00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ ԱՄՆ պատժամիջոցները չկարողացան վնասել ռուբլուն. փորձագետի պատասխանը

© Sputnik / Vladimir Trefilov / Անցնել մեդիապահոցՌուսական ռուբլի
Ռուսական ռուբլի - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2022
Բաժանորդագրվել
Պարզվեց, որ ռուսական էներգառեսուրսներն անփոխարինելի են համաշխարհային տնտեսության համար, իսկ դրանց իրացման շուկան միայն ԱՄՆ դաշնակիցներով չի սահմանափակվում։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի Sputnik. ԱՄՆ պատժամիջոցները չկարողացան վնասել ռուբլուն, որի փոխարժեքը կայունացավ համաշխարհային տնտեսության ապագլոբալացման անհնարինության պատճառով։ Global Times–ի հետ զրույցում այս մասին հայտարարել է ամերիկացի լրագրող Բրեդլի Բլանքենշիփը։
«Մարտի 26-ին Վարշավայում ելույթ ունենալիս Ջո Բայդենն ասել էր, որ արևմտյան պատժամիջոցների պատճառով «ռուբլին աղբի է վերածվել»։ Այս պնդումն ակնհայտ չափազանցություն էր, և իրականությունն այն հերքեց. Ուկրաինայում ՌԴ–ի կողմից հատուկ ռազմական գործողությունների մեկնարկի պահից ռուբլին գրեթե ամբողջությամբ վերականգնեց կորցրած դիրքերը», – գրել է փորձագետը։
Նա նշել է, որ Մոսկվայի հետ տնտեսական պայքարի մեջ մտնելով` Արևմուտքը գերագնահատել է իր հնարավորությունները։
«Այսպես, օրինակ, պարզվեց, որ ռուսական էներգառեսուրսները համաշխարհային տնտեսության համար անփոխարինելի են, իսկ դրանց իրացման շուկան միայն ԱՄՆ դաշնակիցներով չի սահմանափակվում»,– ընդգծել է Բլանքենշիփը։
Փորձագետը նշել է, որ հակառուսական միջոցներ են կիրառել հիմնականում միայն Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի երկրները, մյուս պետությունները դա չեն արել, քանի որ տնտեսության գլոբալացման պատճառով տնտեսական կապերի և մատակարարումների քայքայումը կհարվածեր հենց իրենց։ Այդպիսով` Մոսկվայի համար ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, բաց են այն շրջանների շուկաները, որոնք չեն ցանկանում և չեն կարող խզել Ռուսաստանի հետ տնտեսական փոխշահավետ կապերը։
«Այդպես է աշխատում գլոբալիզացիան։ Անկասկած, ինչ–որ տեղ ՌԴ ԿԲ–ի ֆինանսական կախարդանքի մասին պատմություններ են շրջանառվում, սակայն ռուբլու կայունացման կարևորագույն պատճառն այն էր, որ ապագլոբալացումն անհնարին էր։ Դա համաշխարհային տնտեսության անբաժան և մշտական հատկանիշն է», – ասել է Բլանքենշիփը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
ՌԴ նախագահն իր հերթին մարտի 31–ին հրամանագիր ստորագրեց «ոչ բարեկամական երկրների» հետ գազի առևտրի մասին։ Ապրիլի 1–ից սկսած` ռուսական բնական գազ ձեռք բերելու համար, ըստ այդ հրամանագրի, նրանք պետք է ռուսական բանկերում ռուբլով հաշիվներ բացեն։
Միևնույն ժամանակ նա հայտարարեց, որ Ռուսաստանը կշարունակի գազ մատակարարել այն ծավալներով և գներով, որոնք արձանագրված են ավելի վաղ կնքված պայմանագրերում, քանի որ երկրի համար կարևոր է սեփական հեղինակությունը:
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 48–րդ օրը։
Լրահոս
0