00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստանի օրինակը, կամ քեզ սկսում են հարգել, երբ համոզվում են` չես ճկվում որևէ մեկի առջև

© Sputnik / Asatur YesayantsԻրակլի Ղարիբաշվիլին
Իրակլի Ղարիբաշվիլին - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2022
Իրակլի Ղարիբաշվիլին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Դեռ փետրվարի սկզբին ոմանց զարմանալի թվաց Վրաստանի իշխանությունների դիրքորոշումը, երբ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, թե Թբիլիսին չի միանալու արևմտյան երկրների պատժամիջոցներին, որոնք կիրառվում են Ռուսաստանի նկատմամբ։ «Ուզում եմ շատ հստակ և միանշանակ ասել՝ Վրաստանը չի մասնակցելու այդ պատժամիջոցներին, որովհետև դրանք խստորեն կվնասեն մեր երկրին և բնակչությանը»,- հիմնավորեց վարչապետն՝ ավելացնելով. «Ես ղեկավարվելու եմ միայն ու միայն ազգային շահերով»։
Այս սկզբունքային դիրքորոշումը շատերի համար անակնկալ էր, որովհետև վերլուծաբանների մեծ մասը կանխատեսում էր՝ Վրաստանն այն երկիրն է, որը անպայման կմիանա պատժամիջոցներին, չէ՞ որ ժամանակին պատերազմել է Ռուսաստանի դեմ։ Համաձայնե՛ք՝ բավական պարզունակ դատողություն, քանզի Իրակլի Ղարիբաշվիլին, պատասխանելով որոշ ընդդիմադիր առաջնորդների ագրեսիվ հայտարարություններին, մեղադրեց նրանց սադրանքներ կազմակերպելու մեջ՝ կարծիք հայտնելով, որ նրանք, մեջբերում եմ. «Ցանկանում են կրկնել այն ողբերգությունը, որից մեզ չհաջողվեց խուսափել 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ժամանակ»։
Ղեկավարվել միայն ազգային շահերով. Վրաստանի այս դիրքորոշումն այնքան էլ դուր չի գալիս ո′չ Ուկրաինային, ո′չ էլ Արևմուտքին
Բոլորի համար պարզ դարձավ, որ որդեգրելով նման չեզոք և անցյալի փորձի վրա հիմնված հավասարակշռված դիրքորոշում, Վրաստանը ամենևին չի պատրաստվում բացել, այսպես ասած, «երկրորդ ճակատը», ինչը խիստ շահեկան կլիներ Ուկրաինայի և Արևմուտքի համար։ Ու սկսեցին ամենաբարձր մակարդակով մեղադրանքներ հնչել Թբիլիսիի հասցեին։ Դեռ մարտի վերջին Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը, միանշանակ ողջունելով Փառուխ գյուղում և Քարագլուխ բարձունքում ադրբեջանցիների նվաճողական գործողությունները, կոչ էր արել Վրաստանին ևս զբաղվել, մեջբերում եմ՝ «սեփական տարածքները հետ բերելով»։ Այսինքն` ինչպե՞ս եք դուք՝ վրացիներդ, ձեռքներդ ծալած հանգիստ նստել, երբ ձեր հարևան Ադրբեջանը «հերոսաբար ազատագրում է իր տարածքները»։ Թե ով և ինչպես էր համոզել ուկրաինացի պաշտոնյային, որ Փառուխը և Քարագլուխը ի բնե ադրբեջանական են, շատ դժվար է ասել։
Իսկ վերջերս Կիևից ավելի լուրջ մեղադրանքներ լսվեցին՝ իբր Վրաստանի իշխանությունները թույլ են տալիս, որ իրենց պետության տարածքով երրորդ երկրներից Ռուսաստան տեղափոխվեն որոշ ապրանքներ, որոնք արգելված են պատժամիջոցներով, ընդ որում՝ նաև ռազմական նշանակության արտադրանք։ Հետաքրքիր է, որ այս մեղադրանքները հնչեցվում են ոչ թե ինչ-որ երրորդական չինովնիկի շուրթերով, այլ ամենաբարձր մակարդակով։ Տեսե՛ք։ Անցած շաբաթվա սկզբին այդպիսի հայտարարություններ արեց Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։ Իսկ արտգործնախարար Դմիտրի Կուլեբան նույնիսկ հաշիվ պահանջեց Վրաստանի իշխանություններից։
Չգիտեմ, թե ինչ բացատրություններ էր սպասում ուկրաինացի արտգործնախարարը, բայց Թբիլիսիի արձագանքը բավական կոշտ էր։ Ահա իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեի խոսքը. «Սա այն դեպքն է, երբ մենք ենք վճռականապես պահանջում. կա՛մ Ուկրաինայի համապատասխան ծառայությունները ներկայացնում են Վրաստանին վերագրվող զզվելի մեղադրանքների հստակ ապացույցները, կա՛մ հերքում են այդ աբսուրդային պնդումները՝ նույնքան հրապարակայնորեն և նույն աղբյուրներով»։ Այս հայտարարությունը հնչել է մոտ մեկ շաբաթ առաջ, մինչ օրս Ուկրաինան, ինչպես և սպասվում էր, բացարձակ ոչ մի կոնկրետ ապացույց չի ներկայացրել։
Ի դեպ, երբ Ուկրաինայի խորհրդարանի ղեկավար Ռուսլան Ստեֆանչուկն իր վրացի պաշտոնակից Շալվա Պապուաշվիլիին հրավիրեց այցելել Ուկրաինա և անձամբ տեսնել, թե այնտեղ ինչ է կատարվում, Պապուաշվիլին պատասխանեց. «Կցանկանայի, որ Ուկրաինայի կառավարության որոշ ներկայացուցիչներ լիովին գիտակցեին, որ վրաց ժողովուրդը և իշխանությունները միանշանակ սատարում են Ուկրաինային և նրա ժողովրդին։ Եվ այս աջակցությունը արժանի չէր այն բանին, որ Ուկրաինայի կառավարության բարձրաստիճան չինովնիկները փորձեր անեին Վրաստանից պահանջել բացել երկրորդ ճակատը, անհարկի մեղադրել մաքսանենգության մեջ, պառակտում մտցնել մեր կառավարության և ժողովրդի միջև։ Այս ամենը հաշվի առնելով, ինձ հասցեագրված պաշտոնական հրավերն անտեղի է»։
Հատկանշական է, որ չնայած ընդդիմադիրները պարբերաբար հանրահավաքներ են կազմակերպում Թբիլիսիում՝ Վրաստանի ներկա իշխանությունների հրաժարականի պահանջով, ըստ վերջին հարցումների, բնակչության մեծ մասը՝ գրեթե երկու-երրորդը, կիսում է կառավարության դիրքորոշումը և դեմ է, որ Վրաստանը միանա Արևմուտքի նախաձեռնած աննախադեպ պատժամիջոցներին։ Երևի հենց սա է այն ամուր հիմքը, որը Վրաստանի իշխանություններին թույլ է տալիս բարդ պայմաններում անկողմնակալ մնալ և հերթական անգամ ապացուցել հանրահայտ ճշմարտությունը՝ քեզ սկսում են հարգել միայն այն դեպքում, երբ համոզվում են, որ չես ճկվում որևէ մեկի առջև։
Իրակլի Ղարիբաշվիլի - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2022
Վրաստանում երկրորդ ճակատ չի լինի. Իրակլի Ղարիբաշվիլի
Լրահոս
0