https://arm.sputniknews.ru/20220414/arevmutqy-pvordzum-e-khapanel-integracivon-gvortsyntacnern-aphum-rd-agn-nerkajacucich-40874963.html
Արևմուտքը փորձում է խափանել ինտեգրացիոն գործընթացներն ԱՊՀ-ում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
Արևմուտքը փորձում է խափանել ինտեգրացիոն գործընթացներն ԱՊՀ-ում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
Sputnik Արմենիա
Ռուս դիվանագետը նշել է, որ աշխատանքներ են տարվում անվտանգության ոլորտում ժամանակակից իրողություններին ԱՊՀ-ում առկա մեխանիզմների հարմարեցման, ԱՊՀ շրջանակում... 14.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-14T10:50+0400
2022-04-14T10:50+0400
2022-04-14T11:34+0400
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/16/40047196_0:48:1600:948_1920x0_80_0_0_ea982511969555772307fbd88aca5aa4.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Արևմուտքի երկրները ձգտում են խափանել ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացները։ Այս մասին ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը հայտարարել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։Նրա կարծիքով` այդ աշխատանքում կարևոր է ճկունություն և ստեղծագործական մոտեցում ցուցաբերելը, չսահմանափակվելը ձևաչափերից միայն մեկով, և դրանցից յուրաքանչյուրի առավել արդյունավետ կողմերը կիրառելը։Խոսելով Եվրասիական տնտեսական միության շրջանակում տարվող աշխատանքի մասին` Եվդոկիմովը նշել է, որ ԵԱՏՄ անդամ երկրները ջանում են հեռանալ դոլարով փոխադարձ հաշվարկներ իրականացնելուց։Նրա խոսքով` դեռ նախքան ռուսական ֆինանսային և բանկային համակարգերում Արևմուտքի կողմից սահմանափակող միջոցների կիրառումը, ԵԱՏՄ երկրների փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժինը գերազանցում էր 70%-ը։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։ՌԴ նախագահն իր հերթին մարտի 31-ին հրամանագիր ստորագրեց «ոչ բարեկամական երկրների» հետ գազի առևտրի մասին։ Ապրիլի 1-ից` ռուսական բնական գազ ձեռք բերելու համար, ըստ այդ հրամանագրի, նրանք պետք է ռուսական բանկերում ռուբլով հաշիվներ բացեն։Միևնույն ժամանակ, նա հայտարարեց, որ Ռուսաստանը կշարունակի գազ մատակարարել այն ծավալներով և գներով, որոնք արձանագրված են ավելի վաղ կնքված պայմանագրերում, քանի որ երկրի համար կարևոր է սեփական հեղինակությունը:Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 50–րդ օրը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/16/40047196_92:0:1508:1062_1920x0_80_0_0_f4e54e3583e9712f937072127de29336.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
Արևմուտքը փորձում է խափանել ինտեգրացիոն գործընթացներն ԱՊՀ-ում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ
10:50 14.04.2022 (Թարմացված է: 11:34 14.04.2022) Ռուս դիվանագետը նշել է, որ աշխատանքներ են տարվում անվտանգության ոլորտում ժամանակակից իրողություններին ԱՊՀ-ում առկա մեխանիզմների հարմարեցման, ԱՊՀ շրջանակում ՀԱՊԿ-ի և ՇՀԿ-ի հետ աշխատանքների համակցման ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Արևմուտքի երկրները ձգտում են խափանել ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացները։ Այս մասին ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը հայտարարել է
ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
«Արևմուտքն ակնհայտորեն փորձում է խափանել ինտեգրացիոն գործընթացները ԱՊՀ տարածքում։ Այս իրավիճակում հատկապես արդիական է անվտանգության ոլորտում ժամանակակից իրողություններին ԱՊՀ-ում առկա մեխանիզմների հարմարեցումը, ԱՊՀ շրջանակում ՀԱՊԿ-ի և ՇՀԿ-ի հետ աշխատանքների համակցումը։ Նման գործունեություն իրականացվում է»,- ասել է Եվդոկիմովը։
Նրա կարծիքով` այդ աշխատանքում կարևոր է ճկունություն և ստեղծագործական մոտեցում ցուցաբերելը, չսահմանափակվելը ձևաչափերից միայն մեկով, և դրանցից յուրաքանչյուրի առավել արդյունավետ կողմերը կիրառելը։
Խոսելով Եվրասիական տնտեսական միության շրջանակում տարվող աշխատանքի մասին` Եվդոկիմովը նշել է, որ ԵԱՏՄ անդամ երկրները ջանում են հեռանալ դոլարով փոխադարձ հաշվարկներ իրականացնելուց։
«Զգալի ուշադրություն է դարձվում փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների ավելի լայն կիրառման հարցերին»,- ասել է նա։
Նրա խոսքով` դեռ նախքան ռուսական ֆինանսային և բանկային համակարգերում Արևմուտքի կողմից սահմանափակող միջոցների կիրառումը, ԵԱՏՄ երկրների փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժինը գերազանցում էր 70%-ը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
ՌԴ նախագահն իր հերթին մարտի 31-ին
հրամանագիր ստորագրեց «ոչ բարեկամական երկրների» հետ գազի առևտրի մասին։ Ապրիլի 1-ից` ռուսական բնական գազ ձեռք բերելու համար, ըստ այդ հրամանագրի, նրանք պետք է ռուսական բանկերում ռուբլով հաշիվներ բացեն։
Միևնույն ժամանակ, նա հայտարարեց, որ Ռուսաստանը կշարունակի գազ մատակարարել այն ծավալներով և գներով, որոնք արձանագրված են ավելի վաղ կնքված պայմանագրերում, քանի որ երկրի համար կարևոր է սեփական հեղինակությունը:
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 50–րդ օրը։