https://arm.sputniknews.ru/20220414/hh-ishkhanutjan-mvotecumn-arcakhi-harcum-aveli-haskanali-e-darnum-bajc-harcery-mnum-en-40903831.html
ՀՀ իշխանության մոտեցումն Արցախի հարցում ավելի հասկանալի է դառնում, բայց հարցերը մնում են
ՀՀ իշխանության մոտեցումն Արցախի հարցում ավելի հասկանալի է դառնում, բայց հարցերը մնում են
Sputnik Արմենիա
Եկեք անկեղծ լինենք։ Հայաստանի վարչապետի՝ չորեքշաբթի օրվա ելույթը խորհրդարանում երևի կարելի է այսպես վերնագրել. «Այո՛, մեղավոր եմ, բայց…»։ 14.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-14T21:17+0400
2022-04-14T21:17+0400
2022-04-14T21:19+0400
5 րոպե դուլյանի հետ
արցախ
լեռնային ղարաբաղ
հայաստան
նիկոլ փաշինյան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/08/36195348_0:84:1600:984_1920x0_80_0_0_e3cd1dbcf39b6302e2b936f56fe42ddd.jpg
Վարչապետի արցախյան ամփոփումը. իշխանությունների մոտեցումներն ավելի հասկանալի են դառնում, բայց հարցերը մնում են
Sputnik Արմենիա
Վարչապետի արցախյան ամփոփումը. իշխանությունների մոտեցումներն ավելի հասկանալի են դառնում, բայց հարցերը մնում են
Եթե խոսքը կոնկրետ Արցախի և վերջին պատերազմի մասին է, այդ «բայցը» մոտավորապես այսպիսի իմաստ է ստանում՝ մեղավոր եմ, սակայն բոլորովին ոչ այն բանում, ինչի համար ինձ մեղադրում են։ Մեջբերեմ. «Ինձ պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ պետք է մեղադրել հողեր չհաձնելու մեջ։ Հանձնելով՝ գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, չհանձնելով փաստորեն՝ հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա»,- ասաց վարչապետը։Իհարկե, շատ ճիշտ եք փաստում՝ հողեր բոլոր դեպքերում կորցրինք։ Բայց, կներե՛ք, դուք հասկացա՞ք՝ կոնկրետ ինչըհանձնելումասինէրասումվարչապետը։ Ես էլ եմ համոզված, որ խոսքը այնուամենայնիվ Արցախի մասին չէ։ Մնում է ենթադրել, որ Արցախը շրջապատող տարածքների մասին է։ Բայց ախր, այդ տարածքները, ըստ Ստեփանակերտում ընդունված Հիմնական օրենքի, հանդիսանում են Արցախի Հանրապետության անքակտելի մասը։ Պարզապես մեջբերեմ 2017 թվականի ղարաբաղյան սահմանադրության 175-րդ հոդվածը. «Մինչև Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը, հանրային իշխանությունը իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավազորության ներքո»: Այսինքն` բոլորովին պարզ չէ, թե ինչպես կարելի է Երևանում նստած ակնարկել՝ կուզեի, կհանձնեի, կուզեի, չէի հանձնի։ Բա արցախցիների կարծի՞քը, բա հայաստանյան հասարակության արձագա՞նքը։Բայց Արցախի հարցում հայաստանյան մոտեցման հիմնական փոփոխությունը, ըստ վարչապետի, սա է. «Մի շատ կարևոր նրբություն: Եթե նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանից բխեցնելով կարգավիճակը: Այլ կերպ ասած` մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները»,- ասել է վարչապետը։Բայց ախր, այս մեր նոր դիրքորոշման մասին, որը ոմանք այսպես են բնութագրում՝ մեզ վրա այլևս հույս չդնեք, առնվազն պետք է ազնվորեն տեղեկացնեինք արցախցիներին։ Որովհետև հենց նույն օրը Արցախի նախագահը հանդիպել է հանրության ներկայացուցիչների հետ, և ահա թե ինչ է հայտնել Արայիկ Հարությունյանի աշխատակազմը. «Հասարական կազմակերպությունների ներկայացուցիչները իրենց վրդովմունքն են հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության կապակցությամբ, որը վերաբերում է Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցմանը»։ Երևի չեք առարկի՝ արցախցիներին կարելի է լիովին հասկանալ. Երևանը Լեռնային Ղարաբաղի հարցում դիրքորոշում է փոխում, իսկ Ստեփանակերտում մարդիկ այդ մասին իմանում են հեռուստացույցից կամ ինտերնետային կայքերից։Եվ այնուամենայնիվ, Հայաստանի վարչապետի ելույթից առնվազն մի լավատեսական եզրակացություն կարելի է անել՝ իշխանությունները գոնե հասկանում են պահի ողջ լրջությունը։ Մեջբերեմ. «Բոլորս պետք է գիտակցենք, որ այն մարտահրավերները, որ մեզ հայտնի են Պապ թագավորի, Աշոտ Երկաթի, Հեթում արքայի, Առաջին հանրապետության ժամանակներից՝ այսօր ողջ ուժգնությամբ հառնել են մեր առջև: Ուզում եմ կրկին ընդգծել, որ մենք գտնվում ենք Երրորդ հանրապետության պատմության ամենախաչմերուկային կետում։ Հասկանալով և հաշվարկելով բոլոր ռիսկերն ու մարտահրավերները, մենք եկել ենք այն եզրակացության, որ նույն կետում կանգնելը և գործընթացում որոշակի առաջընթաց չապահովելը ոչ միայն չի նվազեցնում, այլև ավելի է սրում ռիսկերը։ Ու մենք պիտի այս փոթորկված աշխարհաքաղաքական օվկիանոսի մեջ հայտնված մեր նավը հասցնենք խաղաղ հանգրվանի»,- ասել է վարչապետը։Դե ի՞նչ՝ չափազանց դժվար է հիմա գուշակել, թե ինչպիսին է լինելու մեր նավի այդ խաղաղ հանգրվանը, բայց եթե իշխանություններն իրոք հաշվարկել են բոլոր ռիսկերն ու մարտահրավերները, դա արդեն հույս է ներշնչում։
https://arm.sputniknews.ru/20220414/arcakhy-erbeq-chi-eghel-u-chi-linelu-ankakh-adrbejani-kazmum-arcakhi-azh-nakhagah-40900313.html
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/08/36195348_89:0:1512:1067_1920x0_80_0_0_efacdd2e8b28082347b562678e284ad2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արմեն Դուլյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2070/97/20709751_477:42:1221:786_100x100_80_0_0_49effa12a5c8a33e31f066cb33af3898.jpg
5 րոպե դուլյանի հետ, արցախ, լեռնային ղարաբաղ, հայաստան, նիկոլ փաշինյան, ադրբեջան
5 րոպե դուլյանի հետ, արցախ, լեռնային ղարաբաղ, հայաստան, նիկոլ փաշինյան, ադրբեջան
ՀՀ իշխանության մոտեցումն Արցախի հարցում ավելի հասկանալի է դառնում, բայց հարցերը մնում են
21:17 14.04.2022 (Թարմացված է: 21:19 14.04.2022) Եկեք անկեղծ լինենք։ Հայաստանի վարչապետի՝ չորեքշաբթի օրվա ելույթը խորհրդարանում երևի կարելի է այսպես վերնագրել. «Այո՛, մեղավոր եմ, բայց…»։
Եթե խոսքը կոնկրետ Արցախի և վերջին պատերազմի մասին է, այդ «բայցը» մոտավորապես այսպիսի իմաստ է ստանում՝ մեղավոր եմ, սակայն բոլորովին ոչ այն բանում, ինչի համար ինձ մեղադրում են։ Մեջբերեմ. «Ինձ պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ պետք է մեղադրել հողեր չհաձնելու մեջ։ Հանձնելով՝ գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, չհանձնելով փաստորեն՝ հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա»,- ասաց վարչապետը։
Իհարկե, շատ ճիշտ եք փաստում՝ հողեր բոլոր դեպքերում կորցրինք։ Բայց, կներե՛ք, դուք հասկացա՞ք՝ կոնկրետ ինչըհանձնելումասինէրասումվարչապետը։ Ես էլ եմ համոզված, որ խոսքը այնուամենայնիվ Արցախի մասին չէ։ Մնում է ենթադրել, որ Արցախը շրջապատող տարածքների մասին է։ Բայց ախր, այդ տարածքները, ըստ Ստեփանակերտում ընդունված Հիմնական օրենքի, հանդիսանում են Արցախի Հանրապետության անքակտելի մասը։ Պարզապես մեջբերեմ 2017 թվականի ղարաբաղյան սահմանադրության 175-րդ հոդվածը. «Մինչև Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը, հանրային իշխանությունը իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավազորության ներքո»:
Այսինքն` բոլորովին պարզ չէ, թե ինչպես կարելի է Երևանում նստած ակնարկել՝ կուզեի, կհանձնեի, կուզեի, չէի հանձնի։ Բա արցախցիների կարծի՞քը, բա հայաստանյան հասարակության արձագա՞նքը։
Բայց Արցախի հարցում հայաստանյան մոտեցման հիմնական փոփոխությունը, ըստ վարչապետի, սա է. «Մի շատ կարևոր նրբություն: Եթե նախկինում մենք հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանից բխեցնելով կարգավիճակը: Այլ կերպ ասած` մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները»,- ասել է վարչապետը։
Համաձայնե՛ք, միանգամայն տարբեր մեկնաբանությունների առիթ կարող է տալ այս նոր թեզը՝ «այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանից բխեցնելով կարգավիճակը»։ Այսինքն` երևի կարելի է նաև այսպես հասկանալ՝ քանզի տեսանք, որ կարգավիճակի հարցն առաջ տանելն անհույս է, և միջազգային հանրության հավանությանը ամենևին չի արժանանում, եկեք մի կողմ դնենք կարգավիճակի պահանջը և սևեռվենք արցախցիների անվտանգության երաշխիքների ու իրավունքների վրա։ Այդ դեպքում, հարց է ծագում՝ կոնկրետ հիմա, 2020 թվականի պարտությունից հետո, անվտանգության ի՞նչ երաշխիքներ կարող է տալ Հայաստանը, որը տարիներ շարունակ հայտարարում էր, թե Արցախի անվտանգության երաշխավորն է։ Եթե ռազմական օգնություն այլևս չենք կարող կամ չենք պատրաստվում տրամադրել, մնում է հույսեր կապել միայն ու միայն ռուսաստանցի խաղաղապահների և միջազգային հանրության արձագանքի հետ։
Բայց ախր, այս մեր նոր դիրքորոշման մասին, որը ոմանք այսպես են բնութագրում՝ մեզ վրա այլևս հույս չդնեք, առնվազն պետք է ազնվորեն տեղեկացնեինք արցախցիներին։ Որովհետև հենց նույն օրը Արցախի նախագահը հանդիպել է հանրության ներկայացուցիչների հետ, և ահա թե ինչ է հայտնել Արայիկ Հարությունյանի աշխատակազմը. «Հասարական կազմակերպությունների ներկայացուցիչները իրենց վրդովմունքն են հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության կապակցությամբ, որը վերաբերում է Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցմանը»։ Երևի չեք առարկի՝ արցախցիներին կարելի է լիովին հասկանալ. Երևանը Լեռնային Ղարաբաղի հարցում դիրքորոշում է փոխում, իսկ Ստեփանակերտում մարդիկ այդ մասին իմանում են հեռուստացույցից կամ ինտերնետային կայքերից։
Եվ այնուամենայնիվ, Հայաստանի վարչապետի ելույթից առնվազն մի լավատեսական եզրակացություն կարելի է անել՝ իշխանությունները գոնե հասկանում են պահի ողջ լրջությունը։ Մեջբերեմ. «Բոլորս պետք է գիտակցենք, որ այն մարտահրավերները, որ մեզ հայտնի են Պապ թագավորի, Աշոտ Երկաթի, Հեթում արքայի, Առաջին հանրապետության ժամանակներից՝ այսօր ողջ ուժգնությամբ հառնել են մեր առջև: Ուզում եմ կրկին ընդգծել, որ մենք գտնվում ենք Երրորդ հանրապետության պատմության ամենախաչմերուկային կետում։ Հասկանալով և հաշվարկելով բոլոր ռիսկերն ու մարտահրավերները, մենք եկել ենք այն եզրակացության, որ նույն կետում կանգնելը և գործընթացում որոշակի առաջընթաց չապահովելը ոչ միայն չի նվազեցնում, այլև ավելի է սրում ռիսկերը։ Ու մենք պիտի այս փոթորկված աշխարհաքաղաքական օվկիանոսի մեջ հայտնված մեր նավը հասցնենք խաղաղ հանգրվանի»,- ասել է վարչապետը։
Դե ի՞նչ՝ չափազանց դժվար է հիմա գուշակել, թե ինչպիսին է լինելու մեր նավի այդ խաղաղ հանգրվանը, բայց եթե իշխանություններն իրոք հաշվարկել են բոլոր ռիսկերն ու մարտահրավերները, դա արդեն հույս է ներշնչում։