https://arm.sputniknews.ru/20220412/zvohvats-zintsarajvoghneri-vordinerin-ev-eghbajrnerin-banak-chen-tani-bajc-kamavvor-karvogh-en-gnal-40816558.html
Զոհված զինծառայողների որդիներին և եղբայրներին բանակ չեն տանի, բայց կամավոր կարող են գնալ
Զոհված զինծառայողների որդիներին և եղբայրներին բանակ չեն տանի, բայց կամավոր կարող են գնալ
Sputnik Արմենիա
Նախագծի քննարկումների ընթացքում հայտնի էր դարձել, որ 2022-2023թթ-ի չորս զորակոչի ընթացքում օրենքի հնարավոր շահառուների թիվը 52 կլինի: 12.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-12T17:14+0400
2022-04-12T17:14+0400
2022-04-12T17:26+0400
զինծառայող
զորակոչ
զորակոչիկ
եղբայր
որդի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/14/24174293_0:0:1524:858_1920x0_80_0_0_96ecf8beea798e327838fd4f2ad321de.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ–ն այսօր երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը` մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների եղբայրներին ու որդիներին պարտադիր զինծառայությունից ազատելու մասին։«Նորից «մամ» ասող կունենամ». զոհված Գարիկի նորածին եղբայրը ծնողներին ժպտալ է սովորեցրելՄինչ քվեարկությունը հեղինակը հայտնեց , որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծում որոշ փոփոխություններ են արվել, ըստ որոնց` զոհված զինծառայողների եղբայրները կամ որդիները ցանկության դեպքում կարող են դիմում գրել ու մեկնել ծառայության:«Հայաստանն» ու «Պատիվ ունեմ»–ը նախապես հայտարարել էին, որ բոյկոտում են ԱԺ քառօրյա նիստերը և մեկնում են Արցախ, Տավուշ, Սյունիք ու Գեղարքունիք` զբաղվելու երկրի առջև ծառացած լուրջ խնդիրների լուծմամբ։Պատերազմում զոհված զինվորների եղբայրները կազատվեն բանակիցՆախագծի քննարկումների ընթացքում հայտնի էր դարձել, որ 2022-ի ամառային զորակոչին օրենքի շահառու կդառնա 10, ձմեռային զորակոչին՝ 17, 2023-ի ամառային զորակոչին՝ 11, ձմեռայինին՝ 14 քաղաքացի, այսինքն՝ առաջիկա չորս զորակոչերի ընթացքում հնարավոր շահառուների թիվը 52 կլինի:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/14/24174293_84:0:1524:1080_1920x0_80_0_0_a07fee2c124bd0436a548a0c1980f1c3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զինծառայող, զորակոչ, զորակոչիկ, եղբայր, որդի
զինծառայող, զորակոչ, զորակոչիկ, եղբայր, որդի
Զոհված զինծառայողների որդիներին և եղբայրներին բանակ չեն տանի, բայց կամավոր կարող են գնալ
17:14 12.04.2022 (Թարմացված է: 17:26 12.04.2022) Նախագծի քննարկումների ընթացքում հայտնի էր դարձել, որ 2022-2023թթ-ի չորս զորակոչի ընթացքում օրենքի հնարավոր շահառուների թիվը 52 կլինի:
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ–ն այսօր երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը` մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների եղբայրներին ու որդիներին պարտադիր զինծառայությունից ազատելու մասին։
Մինչ քվեարկությունը հեղինակը հայտնեց , որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծում որոշ փոփոխություններ են արվել, ըստ որոնց` զոհված զինծառայողների եղբայրները կամ որդիները ցանկության դեպքում կարող են դիմում գրել ու մեկնել ծառայության:
Նախագիծն ընդունվեց միաձայն` 68 կողմ ձայնով։ Ընդդիմությունն այսօրվա նիստին ներկա չէր, հետևաբար չմասնակցեց քվեարկությանը։
«Հայաստանն» ու «Պատիվ ունեմ»–ը նախապես հայտարարել էին, որ բոյկոտում են ԱԺ քառօրյա նիստերը և մեկնում են Արցախ, Տավուշ, Սյունիք ու Գեղարքունիք` զբաղվելու երկրի առջև ծառացած լուրջ խնդիրների լուծմամբ։
Նախագծի քննարկումների ընթացքում հայտնի էր դարձել, որ 2022-ի ամառային զորակոչին օրենքի շահառու կդառնա 10, ձմեռային զորակոչին՝ 17, 2023-ի ամառային զորակոչին՝ 11, ձմեռայինին՝ 14 քաղաքացի, այսինքն՝ առաջիկա չորս զորակոչերի ընթացքում հնարավոր շահառուների թիվը 52 կլինի: