00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախը երբեք չի եղել ու չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում. Արցախի ԱԺ նախագահ

© Photo : Edgar Kamalyan / official site of the Parliament of ArtsakhԱրցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ԱՀ Ազգային ժողովի հերթական նիստին (23 դեկտեմբերի, 2021թ)․ Ստեփանակերտ
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ԱՀ Ազգային ժողովի հերթական նիստին (23 դեկտեմբերի, 2021թ)․ Ստեփանակերտ  - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2022
Բաժանորդագրվել
Արթուր Թովմասյանի խոսքով, Արցախի բռնակցումը Ադրբեջանին կբերի Արցախի ոչնչացման ու աշխարհաքաղաքական, պատմական ու բարոյական ողբերգություն կլինի հայոց պետականության ու հայ ժողովրդի համար։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Արցախը երբեք չի եղել ու չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, և դրա շուրջ ցանկացած քննարկում Արցախի համար անընդունելի է։ Այսօր Արցախի ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը` հավելելով, որ դա այն կարմիր գիծն է, որը որևէ մեկն իրավունք չունի խախտելու։
«Արցախի բռնակցումը Ադրբեջանին կբերի Արցախի ոչնչացման ու կհանդիսանա աշխարհաքաղաքական, պատմական ու բարոյական ողբերգություն հայոց պետականության ու հայ ժողովրդի համար»,- ասաց Աժ նախագահը։
Նա նաև շեշտեց, որ Արցախի ժողովուրդը հաստատակամ է ու չի շեղվելու իր ընտրած ուղուց։

«Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր ազատության ու անկախության համար, մեր պատմությունն անարժան ձևով փակելու բարոյական իրավունք չունենք»,- ասաց Թովյմասյանը։

Արցախի խորհրդարանի ղեկավարն իր ելույթն ավարտեց՝ Արցախի 3 պատերազմների զոհերի ու 2022թ-ի մարտին Քարագլխի մոտ զոհված նահատակների հիշատակին լռության րոպե հայտարարելով։
Դրանից հետո Արցախի խորհրդարանն անցավ օրակարգում ներկայացված հայտարարության քննարկմանը։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին ԱԺ-ում` կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի ժամանակ հայտարարել էր` միջազգային հանրությունը ուղիղ ասել է, որ Հայաստանը պետք է մի փոքր իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում իր նշաձողը, ինչի շնորհիվ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովվի Հայաստանի և Արցախի շուրջ։
Դրան հաջորդել էր Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ շտապ խորհրդակցությունը Արցախի արտգործնախարարի ու ԱԽ քարտուղարի մասնակցությամբ։
Լրահոս
0