https://arm.sputniknews.ru/20220415/ashkhatavardzery-10-vov-kbardzranan-lav-lury-gjumru-avaganu-vorvosh-andamneri-barkacrec-40951750.html
Աշխատավարձերը 10%-ով կբարձրանան. լավ լուրը Գյումրու ավագանու որոշ անդամների բարկացրեց
Աշխատավարձերը 10%-ով կբարձրանան. լավ լուրը Գյումրու ավագանու որոշ անդամների բարկացրեց
Sputnik Արմենիա
Ի սկզբանե քննարկվել էր քաղաքապետարանի ու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցների աշխատավարձը 20%-ով բարձրացնելը։ 15.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-15T20:59+0400
2022-04-15T20:59+0400
2022-04-15T21:19+0400
գյումրի
աշխատավարձ
ավագանի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0f/40951527_0:120:1280:840_1920x0_80_0_0_6dc7e25a08cc93ad426924009581e3af.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Գյումրու ավագանու այսօրվա նիստը քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը սկսեց բարի լուրով՝ 10%-ով բարձրացվելու է համայնքապետարանի և համայնքապետարանի ենթակայության տակ գործող 58 կառույցների աշխատակիցների աշխատավարձը։Արված հայտարարությունը հարուցեց մյուս խմբակցությունների ներկայացուցիչների զայրույթը, նրանք նշեցին, որ այդ հարցն իրենք ևս բարձրացրել են ավագանու այս գումարման առաջին նիստից սկսած: «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը նշեց, որ աշխատավարձերը բարձրացնելու հարցը մտահոգել է բոլորին, ավելին, իրենք ներկայացրել են 20%-ով բարձրացնելու հարցը։ «Իրականում վիրավորական է, որ երկու խմբակցությունն արդեն իսկ որոշել են, նման հայտարարություն է այստեղ արվում։ Աշխատակիցներն էլ, հանրությունն էլ թող իմանան, որ ի սկզբանե խոսվել է խելամիտ ու ողջամիտ 20%-ով բարձրացնելու մասին, թե ինչու է հիմա 10%-ով բարձրանում, պարզ չէ»,- ասաց Կարեն Մալխասյանը։Քաղաքապետն էլ պատասխանեց` եթե միջոցների տեղն էլ ցույց տան, 20՝ չէ, 120%-ով կբարձրացնեն։ Սամսոնյանը վստահեցրեց, որ սուղ միջոցների պատճառով, աշխատավարձն այս պահին հնարավոր է միայն 10%-ով բարձրացնել:
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0f/40951527_0:0:1280:960_1920x0_80_0_0_f2b098c7244f95d4de4c4d39c5073f52.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյումրի, աշխատավարձ, ավագանի
գյումրի, աշխատավարձ, ավագանի
Աշխատավարձերը 10%-ով կբարձրանան. լավ լուրը Գյումրու ավագանու որոշ անդամների բարկացրեց
20:59 15.04.2022 (Թարմացված է: 21:19 15.04.2022) Ի սկզբանե քննարկվել էր քաղաքապետարանի ու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցների աշխատավարձը 20%-ով բարձրացնելը։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Գյումրու ավագանու այսօրվա նիստը քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը սկսեց բարի լուրով՝ 10%-ով բարձրացվելու է համայնքապետարանի և համայնքապետարանի ենթակայության տակ գործող 58 կառույցների աշխատակիցների աշխատավարձը։
Հունիսի 1-ից քաղաքապետարանի ու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների 2023 աշխատակիցներ աշխատավարձի բարձրացում կունենան: «Քննարկել ենք 2 կուսակցությունով` ՔՊ-ի և «Բալասանյան դաշինքի» ավագանու անդամներով, և եկել ենք այն եզրակացության, որ պետք է 10%-ով բարձրացնենք աշխատավարձերը՝ գնաճի պայմաններում մեր աշխատակիցների սոցիալական վիճակը մի փոքր մեղմելու համար: Հետագայում կտեսնենք՝ մեր սուղ միջոցները եթե բավարարեն, ընթացքում էլի կփորձենք բարձրացնել՝ կա՛մ հաջորդ տարվանից, կա՛մ ընթացիկ»,- նշեց քաղաքապետը։
Արված հայտարարությունը հարուցեց մյուս խմբակցությունների ներկայացուցիչների զայրույթը, նրանք նշեցին, որ այդ հարցն իրենք ևս բարձրացրել են ավագանու այս գումարման առաջին նիստից սկսած: «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանը նշեց, որ աշխատավարձերը բարձրացնելու հարցը մտահոգել է բոլորին, ավելին, իրենք ներկայացրել են 20%-ով բարձրացնելու հարցը։ «Իրականում վիրավորական է, որ երկու խմբակցությունն արդեն իսկ որոշել են, նման հայտարարություն է այստեղ արվում։ Աշխատակիցներն էլ, հանրությունն էլ թող իմանան, որ ի սկզբանե խոսվել է խելամիտ ու ողջամիտ 20%-ով բարձրացնելու մասին, թե ինչու է հիմա 10%-ով բարձրանում, պարզ չէ»,- ասաց Կարեն Մալխասյանը։
Քաղաքապետն էլ պատասխանեց` եթե միջոցների տեղն էլ ցույց տան, 20՝ չէ, 120%-ով կբարձրացնեն։ Սամսոնյանը վստահեցրեց, որ սուղ միջոցների պատճառով, աշխատավարձն այս պահին հնարավոր է միայն 10%-ով բարձրացնել: