00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախահայության թիկունքում որևէ գործընթաց չկա ու չի կարող լինել. Աղաջանյան

© Sputnik / Aram NersesyanԷդուարդ Աղաջանյան
Էդուարդ Աղաջանյան - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2022
Էդուարդ Աղաջանյան
Բաժանորդագրվել
ՔՊ–ական պատգամավորը կարծում է, որ արցախցի գործընկերներն ամբողջությամբ չեն հասկացել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի բովանդակությունը։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Արցախահայության թիկունքում որևէ գործընթաց չկա ու չի կարող լինել։ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
Նա վստահեցրեց, որ այս գործընթացի շահառուն հենց Արցախի ժողովուրդն է ։
Մեկնաբանելով Արցախի խորհրդարանի երեկվա հայտարարությունը` Աղաջանյանը ենթադրեց, որ արցախցի գործընկերներն ամբողջությամբ չեն հասկացել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԱԺ-ում հնչեցրած ելույթի բովանդակությունը։
Պատգամավորը հայտարարեց, որ այս ողջ գործընթացը միտված է հենց արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու դրանց իրացմանը։ Նա նաև մեկնաբանեց վարչապետի ելույթի այն հատվածը, որը վերաբերում էր Արցախի կարգավիճակի և արցախահայության իրավունքների իրացման «հակառակ» տրամաբանությանը։

«Առաջարկվում էր հարցին նայել արցախցիների իրավունքների իրացման տեսակետից, հետո նոր կարգավիճակին։ Այս հարցում Հայաստանի Հանրապետությունը իր պաշտոնական դիրքորոշումները չի փոխել, այսինքն` ՀՀ–ի համար մշտապես արցախյան հիմնախնդիրը տարածքային վեճ չի եղել, եղել է արցախահայության` իրենց ծննդավայրում անվտանգ ապրելու իրավունքի իրացման խնդիր։ Մեզ համար Արցախի կարգավիճակը մշտապես եղել է միջոց այս իրավունքներն իրացնելու համար»,– ասաց Աղաջանյանը։

Նա հարց տվեց լրագրողներին` մի՞թե վարչապետի ելույթում եղել է որևէ բառ Արցախն Ադրբեջանի կազմում կամ դրանից դուրս լինելու մասին։
«Նման ձևակերպում չի եղել։ Երբ նշվում է նշաձողի իջեցման մասին, ապա դա առաջին հերթին վերաբերում է այն նշաձողին, որի արդյունքում կապահովվի Հայաստանի շուրջ միջազգային հանրության այնպիսի կոնսոլիդացիա, որի արդյունքում առնվազն հայանպաստ լուծումը կդառնա առավել հավանական։ Մենք ունենք 30 տարվա բանակցային փորձ, որի ընթացքում մենք ունեցել ենք որոշակի նշաձող, և նաև դրանով պայմանավորված` ՀՀ–ն եղել է դիվանագիտական մեկուսացման մեջ, որի հետևանքները տեսանք 44–օրյա պատերազմի օրերին և դրանից հետո։ Ժամանակն է հետևություններ անել մեր սխալներից և շարժվել իրատեսական նկատառումներով»,– ասաց պատգամավորը։
Նրա խոսքով` իշխանությունները ձգտելու են ղարաբաղյան հարցի այնպիսի լուծման, որպեսզի Արցախի բնակչությունը համաձայնի մնալ հայրենի հողում։

«Որևէ լուծում, որի արդյունքում արցախցիները կհամաձայնեն շարունակել ապրել Արցախում, ընդունելի կլինի բոլորիս համար։ Խոսքն այնպիսի պայմանների մասին է, որոնք կապահովեն արցախահայության բոլոր իրավունքները, ինչի առկայության պայմաններում ենթադրվում է, որ արցախցին չի ցանկանա լքել իր տունը»,– ասաց Աղաջանյանը։

Պատգամավորը վստահեցրեց` ցանկացած այլ որոշում ընդունելի չի լինի Հայաստանի և Արցախի համար։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին ԱԺ-ում կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարել էր` միջազգային հանրությունն ուղիղ ասել է, որ Հայաստանը պետք է մի փոքր իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում իր նշաձողը, ինչի շնորհիվ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի և Արցախի շուրջ։
Ապրիլի 14-ին ԱԺ–ում նա անդրադարձավ իր նախորդ օրվա ելույթին` նշելով, որ դրանով հստակ տարածություն է բացել ՀՀ-ի ու Արցախի համար, որովհետև, ըստ նրա, նախորդ շրջանի բանակցային ողջ գործընթացով Հայաստանն ու Արցախը զրկվել էին քաղաքական ու դիվանագիտական տարածությունից։
Նույն օրը Արցախի ԱԺ պատգամավորները հայտարարություն ընդունեցին` պահանջելով, որ ՀՀ իշխանությունները հրաժարվեն Արցախի հարցում իրենց աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես Արցախի շահով։
Լրահոս
0