00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լողի չեմպիոնից մինչև մեծ բեմեր․Դաունի համախտանիշով երեխաների արևային աշխարհը

© Sputnik / Aram Nersesyan«Արևային - զանգակները» շարունակում են սեր ու լույս տարածել
«Արևային - զանգակները» շարունակում են սեր ու լույս տարածել - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2022
Բաժանորդագրվել
«Արևային զանգակներ»․սա աշխարհի այն քիչ նվագախմբերից է, որի բոլոր երաժիշտներն ունեն Դաունի համախտանիշ։ «Արևային զանգակներն» արդեն հասցրել են հայտնի երաժիշտների հետ ելույթ ունենալ մեծ բեմում։ Sputnik Արմենիայի թղթակիցները մի քանի ժամ անցկացրել են արևային աշխարհում։
Նրանք սիրում են ժպտալ, շնորհակալ են անգամ մանրուքի համար, սիրում են, երբ իրենց սիրում են, ու սիրում են սիրել։ Նրանք արև երեխաներ են, որոնց գիտական տերմինաբանությամբ Դաունի համախտանիշով երեխաներ են անվանում։ 2018 թվականին հիմնադրվեց «Արև երեխաներ» հասարակական կազմակերպությունը, որը գրեթե 4 տարի է՝ հավաքագրում է Հայաստանում ապրող ընտանիքներ, որոնցում մեծանում են Դաունի համախտանիշ ունեցող երեխաներ, և ամբողջ տարվա ընթացքում անվճար մասնագիտացված ծառայություններ մատուցում նրանց։ ՀԿ-ի հիմնադիրը Սուրբ Զորավոր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն է։
© Sputnik / Aram Nersesyan«Արևային - զանգակները» շարունակում են սեր ու լույս տարածել
«Արևային - զանգակները» շարունակում են սեր ու լույս տարածել - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2022
«Արևային - զանգակները» շարունակում են սեր ու լույս տարածել

Նրանք ամենաշնորհակալ զավակներն են

Այս ամբողջ արևային պատմությունը սկիզբ առավ 6 տարի առաջ, երբ լույս աշխարհ եկավ ընտանիքի երկար սպասված երրորդ զավակը՝ որդին։ Մոնթեն ծնվեց Դաունի համախտանիշով։
«Անկեղծ պետք է լինեմ` ես տեսել էի Դաունի համախտանիշ ունեցող երեխաների, բայց իրենց մասին շատ բան չգիտեի՝ ովքեր են, ինչ կարողություններ ու խնդիրներ ունեն։ Երբ Մոնթեն ծնվեց, տարբեր խնդիրների առաջ կանգնեցինք ու հասկացանք, որ Հայաստանում մասնագիտացված գրեթե ոչինչ չկա։ Որոշեցինք՝ սա մեր առաքելությունն է, Աստված այդ զավակը տվեց մեզ, որ մենք սա անենք»,- պատմում է Տեր Գրիգորը։
© Photo : provided by Grigor GrigoryanՏեր Գրիգորն ու Մոնթեն
Տեր Գրիգորն ու Մոնթեն - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2022
Տեր Գրիգորն ու Մոնթեն
Սկսեցին փնտրել ծնողների՝ զրուցելու, հասկանալու համար, թե 6 կամ 20 տարեկանում ինչպիսին են նրանք, ինչ խնդիրներ են ունենում։ Չկարողացան գտնել։ Պարզվեց՝ բազմաթիվ ընտանիքներ, որոնցում մեծանում են Դաունի համախտանիշով երեխաներ, այդ տեղեկությունը փակ են պահում, չեն ցանկանում խոսել այդ մասին։ Հաջորդ քայլը մանկատունն էր․ այստեղ տեսան տարբեր տարիքի երեխաների, իմացան նրանց խնդիրների մասին։
Տեր Գրիգորի կինը բժշկուհի է, սկսեց կարդալ, ուսումնասիրել, իրենց կարողությունների սահմաններում սկսեցին օգնել մանկատան երեխաներին։ Աստիճանաբար այս ձեռնարկը մեծացավ, միացան ընկերներ, բարեգործական կազմակերպություններ, ստեղծվեց մասնագիտական կենտրոնը։ Մոնթեով սկսված այս պատմության շողերը տարածվեցին՝ բազմաթիվ երեխաների կյանքը փոխելով։ Մոնթեին էլ հիմա անվանում են արևների դեսպանն աշխարհում։ Տեր Գրիգորը հպարտորեն ասում է․ հիմա շատ տեղերում իրեն Մոնթեով են ճանաչում, ասում են՝ «Մոնթեի հայրն է»։
© Photo : provided by Grigor GrigoryanՄոնթեն` ծաղրածուի հագուստով
Մոնթեն ծաղրածույի հագուստով - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2022
Մոնթեն` ծաղրածուի հագուստով
«Մոնթեն մեր հրեշտակն է։ Իրենք ամենաշնորհակալ զավակներն են, շատ նվիրված են, մենք ինքներս այդկերպ նվիրված չենք մեր ծնողներին, իրենց համար մի փոքրիկ բան անես, ամբողջ օրը քեզ կգրկեն, շնորհակալ կլինեն։ Մոնթեն դեռ փոքր է, խմբակների չի մասնակցում, բայց շատ սիրում է կրկեսն ու ծաղրածուի կերպարը, ինձ ստիպել է իր համար ծաղրածուի հագուստներ գնել։ Ապագայում կրկեսի խմբակ կհաճախի ու նաև «Արևի թատրոնի» դերասաններից կլինի»։
© Sputnik / Aram Nersesyan«Արևային զանգակները» շարունակում են սեր ու լույս տարածել
«Արևային - զանգակները» շարունակում են սեր ու լույս տարածել - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2022
«Արևային զանգակները» շարունակում են սեր ու լույս տարածել
«Արև երեխաներ» ՀԿ-ում հիմնվել է «Արևի թատրոն» թատերական խմբակն ու «Արևային զանգակներ» երաժշտախումբը։ Վերջերս արև-երաժիշտները կարևոր բեմել ունեցան հայտնի երաժիշտների, այդ թվում՝ ջազմեն Վահագն Հայրապետյանի հետ։

Ուզում էի Աստծո տվածից բաժին հանել ուրիշներին

«Արևային զանգակների» պատմությունն էլ մոտ 2 տարի առաջ երաժշտական թերապիայից ծնվեց․երաժշտական թերապիստ, խմբի գեղարվեստական ղեկավար Մանուշ Հարությունյանն ասում է՝ երբ տարիներ առաջ որոշեց երաժշտական թերապիայով զբաղվել, այնքան էլ հստակ պատկերացում չուներ այս ամենի մասին։
«Գալիս է մի պահ, երբ դու ուզում ես Աստծո տվածից բաժին հանել նրանց, ովքեր ամենաշատը դրա կարիքն ունեն։ Գիտեք՝ տաղանդավոր երեխաների հետ աշխատելը հեշտ է, արդյունք կա, բեմ դուրս կգան, դու՝ որպես ուսուցչուհի քեզ լավ կզգաս։ Սկսեցի երգչախմբից, որտեղ ընդգրկված էին տարբեր խնդիրներ ունեցող երեխաներ՝ աուտիզմով, մանկական ուղեղային կաթվածով, մտավոր հետամնացությամբ և այլն։ Այսպիսի մաքրություն ուրիշ ոչ մի տեղ չէի զգացել»։
© Sputnik / Aram NersesyanՄանուշ Հարությունյան, «Արևային զանգակների» գեղարվեստական ղեկավար
Մանուշ Հարությունյան, «Արևային զանգակների» գեղարվեստական ղեկավար - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2022
Մանուշ Հարությունյան, «Արևային զանգակների» գեղարվեստական ղեկավար
Մանուշը հրավեր ստացավ Տեր Գրիգորից՝ աշխատելու արև-երեխաների հետ։ Առաջին անգամ, երբ Տեր Գրիգորն իրենց խմբի փորձի փոքրիկ հոլովակը համացանցում տեղադրեց, 100 հազարից ավելի դիտումներ գրանցվեցին։
«Իրենք նոտաներ չգիտեն, դրա համար երաժշտական թերապիայի համար ես ընտրեցի զանգակները․ յուրաքանչյուրը 2 նոտա է նվագում, ես եմ ցույց տալիս, թե ով և երբ նվագի։ Իրենց համար սա շատ օգտակար է, նախ՝ նյարդային հանգստության համար, եթե ճիշտ երաժշտություն է ընտրված, երկրորդը՝ կենտրոնացումը, ամեն մեկն ամբողջ ընթացքում հետևում է, թե երբ եմ ես իրեն ցույց տալու, ինքը ճիշտ պահին դա պետք է անի՝ շուտ չանի, չուշացնի, նաև լսում է իր գործիքն ու կողքինին»։
© Sputnik / Aram Nersesyan«Արևային- զանգակները» շարունակում են սեր ու լույս տարածել
«Արևային - զանգակները» շարունակում են սեր ու լույս տարածել - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2022
«Արևային- զանգակները» շարունակում են սեր ու լույս տարածել
Մանուշը հավատում է՝ խումբը կարող է մեծ հաջողությունների հասնել։
Նվեր, Տիգրան, Սարգիս, Մարատ, Նարեկ ու Ժենյա․ ծանոթացեք՝ արև-երաժիշտներն են։ Մայրիկներն ասում են՝ երեխաներն այնքան են սիրում «Արևային զանգակները», որ եթե ինչ-որ հարցում համառում են, չեն ցանկանում անել, իրենք «սպառնում են»՝ «զանգակներ չես գնա», ու հարցը լուծված է։

Նրանք կարող են

Տիգրան Գևորգյանն իսկական աստղ է, նկարահանվել է ֆիլմում, նրա մասին գրվել ու նկարահանվել են ռեպորտաժներ, Հատուկ օլիմպիադայի լողի աշխարհի կրկնակի չեմպիոն է։ Առաջին անգամ օլիմպիական ոսկին 2011-ին Հունաստանում նվաճեց, հետո ոսկե արդյունքը կրկնեց 2015-ին, ԱՄՆ-ում։ Ապրում է գերակտիվ առօրյայով։ Նաև բարձրագույն կրթություն է ստանում, սովորում է ՀՊՄՀ Հատուկ մանկավարժության երրորդ կուրսում ու կուրսի ավագն է։ Աշխատում է աուտիզմ ունեցող երեխաների հետ, բազմաթիվ նախագծեր ունի, որոնք հերթով կյանքի է կոչելու։
© Sputnik / Aram NersesyanՏիգրանը մորաքրոջ՝ Իռենայի հետ
Տիգրանը մորաքրոջ՝ Իռենայի հետ - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2022
Տիգրանը մորաքրոջ՝ Իռենայի հետ
Տիկին Իռենը, որն ավագ քրոջ մահից հետո Տիգրանի համար մայր-մորաքույր է, պատմում է. «Հիվանդանոցում քրոջս՝ Ռուզանին, ասել էին՝ չի խոսելու, չի քայլելու, թողեք այստեղ։ Չթողեց, սկսեց կարդալ, ուսումնասիրել։ Իմացավ, որ կարևոր է անընդհատ խոսել այս երեխաների հետ։ Դեռ 40 օրականը չէր լրացել, Ռուզանը «Պատերազմ ու խաղաղությունն» էր կարդում, որ անընդհատ բառեր լսի։ 1 տարին չլրացած՝ քայլեց, հետո սովորական հանրակրթական դպրոց հաճախեց...»։

Սիրում են օգնել, շփվել

Արև-երեխաները սիրում են օգնել, իրենց մասնակցությունն ունենալ տարբեր գործերում, իրենց կարևոր զգալ։
«Անգամ եթե թողնում ես, որ ճաշի մեջ աղը գցեն, արդեն մեծ բան է իրենց համար։ Ասում են՝ կասես, որ ես եմ արել»,- պատմում է «Արևային զանգակների» ամենակրտսեր անդամ Սարգիսի մայրիկը` տիկին Մարոն։
Շատ են սիրում տարբեր տոներ նշելը, հատկապես իրենց ծննդյան օրերը։
© Sputnik / Aram NersesyanՄարոն՝ Սարգիսի մայրիկը
Մարո՝ Սարգիսի մայրիկը - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2022
Մարոն՝ Սարգիսի մայրիկը
«Իրենց համար կարևոր չէ, թե սեղանին ինչ կլինի, կարևորը շփվեն իրար հետ պարեն, ուրախանան։ Էն որ տորթի կրեմը դեմքին քսում ես, դա իրենց համար մի աշխարհ է»,- պատմում է Նարեկի մայրիկը՝ Տիկին Նաիրան։
«Արևային զանգակներում» գեղեցիկ ավանդույթ կա․ բոլորի ծննդյան օրերն այստեղ միասին են նշում։
© Sputnik / Aram NersesyanՆաիրան՝ Նարեկի մայրիկը
Նաիրա՝ Նարեկի մայրիկը - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2022
Նաիրան՝ Նարեկի մայրիկը

«Шекспир отдыхает»․արևային սերն ու խանդը

Մարատն ու Ժենյան «Արևային զանգակների» սիրահարված զույգն են։ Մարատի մայրիկը՝ տիկին Մերին, ասում է՝ նախկինում այլ կենտրոն էին հաճախում, մի անգամ եկան այստեղ, տեսավ Ժենյային ու այդ պահից հրաժարվեց այլ տեղ գնալ։ Երևի սեր էր առաջին հայացքից։ Ժենյայի ու Մարատի խանդի տեսարանների մասին լեգենդներ են պտտվում։ Տիկին Իռենը կարճ ու կոնկրետ բնորոշում է՝ Шекспир отдыхает։ Հանկարծ մեկը համարձակվի Ժենյային մոտ նստի, վեճի թեմա է։
Երբեմն էլ Ժենյան ինքն է չարաճճիորեն խանդի տեսարաններ բեմադրում՝ Մարատի սերը ստուգելու համար։
© Sputnik / Aram NersesyanՄարատն ու Ժենյան
«Արևային - զանգակները» շարունակում են սեր ու լույս տարածել - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2022
Մարատն ու Ժենյան
«Մի անգամ եկավ, ասեց՝ Նառա՛, էլ Նարեկին չբերես, ասում եմ՝ ինչի՞, Մարատ ջան։ Ասում է՝ գալիս է, Ժենուլի հետ սիլի-բիլի է անում»,- ծիծաղելով ավելացնում է Նաիրան՝ Նարեկի մայրիկը։ Հիմա Ժենյան ամեն օր սպասում է, որ իրեն հարս են տանելու։ Արծաթյա մատանի են նվիրել, տիկին Մերիին «մամա»-ով է դիմում։
Տիկին Մերին ասում է՝ կողքից հեշտ է ասելը, թե ինչո՞ւ չեք ամուսնացնում, բայց դա շատ դժվար է, մեկի մասին հոգ տանելն արդեն չընդհատվող աշխատանք է, ինչպե՞ս երկուսի մասին հոգ տանելու պատասխանատվությունը ստանձնես։ Մայրիկներն ասում են՝ ինչ լավ կլիներ, եթե մի հաստատություն լիներ, որտեղ Դաունի համախտանիշով երեխաները կարողանային ինքնուրույն ապրելուն սովորել, որտեղ կլինեին հատուկ մասնագետներ, որոնք կհետևեին նրանց կյանքին, կօգնեին դժվարությունների ժամանակ, բայց որտեղ երեխաներն իրենց ընտանիքներից կախվածություն չէին ունենա։ Այդ ժամանակ Մարատն ու Ժենյան էլ կամուսնանային։
© Sputnik / Aram NersesyanՄերին՝ Մարատի մայրիկը
Մերի՝ Մարատի մայրիկը - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2022
Մերին՝ Մարատի մայրիկը
Մայրիկներն ասում են՝ արև-երեխաները ոչ միայն հոգով են ջերմ, այլև ֆիզիկապես. նրանց ձեռքերի ափերն ավելի տաք են, քան մերը։ Ասում են՝ փորձված բան է, եթե մի տեղը ցավում է, նրանք ձեռքի ափը դնում են ցավող տեղին, ու ցավը մեղմանում է։
© Sputnik / Aram NersesyanՍարգիս, 16 տարեկան
Սարգիս, 16 տարեկան - Sputnik Արմենիա
1/7
Սարգիս, 16 տարեկան
© Sputnik / Aram NersesyanՆարեկ, 22 տարեկան
Նարեկ, 22 տարեկան - Sputnik Արմենիա
2/7
Նարեկ, 22 տարեկան
© Sputnik / Aram NersesyanՏեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան - Sputnik Արմենիա
3/7
Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
© Sputnik / Aram NersesyanԺենյա, 26 տարեկան
Ժենյա, 26 տարեկան - Sputnik Արմենիա
4/7
Ժենյա, 26 տարեկան
© Sputnik / Aram NersesyanՏիգրան, 28 տարեկան
Տիգրան, 28 տարեկան - Sputnik Արմենիա
5/7
Տիգրան, 28 տարեկան
© Sputnik / Aram NersesyanՄարատ, 26 տարեկան
Մարատ, 26 տարեկան - Sputnik Արմենիա
6/7
Մարատ, 26 տարեկան
© Sputnik / Aram NersesyanՆվեր, 33 տարեկան
Նվեր, 33 տարեկան - Sputnik Արմենիա
7/7
Նվեր, 33 տարեկան
1/7
Սարգիս, 16 տարեկան
2/7
Նարեկ, 22 տարեկան
3/7
Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
4/7
Ժենյա, 26 տարեկան
5/7
Տիգրան, 28 տարեկան
6/7
Մարատ, 26 տարեկան
7/7
Նվեր, 33 տարեկան
Լրահոս
0