Աշխատանքը կատարել որակով. ԱԻ նորանշանակ նախարարը հանձնարարականներ է տվել
18:00 14.04.2022 (Թարմացված է: 19:34 14.04.2022)
© Photo : official site of MES of RA Արտակարգ իրավիճակների նախարարությունում նորանշանակ նախարար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել առաջին խորհրդակցությունը (14 ապրիլի 2022). Երևան
© Photo : official site of MES of RA
Բաժանորդագրվել
Փամբուխչյանը գերատեսչության աշխատակիցներին կոչ է արել խստագույնս պահպանել ներքին կարգապահական կանոնները։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Արմեն Փամբուխչյանն անցկացրել է առաջին խորհրդակցությունը, որի ժամանակ ներկայացրել է աշխատակարգի վերաբերյալ իր մոտեցումները: Տեղեկությունը հայտնում են ԱԻ նախարարության մամուլի ծառայությունից։
© Photo : official site of MES of RA Արտակարգ իրավիճակների նախարարությունում նորանշանակ նախարար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել առաջին խորհրդակցությունը (14 ապրիլի 2022). Երևան
Արտակարգ իրավիճակների նախարարությունում նորանշանակ նախարար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել առաջին խորհրդակցությունը (14 ապրիլի 2022). Երևան
© Photo : official site of MES of RA
Նա հանձնարարել է խստագույնս պահպանել ներքին կարգապահական կանոնները, հանձնարարությունները կատարել որակով և սահմանված ժամկետներում, ապահովել հաշվետվողականություն:
«Բոլորս պարտավոր ենք պետական մարմնի հեղինակությունը բարձրացնելու հարցում լինել սթափ և հետևողական, բացահայտել ու հնարավորինս վերացնել մեր և այլ անձանց թույլ տված սխալները»,-նշել է գերատեսչության ղեկավարը:
Փամբուխչյանն ընդգծել է աշխատանքային բարոյահոգեբանական առողջ միջավայր ստեղծելու անհրաժեշտությունը, ինչը կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:
© Photo : official site of MES of RA Արտակարգ իրավիճակների նախարարությունում նորանշանակ նախարար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել առաջին խորհրդակցությունը (14 ապրիլի 2022). Երևան
Արտակարգ իրավիճակների նախարարությունում նորանշանակ նախարար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել առաջին խորհրդակցությունը (14 ապրիլի 2022). Երևան
© Photo : official site of MES of RA
«Իմ կողմից անելու եմ ամեն ինչ՝ նախարարության բոլոր աշխատակիցների համար ապահովելու մրցակցային, արդար մթնոլորտ: Ապօրինի վարքագծի նկատմամբ լինելու է զրո հանդուրժողականություն»,- ասել է նախարարը:
Փամբուխչյանը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում կայցելի մարզային փրկարարական վարչություններ, կհանդիպի նախարարության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ՝ նրանց խնդիրներին և հուզող հարցերին ծանոթանալու և համապատասխան լուծումներ տալու նպատակով:
Հանդիպմանը մասնակցել են կառուցվածքային և փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների, ՊՈԱԿ-ների ղեկավարները:
Փամբուխչյանն ԱԻ նախարար է նշանակվել ապրիլի 12-ին։
Հիշեցնենք, որ ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը մարտի 31-ին 2 ամսով կալանավորվեց. նա մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ։
Ապրիլի 1-ին Փիլոյանն ազատվեց պաշտոնից։ Դրանից հետո մամուլում լուրեր էին շրջանառվում, որ հենց Փամբուխչյանն էլ փոխարինելու է Փիլոյանին։