https://arm.sputniknews.ru/20220415/arcakhum-gazi-giny-kbardzrana-majisi-16-ic-nvor-sakagner-kgvortsen-40955098.html
Արցախում գազի գինը կբարձրանա. մայիսի 16-ից նոր սակագներ կգործեն
Արցախում գազի գինը կբարձրանա. մայիսի 16-ից նոր սակագներ կգործեն
Sputnik Արմենիա
Ամսական մինչև 10 000 խմ վաճառվող բնական գազի դեպքում գնաճը կազմում է 4.7 դրամ 1 խմ համար կամ 3.4%։ 15.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-15T21:41+0400
2022-04-15T21:41+0400
2022-04-15T22:21+0400
արցախ
գազ
գազի սակագին
գնաճ
թանկացում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69138958_0:214:1600:1114_1920x0_80_0_0_f8083db1d1c9409cfc575824ec597fbb.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Մայիսի 16-ից Արցախում կգործեն գազի նոր սակագներ` գազի գինը կբարձրանա, տեղեկանում ենք Արցախի հանրային ծառայության և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից։Հանձնաժողովն այսօր նիստ է արել և առաջին հարցով բավարարվել է «Արցախգազ» ընկերության՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտը:Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագնին, ապա այն սահմանվել է այսպես` նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն). աճը կազմում է 4.4%։ Իսկ, ահա, ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ ամսական մինչև 10 000 խորանարդ մետր բնական գազի համար՝ 143 700 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն). աճը կազմում է 4.7 դրամ 1 խմ համար կամ 3.4%, իսկ ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ ամսական 10 000 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն). աճը կազմում է 3.9%:Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող կազմակերպություններին վաճառվող բնական գազի սակագինը նույնպես բարձրացել է` 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն). աճը կազմում է 4.4%:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69138958_0:64:1600:1264_1920x0_80_0_0_e275a23ec4971302a459c4010ef7044d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, գազ, գազի սակագին, գնաճ, թանկացում
արցախ, գազ, գազի սակագին, գնաճ, թանկացում
Արցախում գազի գինը կբարձրանա. մայիսի 16-ից նոր սակագներ կգործեն
21:41 15.04.2022 (Թարմացված է: 22:21 15.04.2022) Ամսական մինչև 10 000 խմ վաճառվող բնական գազի դեպքում գնաճը կազմում է 4.7 դրամ 1 խմ համար կամ 3.4%։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Մայիսի 16-ից Արցախում կգործեն գազի նոր սակագներ` գազի գինը կբարձրանա, տեղեկանում ենք Արցախի հանրային ծառայության և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից։
Հանձնաժողովն այսօր նիստ է արել և առաջին հարցով բավարարվել է «Արցախգազ» ընկերության՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտը:
Սահմանվել են «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի հետևյալ սակագները՝ ամսական մինչև 10 000 խմ վաճառվող բնական գազի համար` 143 700 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն). աճը կազմում է 4.7 դրամ 1 խմ համար կամ 3.4%։ Իսկ 10 000 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն). աճը կազմում է 3.9%։
Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագնին, ապա այն սահմանվել է այսպես` նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն). աճը կազմում է 4.4%։ Իսկ, ահա, ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ ամսական մինչև 10 000 խորանարդ մետր բնական գազի համար՝ 143 700 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն). աճը կազմում է 4.7 դրամ 1 խմ համար կամ 3.4%, իսկ ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ ամսական 10 000 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն). աճը կազմում է 3.9%:
Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող կազմակերպություններին վաճառվող բնական գազի սակագինը նույնպես բարձրացել է` 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն). աճը կազմում է 4.4%: