00d8fa76d0f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կանեփ, հայաստան, արտադրություն
կանեփ, հայաստան, արտադրություն
Կառավարությունն ավելացնում է կանեփի արտադրության ու արտահանման քվոտաները
13:56 15.04.2022 (Թարմացված է: 14:35 15.04.2022) Կանեփի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող ընկերությունների լիցենզավորման գործընթացն իրականացնելու են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Կառավարության այսօրվա նիստում առանց զեկուցման ու քննարկման ընդունված որոշմամբ գործադիրը վերանայել է արտադրական կանեփի արտադրության քվոտաները` մեծացնելով արտահանման և մեծածախ առևտրի համար մեկ տարի առաջ սահմանված քվոտաները։
2021 թվականի հուլիսի 15-ին ընդունված որոշմամբ սահմանված քվոտաներով, օրինակ, յուրաքանչյուր անձ կարող է արտադրել առավելագույնը մինչև 20 000 լիտր կաննաբիդիոլի (կանեփի բուսախեժ) յուղ, բայց մեծածախ վաճառել կամ արտահանել կարող է ընդամենը 100 լիտրը։
«Այս պարագայում հարց է առաջանում՝ արտադրության մնացած քանակը ինչպես է իրացվելու»,- ասված է կառավարության ընդունած որոշման նախագծում։
Այս ու այսօրինակ որոշ անճշտություններ շտկելու նպատակով էլ կառավարությունը վերանայել է արտահանման և մեծածախ առևտրի քվոտաները։
Նույն որոշմամբ, կավելացվեն նաև արտադրական կանեփի արտահանման քվոտաները:
Կանեփի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող ընկերությունների լիցենզավորման գործընթացն իրականացնելու են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը։
Լիցենզիա չեն կարող ստանալ այն ընկերությունները, որոնց որևէ աշխատակից նախկինում դատված է եղել թմրամիջոցների կամ հոգեմետ դեղերի հետ կապված հանցագործության համար, տառապել է թմրամոլությամբ կամ անչափահաս է։
Ներկայացված բիզնես ծրագիրը պետք է պարունակի արտադրական կանեփի բույսերի մշակության և վերամշակման պայմանների, առանձնահատկությունների, արտադրողականության, եկամուտների և ծախսերի առաջիկա երեք տարիների հաշվարկ։