https://arm.sputniknews.ru/20220414/erevann-u-mvoskvan-anvtangutjan-harcerum-pvokhadardz-ajakcutjan-kariq-unen-mikheev-40892978.html
Երևանն ու Մոսկվան անվտանգության հարցերում փոխադարձ աջակցության կարիք ունեն. Միխեև
Երևանն ու Մոսկվան անվտանգության հարցերում փոխադարձ աջակցության կարիք ունեն. Միխեև
Sputnik Արմենիա
Քաղաքագետը վստահ է, որ եթե չլիներ ռուսական ռազմակայանը, 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական գործողությունները կտեղափոխվեին Հայաստանի տարածք։ 14.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-14T17:00+0400
2022-04-14T17:00+0400
2022-04-14T17:01+0400
հայաստան
ռուսաստան
գյումրու 102–րդ ռազմաբազա
փորձագետ
https://cdn.am.sputniknews.ru/img/350/19/3501999_0:161:3067:1886_1920x0_80_0_0_5ef17b61444c729553727b540562c969.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանը անվտանգության հարցերում ավելի մեծ փոխադարձ աջակցության կարիք ունեն։ Sputnik Արմենիա մուլտիմեդիա կենտրոնում Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ նման կարծիք հայտնեց ռուս քաղաքագետ Սերգեյ Միխեևը` պատասխանելով հարցին, թե ինչն է ամենից շատ պակասում հայ-ռուսական հարաբերություններում։Բացի անվտանգության գործոնից, Միխեևը կարևորեց նաև տնտեսության դերը:Միխեևը վստահ է, որ առանց ռուսական ռազմակայանի 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական գործողությունները կտեղափոխվեին Հայաստանի տարածք, իսկ թուրքական զորքերն ուղղակիորեն կներգրավվեին մարտական գործողություններին։«Մենք բոլորս պետք է հասկանանք մի պարզ բան` Թուրքիան իր դիրքորոշման ողջ մեղմությամբ (ռուսական քաղաքականության նկատմամբ), եղել և մնում է ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցը և ՆԱՏՕ-ի անդամ է: Էրդողանը նույնպես մարդ է, վաղ թե ուշ նա չի լինի։ Եվ այն ամենը, ինչին նա հասել է Կովկասում, Կասպից ծովում, Մերձավոր Արևելքում, ապագայում կդառնա ՆԱՏՕ-ի ազդեցության գոտի։ Հայաստանը շատ աննախանձելի դեր կունենա այս խաղում»,- ասաց փորձագետը։Ըստ Միխեևի` Մոսկվան կարծում է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ինտեգրացիայի զարգացումը ճիշտ է և անհրաժեշտ։ Սա բխում է երկու երկրների երկարաժամկետ շահերից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/350/19/3501999_169:0:2898:2047_1920x0_80_0_0_b8545d78de2b5b8633bf0bc5d998abcf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ռուսաստան, գյումրու 102–րդ ռազմաբազա, փորձագետ
հայաստան, ռուսաստան, գյումրու 102–րդ ռազմաբազա, փորձագետ
Երևանն ու Մոսկվան անվտանգության հարցերում փոխադարձ աջակցության կարիք ունեն. Միխեև
17:00 14.04.2022 (Թարմացված է: 17:01 14.04.2022) Քաղաքագետը վստահ է, որ եթե չլիներ ռուսական ռազմակայանը, 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական գործողությունները կտեղափոխվեին Հայաստանի տարածք։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանը անվտանգության հարցերում ավելի մեծ փոխադարձ աջակցության կարիք ունեն։
Sputnik Արմենիա մուլտիմեդիա կենտրոնում Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ նման կարծիք հայտնեց ռուս քաղաքագետ Սերգեյ Միխեևը` պատասխանելով հարցին, թե ինչն է ամենից շատ պակասում հայ-ռուսական հարաբերություններում։
Բացի անվտանգության գործոնից, Միխեևը կարևորեց նաև տնտեսության դերը:
«Անկեղծ ասած, ինձ թվում է, որ Հայաստանին ու Ռուսաստանին պակասում է ընդհանուր սահմանային ու ցամաքային հաղորդակցությունը։ Այս խնդիրը վերաբերում է տնտեսական կապերի խորացմանը։ Կարծում եմ` ռուս–հայկական հարաբերություններում պետք է ավելի մեծ լինի տնտեսության դերը, իսկ անվտանգության հարցերում` փոխադարձ աջակցության ավելի մեծ վստահությունը»,- ասաց նա։
Միխեևը վստահ է, որ առանց ռուսական ռազմակայանի 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական գործողությունները կտեղափոխվեին
Հայաստանի տարածք, իսկ թուրքական զորքերն ուղղակիորեն կներգրավվեին մարտական գործողություններին։
«Մենք բոլորս պետք է հասկանանք մի պարզ բան` Թուրքիան իր դիրքորոշման ողջ մեղմությամբ (ռուսական քաղաքականության նկատմամբ), եղել և մնում է ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցը և ՆԱՏՕ-ի անդամ է: Էրդողանը նույնպես մարդ է, վաղ թե ուշ նա չի լինի։ Եվ այն ամենը, ինչին նա հասել է Կովկասում, Կասպից ծովում, Մերձավոր Արևելքում, ապագայում կդառնա ՆԱՏՕ-ի ազդեցության գոտի։ Հայաստանը շատ աննախանձելի դեր կունենա այս խաղում»,- ասաց փորձագետը։
Ըստ Միխեևի` Մոսկվան կարծում է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ինտեգրացիայի զարգացումը ճիշտ է և անհրաժեշտ։ Սա բխում է երկու երկրների երկարաժամկետ շահերից։