https://arm.sputniknews.ru/20220414/hajastanum-rusakan-aviakajani-kvortsanichnery-bard-pilvotazhi-hnarqner-en-katarel-40877975.html
Հայաստանում ռուսական ավիակայանի կործանիչները բարդ պիլոտաժի հնարքներ են կատարել
Հայաստանում ռուսական ավիակայանի կործանիչները բարդ պիլոտաժի հնարքներ են կատարել
Sputnik Արմենիա
Ռուսական ՄիԳ-29 կործանիչների օդաչուները հայկական երկնքում շարունակում են ուսումնամարզական թռիչքները։ 14.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-14T11:48+0400
2022-04-14T11:48+0400
2022-04-14T12:24+0400
ինքնաթիռ
կործանիչ
միգ
https://cdn.am.sputniknews.ru/img/2153/00/21530046_0:68:1280:788_1920x0_80_0_0_883e25e85516849c6d9eeaf8401b4ba6.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Հայաստանում ռուսական ավիակայանի ՄիԳ-29 կործանիչների անձնակազմերը ուսումնամարզական թռիչքների շրջանակում բարդ պիլոտաժի հնարքներ են կատարել։Ինչպես հայտնել են ՀՌՕ մամուլի ծառայությունից` զինծառայողները ցերեկվա և գիշերային ժամերին թռիչքներ են իրականացրել ցածր բարձրությունների վրա, եղանակային բարդ պայմաններում, լեռներում, կատարել են վայրէջք սարքերի օգնությամբ, խոցման միջոցներից խուսափելու մանևրումներ արել։Պիլոտաժի տարրերից էին մարտական շրջադարձերը, հորիզոնական «տակառները», թեքադարձերը, ուղղաձիգ վայրէջքները, Նեստերովի հանգույցը, «կոբրան», «զանգը» և այլ հնարքներ։«Վիտյազներ» ավիախումբը բարձրագույն պիլոտաժի հնարքներ է ցուցադրում Երևանի երկնքումԶինծառայողները մշակել են շարժիչներից մեկի խափանման դեպքում ինքնաթիռի վթարային վայրէջք, ինչպես նաև թռիչքուղու մասնակի ոչնչացման դեպքում սահմանափակ տարածքում վայրէջք կատարելու գծով վարժություններ։ Առաջադրանքները կատարվել են միայնակ, զույգով և շղթայական։«Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ՀՌՕ ռուսական ավիաբազան ստեղծվել է 1995 թվականին։ 1998 թվականի նոյեմբերին Ռուսաստանից բազա են տեղափոխվել Միգ-29 բազմաթիրախային կործանիչներ։ 2001 թվականի հուլիսին Էրեբունիում գտնվող ստորաբաժանումներից ձևավորվեց ավիակայան, որը դարձավ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի օդային բաղադրիչը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2153/00/21530046_70:0:1211:856_1920x0_80_0_0_23e11d46aa8f8a118f44cd767287f907.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ինքնաթիռ, կործանիչ, միգ
Հայաստանում ռուսական ավիակայանի կործանիչները բարդ պիլոտաժի հնարքներ են կատարել
11:48 14.04.2022 (Թարմացված է: 12:24 14.04.2022) Ռուսական ՄիԳ-29 կործանիչների օդաչուները հայկական երկնքում շարունակում են ուսումնամարզական թռիչքները։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Հայաստանում ռուսական ավիակայանի ՄիԳ-29 կործանիչների անձնակազմերը ուսումնամարզական թռիչքների շրջանակում բարդ պիլոտաժի հնարքներ են կատարել։
Ինչպես հայտնել են ՀՌՕ մամուլի ծառայությունից` զինծառայողները ցերեկվա և գիշերային ժամերին թռիչքներ են իրականացրել ցածր բարձրությունների վրա, եղանակային բարդ պայմաններում, լեռներում, կատարել են վայրէջք սարքերի օգնությամբ, խոցման միջոցներից խուսափելու մանևրումներ արել։
Պիլոտաժի տարրերից էին մարտական շրջադարձերը, հորիզոնական «տակառները», թեքադարձերը, ուղղաձիգ վայրէջքները, Նեստերովի հանգույցը, «կոբրան», «զանգը» և այլ հնարքներ։
Զինծառայողները մշակել են շարժիչներից մեկի խափանման դեպքում ինքնաթիռի վթարային վայրէջք, ինչպես նաև թռիչքուղու մասնակի ոչնչացման դեպքում սահմանափակ տարածքում վայրէջք կատարելու գծով վարժություններ։ Առաջադրանքները կատարվել են միայնակ, զույգով և շղթայական։
«Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ՀՌՕ ռուսական ավիաբազան ստեղծվել է 1995 թվականին։ 1998 թվականի նոյեմբերին Ռուսաստանից բազա են տեղափոխվել Միգ-29 բազմաթիրախային կործանիչներ։ 2001 թվականի հուլիսին Էրեբունիում գտնվող ստորաբաժանումներից ձևավորվեց ավիակայան, որը դարձավ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի օդային բաղադրիչը։