00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսատյացությունը սպանում է․ ինչի կհանգեցնի Ռուսաստանի շրջափակումը

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2022
Բաժանորդագրվել
Աշխարհը փոխվել է և այլևս չի վերահսկվում անգլոսաքս գլոբալիստների կողմից։ Եվ որքան Արևմուտքը համառի «Ռուսաստանին խեղդելու» իր փորձերի մեջ, այնքան ավելի մեծ վնաս կհասցնի իր իսկ դիրքերին աշխարհում, հիշեցնում է ՌԻԱ Նովոստիի նյութի հեղինակը։
Պյոտր Ակոպով, ՌԻԱ Նովոստի
Քանի որ ռազմի դաշտում Ռուսաստանին հաղթելն անհնար է, ՌԴ-ին պարտության մատնելու միայն մեկ միջոց կա՝ արտաքին տնտեսական ուժեղ ճնշում, որը հանգեցնի տնտեսության կոլապսի, իշխանափոխության, այսինքն՝ կապիտուլյացիայի։ Արևմուտքում արդեն չեն թաքցնում, որ դրա վրա են խաղադրույք արել, բայց Ռուսաստանն էլ է իրերն իրենց անուններով կոչում։ Խոսքը այնպիսի պատժամիջոցների մասին չէ, որոնք կոչված են դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում. խոսքը Ռուսաստանին, որպես այդպիսին, կործանելու ուղեգծի մասին է։ Եվ այդ պատճառով ՌԴ-ի դեմ ձեռնարկվող միջոցները անվանում են այնպես, ինչպես և պետք է, երկրին պարտության մատնելու միտված շրջափակում։
Ապրիլի 13-ին Դաշնության խորհրդում ելույթի ժամանակ առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովն ասել է․
«Մեր աշխարհաքաղաքական հակառակորդների մտահղացումն այն է, որ Ռուսաստանը առավելագույնս մեկուսացնեն համաշխարհային տնտեսությունից։ Բառացիորեն պոկեն համաշխարհային տնտեսական կապերից։ Դրանով իսկ սկսելով մեր տնտեսական համակարգի դեգրադացիայի և փլուզման գործընթացները։ Ըստ էության, փորձ է արվել կազմակերպել Ռուսաստանի գլոբալ շրջափակումը, որը բաղկացած է սխեմատիկ չորս օղակներից»։
Բելոուսովը «խեղդել» է կոչել այդ չորս՝ ֆինանսական, առևտրային, տրանսպորտային և հումանիտար օղակները։
«Արգելափակել ֆինանսական շուկաների հասանելիությունը և կտրել ֆինանսական հաշվարկներից, օրենքից դուրս հայտարարել ռուսական համակարգաստեղծ բանկերը, խզել արտաքին առևտրային կապերը, առավելագույնս թուլացնել արտահանման ներուժը, կտրել Ռուսաստանը կրիտիկական ապրանքների ու ծառայությունների ներմուծման աղբյուրներից, արգելափակել կարեւորագույն տրանսպորտային հաղորդակցությունները, խզել մարդկանց միջև շփումները, ամբողջովին դադարեցնել շփումները գիտական, մշակութային և կրթական ոլորտներում»:
Ամեն ինչ այդպես է, բայց Արևմուտքը գլխավորը հաշվի չի առնում։ Այն, որ աշխարհը փոխվել է և այլևս չի վերահսկվում անգլոսաքս գլոբալիստների կողմից։ «Ամբողջական շրջափակում իրականացնել. գլոբալ տնտեսական համակարգից մեկուսացնել Ռուսաստանը՝ աշխարհի մեծությամբ վեցերորդ տնտեսությունը, անհնար է»,- ասել է առաջին փոխվարչապետը՝ ավելացնելով, որ վերջին մեկուկես ամիսների իրադարձությունները հստակ վկայում են դրա մասին:
Իսկապես, ինչպես ասել է Վլադիմիր Պուտինը, «այն բլիցկրիգը, որի վրա հույս ունեին մեր ոչ բարեկամները, իհարկե, չկայացավ», տնտեսությունը դիմացավ:
«Աշխարհն այսօր ավելի բարդ է, քան սառը պատերազմի պայմաններում էր, երբ երկու բլոկ կար։ Աշխարհն այսօր ավելի բարդ է, և այս բարդ աշխարհում մեկ երկրի չի հաջողվի իր լիակատար գերիշխանությունը հաստատել։ < ... > Ոչ մեկին չի հաջողվի փակել բոլոր դռները և բոլոր պատուհանները։ Ժամանակակից աշխարհում անհնար է ամբողջովին մեկուսացնել ինչ-որ մեկին, իսկ Ռուսաստանի պես հսկայական երկրին, հաստատ, անհնար է։ Այդ պատճառով, մենք կաշխատենք մեր այն գործընկերների հետ, որոնք ուզում են համագործակցել»։
Շրջափակումը, որպես այդպիսին, իմաստ ունի միայն այն դեպքում, եթե այն հարավորինս ամբողջական է ու կտրում է երկրի մեծ մասը իր առևտրային գործընկերներից: Նորագույն պատմության մեջ 90-ական թվականներին առավել կոշտ կերպով փորձել են արգելափակել Իրաքը, ընդ որում՝ դրա վրա ՄԱԿ-ի պատժամիջոցներ են դրվել, այսինքն՝ համաշխարհային։
Նույնը կատարվել է վերջին տարիներին Հյուսիսային Կորեայի հետ, սակայն երկու դեպքում էլ երկրները պատժամիջոցներում սողանցքներ են գտել։ Իրաքը, թեև խիստ տուժել է կենսամակարդակի առումով, չի փլուզվել, այնտեղ նույնիսկ իշխանափոխություն տեղի չի ունեցել․ դրա համար անհրաժեշտ էր 2003-ին ամերիկյան միանգամայն անօրինական ներխուժումը։ ԿԺԴՀ-ն վաղուց փակ է ու գրեթե ամբողջությամբ ինքնապահովվող (թեկուզ և շատ համեստ մակարդակով) երկիր է, սակայն վերջին տարիներին Չինաստանը գաղտնի, և ոչ այնքան, աջակցում է նրան:
Ռուսական ռուբլի - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2022
Ինչո՞ւ ԱՄՆ պատժամիջոցները չկարողացան վնասել ռուբլուն. փորձագետի պատասխանը
Իսկ Ռուսաստանի դեպքում խոսքը ոչ թե համաշխարհային, այլ արևմտյան պատժամիջոցների մասին է, ընդ որում՝ նույնիսկ նրանց կողմից դա համընդհանուր բնույթ չի կրում։ Այո, Արևմուտքն արգելափակել է ՌԴ արժութային ակտիվների երկու երրորդը, բայց Եվրոպան չի կարող հրաժարվել ռուսական էներգակիրների մատակարարումներից։ Այսինքն՝ առավելագույնը, ինչին ընդունակ է միասնական Արևմուտքը, դա փորձել կտրել Ռուսաստանը բարձր տեխնոլոգիաներից (արգելելով դրանց արտահանումը) և բարդացնել արտաքին առևտուրը մնացած աշխարհի հետ՝ պատժամիջոցներով սպառնալով տրանսպորտային ընկերություններին և նրանց ապահովագրողներին։ Մնացածն անիմաստ ջանքեր են։
Ռուսական նավթի, ածուխի, հավանաբար՝ նաև գազի գնումից հրաժարվելը կհանգեցնի միայն այն բանին, որ այլ երկրներ կգնեն դրանք, նույնը տեղի կունենա նաև Ռուսաստանի արտահանման մյուս կարևորագույն ապրանքների հետ։ Այո՛, դա կհանգեցնի բյուջեի եկամուտների որոշակի ժամանակավոր կորուստների, բայց հաստատ չի դադարեցնի երկրի զարգացումը։
Ռուսաստանի շրջափակմանը միանալու՝ ողջ աշխարհին համոզելու փորձն ավարտվեց ոչնչով, դրանում մեկուկես ամսվա ընթացքում բոլորն արդեն կարող էին համոզվել։ Ավելին, որքան Արևմուտքը փորձի պահել այդ շրջափակումը, այնքան ավելի դժվար կլինի դա անել։
Այս առումով շատ հատկանշական էր ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ռուսաստանի Դաշնությանը մարդու իրավունքների խորհրդից հանելու վերաբերյալ քվեարկությունը։ Այն տեղի է ունեցել ապրիլի 7-ին, արդյունքում Ռուսաստանի աշխատանքը ԱՀԿ-ում դադարեցվել է, իսկ նույն օրը Ռուսաստանն ինքն է հայտարարել իր լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին։ Բայց այստեղ այլ բան է կարևոր: Թե ինչպես և ովքեր են քվեարկել։ Հատկապես նույն Գլխավոր վեհաժողովում մեկ ամիս առաջ՝ մարտի 2-ին ընդունված «Ագրեսիա Ուկրաինայի դեմ» հակառուսական բանաձևի քվեարկության հետ համեմատելիս։
ՌԴ–ն անօրինական պատժամիջոցներից պաշտպանության իրավունք ունի. Մեդվեդև
Մարտի 2-ի առաջին բանաձևն ընդունվել է 141 երկրների ձայներով, ընդ որում՝ դեմ է քվեարկել ընդամենը հինգը, ներառյալ Ռուսաստանը: 35-ը ձեռնպահ է մնացել, 12-ն էլ բացակայում էին: Այսինքն՝ ընդհանուր առմամբ 51 երկիր ինքնուրույնություն ցուցաբերեց և կարողացավ դիմակայել Արևմուտքի ճնշմանը։ Իհարկե, նրանց թվում այնպիսի առանցքային երկրներ են, ինչպիսիք են Չինաստանը և Հնդկաստանը, բայց, միևնույն է, դա բացահայտ փոքրամասնություն է։ Թեև պետք է հասկանալ, որ Ռուսաստանին դատապարտելու օգտին քվեարկած 141 երկրներից ոչ բոլորն են պատրաստ միանալ պատժամիջոցներին, բավական է հիշատակել Թուրքիան, Մեքսիկան, Բրազիլիան և Արգենտինան, էլ չենք խոսում Սերբիայի մասին, որը հարկադրված է աջակցել բանաձևին։ Բայց, միևնույն է, ընդհանուր թվերը ակնհայտորեն Ռուսաստանի օգտին չէին։
Իսկ ահա թե ինչ եղավ ապրիլի 7-ին։ Ռուսաստանի մասնակցության կասեցման օգտին քվեարկել է 93 երկիր, դեմ՝ 24-ը։ Ու 58 ձեռնպահ (կամ չեն մասնակցել): Այսինքն՝ իրադրությունն աստիճանաբար փոխվում է։ Ռուսաստանի օգտին քվեարկել են ոչ միայն որոշ նախկին խորհրդային հանրապետությունները, այլև, օրինակ, Իրանը, Ալժիրը, Եթովպիան, Վիետնամը, Բոլիվիան, Կոնգոն: Եվ Չինաստանը, որն այս անգամ ձեռնպահ չմնաց։
Ավելի հետաքրքիր է ձեռնպահ մնացողների կազմը՝ Լատինական Ամերիկայի առանցքային երկրները (Բրազիլիան, Մեքսիկան), Հնդկաստանը ու, ինչը հատկապես կարևոր է, գրեթե ամողջ իսլամական աշխարհը (Եգիպտոս, Սաուդյան Արաբիա, Պակիստան, Ինդոնեզիա, Մալայզիա, Կատար և շատ ուրիշներ): Այլ կերպ ասած, թեև ֆորմալ իրավիճակը Ռուսաստանի օգտին չէ՝ 93 ընդդեմ 82 (այդ թվում՝ ձեռնպահները), բայց եթե նայենք երկրների քաշին, ապա երևում է, որ արևմտյան բլոկի կողմում հիմնականում Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի փոքր պետություններ են և գրեթե ողջ Օվկիանիան։ Եվ գրեթե չկա Ասիան, իսկ նույն Թուրքիան, որը դեմ է քվեարկել, ոչ մի շրջափակման չի պատրաստվում մասնակցել։
Այսինքն, աշխարհը մեր աչքի առջև փոխվում է, իսկ անգլոսաքսերը շարունակում են հավատալ, որ իրենք Ռուսաստանին մեկուսացնելու շանսեր ունեն։ Եվ դա այն դեպքում, երբ արդեն ընդունված պատժամիջոցները (հատկապես՝ ռուսական ակտիվների սառեցումը) ուժեղագույն և անդառնալի վնաս հասցրին հենց Արևմուտքին՝ վերջնականապես խարխլելով արևմտյան արժույթների նկատմամբ վստահությունը՝ որպես կուտակման և հաշվարկների միջոցի։ Այո, դրանցից ազատվելու գործընթացն արագ չի լինի, բայց հիմա դա արդեն պարտադիր է բոլոր ոչ արևմտյան տերությունների և տարածաշրջանային միավորումների համար։
Մի անգամ, ի դեպ, Ռուսաստանին արդեն փորձել են շրջափակել, դա եղել է ավելի քան մեկ դար առաջ՝ 1919-ի հոկտեմբերին։ Այն ժամանակ Անտանտան Խորհրդային Ռուսաստանի նկատմամբ շրջափակում հայտարարեց։ Այդ շրջափակումը մտածված էր որպես համընդհանուր, իրավիճակը Ռուսաստանում շատ ծանր էր, քանի որ քաղաքացիական պատերազմ էր, բոլշևիկները չէին վերահսկում երկրի մեծ մասը։
Եվ ի՞նչ, այն աշխատե՞ց։ Ո՛չ, բոլշևիկներն այն ժամանակ ջախջախեցին մայրաքաղաքներին սպառնացող՝ Յուդենիչի և Դենիկինի զորքերը, իսկ Եվրոպայում ժողովուրդը դժգոհ էր գների աճից՝ Ռուսաստանից մատակարարումների դադարեցման և արտահանման կրճատման առաջացրած գործազրկության պատճառով, Գերմանիան էլ չմիացավ շրջափակմանը։ Այնպես որ, արդեն երեք ամիս անց այն չգործող ճանաչվեց, իսկ մեկ տարի անց առևտրային համաձայնագիր կնքվեց Անգլիայի հետ։ Իսկ մի քանի տարի անց Արևմուտքի հետ առևտուրն արդեն ամբողջ թափով էր ընթանում, ճիշտ է, այն ժամանակ նա կարող էր Ռուսաստանին պայմաններ թելադրել։
Եթե Ռուսաստանը այն ժամանակ դիմացավ, ապա հիմա առավել ևս կդիմանա, չէ՞ որ և՛ երկրի վիճակը, և՛ իրավիճակն աշխարհում սկզբունքորեն տարբերվում են այն պատկերից, որը եղել է 100 տարի առաջ։ Եվ ոչ միայն կդիմանա. որքան Արևմուտքը համառի «Ռուսաստանին խեղդելու» իր փորձերի մեջ, այնքան մեծ վնաս կհասցնի աշխարհում իր սեփական դիրքերին։ Ընդ որում՝ Արևմուտքը ո՛չ աշխարհաքաղաքական առումով, ո՛չ էլ տնտեսապես չի կարողանա շրջափակման մեջ պահել Ռուսաստանը։ Ներքին խնդիրներն ու արագ փոփոխվող (ու ոչ իր օգտին) գլոբալ իրադրությունը ատլանտիստներին հավելյալ ժամանակ չեն տալիս:
«Ռուսաստանին խեղդելու» նախորդ ջանքերի պատմական փորձը ոչինչ չի սովորեցնում, առավել ևս, երբ աշակերտը չի ուզում տեսնել իրեն շրջապատող աշխարհն այնպիսին, ինչպիսին որ կա։ Եվ այո՛, ռուսատյացությունն ի վերջո սպանում է, այդ թվում՝ տնտեսապես։
Լրահոս
0