https://arm.sputniknews.ru/20220413/qvocharjann-ynddem-pashinjani-gvortsy-mtel-e-dataqnnutjan-pul-inch-e-pahanjum-hajcvvor-kvoghmy-40858322.html
Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործը մտել է դատաքննության փուլ. ի՞նչ է պահանջում հայցվոր կողմը
Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործը մտել է դատաքննության փուլ. ի՞նչ է պահանջում հայցվոր կողմը
Sputnik Արմենիա
Դատական հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 15-ին՝ ժամը 14։30-ին։ 13.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-13T18:34+0400
2022-04-13T18:34+0400
2022-04-13T19:59+0400
ռոբերտ քոչարյան
նիկոլ փաշինյան
դատ
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/05/26341720_0:0:1601:901_1920x0_80_0_0_9008bc7283e800997ae08829a1a73511.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ շարունակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցի քննությունն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Հայաստանի Հանրապետության։Ինչպես հայտնում են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից` Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը լրացուցիչ ապացույցներ է ներկայացրել դատարանին. մասնավորապես` 2021 թ․ մարտի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում իր ելույթում մի քանի հազար հավաքվածների և ԶԼՄ-ների ներկայությամբ խախտել է անմեղության կանխավարկածը, քանի որ այդ ժամանակահատվածում ՀՀ երկրորդ նախագահն ընդամենը մեղադրվելիս է եղել ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով։Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի քաղաքացիական գործն այսօր կայացած դատական նիստով մտել է դատաքննության փուլ։Ապացույցների հետազոտությունը նախատեսված է հաջորդ դատական նիստին, որը նշանակվել է հունիսի 15-ին՝ ժամը 14։30-ին։Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի նիստն ավելի քան 1 ամսով հետաձգվեց. ապացույցներ են պետքՀիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումը դատարան մուտքագրվել էր 1 տարի առաջ` 2021թ-ի ապրիլի 7-ին։Հայցը վերաբերում է նախորդ տարվա մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հետևյալ հայտարարությանը.Քոչարյանի փաստաբանները ներկայացված հայցով դատարանից պահանջում են Հայաստանի Հանրապետությունից հօգուտ հայցվոր Ռոբերտ Քոչարյանի բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ և պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն հերքել 01.03.2021 թվականին Հանրապետության հրապարակում հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները` հերքումը տարածելով Հայաստանի կառավարության պաշտոնական Youtube ալիքով, ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում, պատասխանող Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի միջոցով, հանրային հեռուստաընկերության «Լուրերի» Youtube ալիքով, 1in TV-ի Youtube ալիքով, «Ազատություն» TV-ի Youtube ալիքով, 168.am–ի Youtube ալիքով, PastinfoTV-ի Youtube ալիքով, armeniasputnik.am, armtimes.com, news.am, 168.am էլեկտրոնային լրատվության միջոցներով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/05/26341720_20:0:1443:1067_1920x0_80_0_0_c55df38bfc3dc39a4a7b1ecc00ad2dd2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոբերտ քոչարյան, նիկոլ փաշինյան, դատ, դատարան
ռոբերտ քոչարյան, նիկոլ փաշինյան, դատ, դատարան
Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործը մտել է դատաքննության փուլ. ի՞նչ է պահանջում հայցվոր կողմը
18:34 13.04.2022 (Թարմացված է: 19:59 13.04.2022) Դատական հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 15-ին՝ ժամը 14։30-ին։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ շարունակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցի քննությունն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու
Հայաստանի Հանրապետության։
Ինչպես հայտնում են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից` Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը լրացուցիչ ապացույցներ է ներկայացրել դատարանին. մասնավորապես` 2021 թ․ մարտի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետության հրապարակում իր ելույթում մի քանի հազար հավաքվածների և ԶԼՄ-ների ներկայությամբ խախտել է անմեղության կանխավարկածը, քանի որ այդ ժամանակահատվածում ՀՀ երկրորդ նախագահն ընդամենը մեղադրվելիս է եղել ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով։
«Վարչապետն այնպիսի բաներ է ասել, որ տպավորություն է ստեղծվել, թե 300․1-ով մեղսագրվող արարքներն արդեն հաստատված են։ Այդ տեքստը մենք համարում ենք ոչ միայն զրպարտչական, այլ նաև անմեղության կանխավարկածը խախտող»,- ասել է Ալումյանը։
Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի քաղաքացիական գործն այսօր կայացած դատական նիստով մտել է դատաքննության փուլ։
Ապացույցների հետազոտությունը նախատեսված է հաջորդ դատական նիստին, որը նշանակվել է հունիսի 15-ին՝ ժամը 14։30-ին։
Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումը դատարան մուտքագրվել էր 1 տարի առաջ` 2021թ-ի ապրիլի 7-ին։
Հայցը վերաբերում է նախորդ տարվա մարտի 1-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հետևյալ հայտարարությանը.
«2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին: Շատ կարևոր է արձանագրել, որ այս գործով՝ «Մարտի 1»-ի գործով, կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ»։
Քոչարյանի փաստաբանները ներկայացված հայցով դատարանից պահանջում են Հայաստանի Հանրապետությունից հօգուտ հայցվոր Ռոբերտ Քոչարյանի բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ և պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն հերքել 01.03.2021 թվականին Հանրապետության հրապարակում հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները` հերքումը տարածելով Հայաստանի կառավարության պաշտոնական Youtube ալիքով, ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում, պատասխանող Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի միջոցով, հանրային հեռուստաընկերության «Լուրերի» Youtube ալիքով, 1in TV-ի Youtube ալիքով, «Ազատություն» TV-ի Youtube ալիքով, 168.am–ի Youtube ալիքով, PastinfoTV-ի Youtube ալիքով, armeniasputnik.am, armtimes.com, news.am, 168.am էլեկտրոնային լրատվության միջոցներով: