ՊՆ-ում քննարկվել են հայ-հնդկական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր
© Photo : official site of MoD of RAՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին (13 ապրիլի, 2022թ). Երևան
© Photo : official site of MoD of RA
Բաժանորդագրվել
Կողմերը շեշտել են Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման կարևորությունը:
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik. Ապրիլի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին:
Տեղեկությունը հայտնում են պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունից։
© Photo : official site of MoD of RAՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին (13 ապրիլի, 2022թ). Երևան
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին (13 ապրիլի, 2022թ). Երևան
© Photo : official site of MoD of RA
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, կարևորվել է փոխգործակցության խորացումը ռազմատեխնիկական, ռազմակրթական, մարտական պատրաստության և խաղաղապահության ոլորտներում։
Կողմերը շեշտել են ռազմաքաղաքական խորհրդատվությունների, բարձր մակարդակով փոխայցելությունների, ինչպես նաև Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման կարևորությունը: