00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:35
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպան պատերազմ է գնում

© Sputnik / Алексей ВитвицкийԵվրամիության տարբերանշանը՝ Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի շենքի մոտ
Եվրամիության տարբերանշանը՝ Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի շենքի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2022
Բաժանորդագրվել
Վեցերորդ շրջանն ենք թևակոխում. Լյուքսեմբուրգում երեկ հավաքված եվրոպական երկրների արտգործնախարարներն առանձնապես չեն թաքցրել, որ նոր «հավաքույթի» նպատակը պետք է լինի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը։

Ելենա Կարաևա, ՌԻԱ Նովոստի

Բոլոր նրանց կարծիքով, ովքեր կիրառեցին սահմանափակումների առաջին, երկրորդ և հերթական փուլերը, Մոսկվան անցած վեց շաբաթների ընթացքում պետք է եթե ոչ ընկներ միավորված Եվրոպայի ոտքերը, ապա գոնե իր վրա զգար մեռնող տնտեսության տանտալոսյան տանջանքները (ռուսերեն ասած` му՛ки – շեշտը առաջին ձայնավորի վրա)։
Սակայն այնպես ստացվեց, որ եվրոպական սուպերմարկետներում վերջացավ ալյուրը ( ռուսերեն ասած՝ не стало муки՛ – շեշտը վերջին ձայնավորի վրա)։ Եվ այսպես, «տանջանքից» մինչև «ալյուր» (от мУки до мукИ) հեռավորությունը հիրավի կարճ եղավ, թեև պատժամիջոցները ծրագրողները կարծում էին, թե այն մարաթոնյան է։ Ամենաքիչը` մարաթոնյան։
Դե իսկ հետո վերացավ արևածաղկի ձեթը։
«Ռուսաստանի զսպման» ռազմավարները չէին կարող պատկերացնել, որ միավորված Եվրոպան միաժամանակ իրեն կգտնի առնվազն երկու կարևոր սննդամթերքի (և սննդային արդյունաբերության համար ոչ պակաս կարևոր բաղադրիչների) պակասորդի էպիկենտրոնում, այն էլ այդքան արագ։ Նրանց չբավականացրեց վառ երևակայությունն ու քաղաքական- ստեղծագործական ազատությունը։
Բայց ինչ կա, կա, և այնտեղ, որտեղ ժամանակին արևածաղկի ձեթի շշեր էին դրված, այսօր դատարկ է։ Հայտնի է, որ ալյուրի և ձեթի ճակատագրին կարող են արժանանալ (կամ թանկանալ) նաև ձուն և միսը` ինչպես հավի, այնպես էլ խոշոր եղջերավոր անասունի։ Նշենք այս փաստն ու առաջ շարժվենք։
Մի իրավիճակում, երբ եվրոպական առօրյա և դժվար կենցաղում տեղի ունեցող իրադարձությունները դեռ այդքան էլ չեն անդրադարձել բարձրագույն քաղաքական շրջանակների վրա, այդ շրջանակներում ապրող եվրոչինովնիկները որոշեցին կտրուկ շրջել իրենց վստահված նավի ղեկը։ Ոչ թե շարժման հետագիծը կարգավորելու, այլ Ռուսաստանի «թևերը» թեքադարձի վրա կոտրելու համար։
Կիև ժամանած համընդհանուր եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարեց, որ «այս պատերազմը հաղթելու են մարտի դաշտում»` նոր և ավելի ինտենսիվ ռազմական մատակարարումներ խոստանալով Ուկրաինային։ Եվրահանձնաժողովի փոխնախագահը, որի իրավասությունը (աշխարհում դիվանագետի մասնագիտության ի հայտ գալուց ի վեր) խաղաղություն փնտրելն է, վերանայեց արտաքին քաղաքականության եվրոպական այն կանխադրույթները, որոնք ձևակերպվել էին Համաշխարհային երկրորդ պատերազմի ավարտի արդյունքում և վճարվել տասնյակ միլիոնավոր մարդկանց արյունով։
6 բառից բաղկացած թվիթը յուրովի սենսացիոն դարձավ։ Դա՝ մի կողմից։
Մյուս կողմից` այդ 6 բառը չեն կարող և չպետք է մեկնաբանվեն այլ կերպ, քան Կրեմլի հասցեին հնչած սպառնալիք։ Ավելի հստակ` Մոսկվայի հասցեին։ Իսկ եթե ավելի հստակ`Ռուսաստանի։
Ժոզեպ Բորելը թիրախավորել էր ոչ միայն և ոչ այնքան ՌԴ իշխանությանը (նա բավական տեղեկացված մարդ է, հասկանալու համար, որ Կրեմլի հետ նման տոնով խոսելն անիմաստ է), որքան ՌԴ ժողովրդին, ռուս հասարակությանը, որը ի հեճուկս նրա, թե ինչ էին իր մասին երևակայում եվրոպական տարբեր մայրաքաղաքներում, ինչպես նաև Վաշինգտոնում, զարմանալիորեն և գերբնական ձևով ամբողջական և միասնական է (հատկապես հավաքական Արևմուտքի խայտաբղետ, պառակտված և ամորֆ հասարակության համեմատությամբ), կապված գաղափարներով, որոնք կիսում են գրեթե բոլորը, կապված արժեհամակարգով, որը մեկն է և հավասարաչափ կարևոր է հսկայական, բազմամիլիոնանոց և այսօր չափազանց միասնական ժողովրդի համար։
Եվրոպան կրկնակի հարված է հասցնում Ռուսաստանին. ո՞րը կլինի պատասխանը
Որը, կրկին ի հեճուկս բոլոր նրանց սպասումների, ովքեր երազում էին բաժանել նրան «անհատների և անձերի», մեկ դարձավ` հանուն նրա, ինչն իր համար այս կյանքում կարևոր է։ Այն արժեքների, որոնք անհնար է գնել նույնիսկ շատ մեծ գումարներով։
Եվ ահա միասնական այս ժողովրդին հավաքական Բրյուսելը վերջին 80 տարվա ընթացքում երկրորդ վերջնագիրն է ներկայացնում։ Արձագանքը կանխատեսելի էր, և այստեղ հարցեր չկան։ Փոխարենը ուզում ես հարցնել. իսկ ինչի՞ մասին էր տվյալ իրավիճակում մտածում (և այժմ էլ մտածում է) Բրյուսելը։ Եվ ամենակարևորը, նման հայտարարությունները, եթե և երբ Մոսկվան որոշի դրանց պատասխանել այն կոնկրետությամբ, որով նրան հրահրում են պատասխանել, ի՞նչ կտան արդյունքում Բրյուսելին, Փարիզին, Մադրիդին, Լիսաբոնին և Բեռլինին։ Մի՞թե Եվրոպան իսկապես Ռուսաստանի հետ կռիվ է տենչում` արդեն առանց Ուկրաինան որպես բուֆեր օգտագործելու։ Թե՞ այդ վեց բառն ասվել էր՝ կրկին Կիևի հավանությանն արժանանալու համար (դա ևս չի կարելի բացառել)։
Կիսահռետորական այս հարցերն այնուամենայնիվ արժե ձևակերպել, հասկանալու համար արդեն առանց թյուրըմբռնման. Ռուսաստանի նկատմամբ եվրոպական զայրույթն այսօր այն աստիճանի է հասել, որ Բրյուսելում միակ ճիշտ թվացող ելքը տեսնում են ՌԴ–ի վերջնական վերացման մեջ։
Երբ պահանջվում է միաժամանակ ներսից և դրսից մեծացնել ճնշումը (հայտնի տեխնոլոգիա, որը բազմիցս կիրառվել է), որպեսզի ոչ միայն կաթսայի կափարիչը վնասվի, այլ ամբողջ կաթսան պայթի։
Այդ առումով, Լյուքսեմբուրգում քննարկվող պատժամիջոցների վեցերորդ շրջանն ու Բորելի վեցբառանոց թվիթը ոչ միայն Արևմուտքի համար ռիսկային աշխարհաքաղաքական մտահղացման հարցում խաղադրույքները բարձրացնելու, այլև ինչպես կաթսայի դրսից, այնպես էլ ներսից ճնշումը մեծացնելու միջոց է։
Նոր` վեցերորդ, քսանվեցերորդ կամ հիսունվեցերորդ պատժամիջոցների էությունը Ռուսաստանի համար այսօր նույնիսկ սիմվոլիկ նշանակություն չունի, քանի որ երկիրը իրեն նորմալ է զգում և ապագային նայում է իրատեսական լավատեսությամբ (գրեթե անսահմանափակ բնական ռեսուրսներ, տասնյակ ժամային գոտիների տարածվող տարածք ունենալով կարելի է ոչ մեկից և ոչ մի բանից չվախենալ), իսկ ահա, օրինակ, Բուլղարիան, որի ողջ նավթը ներկրվում է Ռուսաստանից, ծիծաղելու առիթ չունի։
Տխուր է նաև գերմանական խոշոր բիզնեսը. Եվրոպայի ամենահզոր տնտեսությունը հզոր է դարձել ոչ վերջին հերթին այն պատճառով, որ որակյալ և էժան ռուսական էներգակիրներ էր ներմուծում։ Դա էլ հենց վերջնարդյունքում գերմանական արդյունաբերական արտահանումը այդքան մրցունակ էր դարձնում համաշխարհային գլոբալ առևտրում։ Եվ որակյալ ադամանդի պես փայլող ԳԴՀ–ի արտաքին առևտրի հաշվեկշռի սալդոն ռուսական սև և կապույտ վառելիքի նկատմամբ կիրառված հավանական էմբարգոյի պայմաններում կարող է վայրկենական խամրել, ինչպես էժանագին ֆիանիտը։
Ռուսաստանյան գազից հրաժարվելու հետևանքները. Եվրոպան մրսելու է, Ամերիկան՝ շահելու
Եվ իհարկե, ոչ միայն գերմանացի արդյունաբերողները, այլև նրանց ֆրանսիացի, իտալացի, իսպանացի և ԵՄ անդամ մյուս բոլոր 27 երկրների գործընկերները չեն կարող չհասկանալ, որ սահմանափակումները, որոնք արդեն իսկ կիրառվել են և որոնք դեռ նոր են նախատեսում կիրառել, հսկայական կորուստ են իրենց համար. ինչպես եկամտի, այնպես էլ շուկայի կորուստ։
Ռուսաստանի դեմ իրավաբանորեն կիրառվող պատժամիջոցները դե–ֆակտո ոչնչացնում են համաեվրոպական տնտեսությունը, հասցնելով վնաս, որը անհնար կլինի փոխհատուցել երկար տարիների ընթացքում։
Սակայն եթե սահմանափակումները Ռուսաստանի համար աճի խթան են հանդիսանում, քանի որ ընդլայնվելու և շուկան հագեցնելու տեղ կա, ապա միավորված Եվրոպայի համար պատժամիջոցները հարվածում են տնտեսական զարգացման ռազմավարությանը, երկու տարվա համավարակով պայմանավորված ռեցեսիայից դուրս գալու մարտավարությանը, լոքդաուններից դեռ խելքի չեկած Եվրոպայի քաղաքացիների գնողունակությանը։ Այս ամենի հետ միլիոնավոր փախստականներ ընդունելով։
Աշխարհաքաղաքական ճգնաժամը ոչ թե դեէսկալացիայի, այլ սրելու կողմ շեղելով, բոլորի աչքի առաջ գրեթե ինքնասպանությամբ զբաղվելով` միավորված Եվրոպան, դուր է գալիս դա Բրյուսելին և նրա համախոհներին, թե ոչ, ևս մեկ քայլ է կատարում դեպի իր քաղաքական վերջալույսը։
Եվ որքան ավելի բարձր են խոսում միասնականության և արժեքների ընդհանրության մասին, այդքան ավելի մեծ կասկածի տակ է դրվում այդ ամենը։ Այդ առումով ռուսները քաղաքական փորձ և առողջ ռեֆլեքսիա ունեն, և մենք հիշում ենք, որ 30-ամյա վաղեմություն ունեցող աշխարհաքաղաքական աղետը ևս սկսվել էր խանութներում առաջին անհրաժեշտության ապրանքների բացակայությունից։
Լրահոս
0