https://arm.sputniknews.ru/20220412/tujl-chenq-ta-krakel-rus-mardu-tikunqin-lukashenkvon-putini-het-handipumic-hetvo-40818359.html
«Թույլ չենք տա կրակել ռուս մարդու թիկունքին». Լուկաշենկոն` Պուտինի հետ հանդիպումից հետո
«Թույլ չենք տա կրակել ռուս մարդու թիկունքին». Լուկաշենկոն` Պուտինի հետ հանդիպումից հետո
Sputnik Արմենիա
Լուկաշենկոն հիշեցրել է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության ժամանակ Բելառուսի զինված ուժերի գործառույթը։ 12.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-12T17:51+0400
2022-04-12T17:51+0400
2022-04-12T17:54+0400
ալեքսանդր լուկաշենկո
վլադիմիր պուտին
ռուսաստան
բելառուս
ուկրաինա
պատերազմ
դոնբաս
https://cdn.am.sputniknews.ru/img/2356/56/23565618_0:0:3609:2030_1920x0_80_0_0_1a0ace47712ba6430ffb1736375fef4e.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Եթե Ուկրաինայում հատուկ գործողությունն ուշանար, Ռուսաստանի տարածքին կհարվածեին։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո։Լուկաշենկոն հայտնել է նաև, որ ՌԴ ղեկավարի հետ քննարկել է Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության հարցը։Նա նաև հիշեցրել է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության ժամանակ Բելառուսի զինված ուժերի գործառույթը։«Մենք ոչ մեկին թույլ չենք տա կրակել ռուս մարդու թիկունքին, և սա էր մեր գործողության էությունը, մեր մասնակցությունն այս ամենին», - ընդգծել է Լուկաշենկոն։Բելառուսն «արդեն ներգրավված է» Ուկրաինայի հակամարտության մեջ. ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարՀիշեցնենք, որ ապրիլի 12-ին Ռուսաստանի և Բելառուսի նախագահները բանակցություններ են վարել, որոնց ընթացքում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը և երկկողմ հարաբերությունների այլ հարցեր։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 48–րդ օրը։
բելառուս
ուկրաինա
դոնբաս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2356/56/23565618_312:0:3019:2030_1920x0_80_0_0_39b9655da4213913abafbcd60291d8ef.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեքսանդր լուկաշենկո, վլադիմիր պուտին, ռուսաստան, բելառուս, ուկրաինա, պատերազմ, դոնբաս
ալեքսանդր լուկաշենկո, վլադիմիր պուտին, ռուսաստան, բելառուս, ուկրաինա, պատերազմ, դոնբաս
«Թույլ չենք տա կրակել ռուս մարդու թիկունքին». Լուկաշենկոն` Պուտինի հետ հանդիպումից հետո
17:51 12.04.2022 (Թարմացված է: 17:54 12.04.2022) Լուկաշենկոն հիշեցրել է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության ժամանակ Բելառուսի զինված ուժերի գործառույթը։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Եթե Ուկրաինայում հատուկ գործողությունն ուշանար, Ռուսաստանի տարածքին կհարվածեին։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո։
«Եթե Ռուսաստանը մի փոքր ուշացներ ռազմական գործողությունը, ապա պատրաստվում էին ջախջախիչ հարված հասցնել Ռուսաստանի տարածքին և հարևան շրջաններին»,- ասել է նա։
Լուկաշենկոն հայտնել է նաև, որ ՌԴ ղեկավարի հետ քննարկել է Ռուսաստանի և Բելառուսի պաշտպանության հարցը։
«Դուք գիտեք, որ «կրտսեր» և «ավագ» եղբայրները ստեղծեցին ընդհանուր խմբավորում, ընդհանուր բանակ արևմուտքում: Հիմա մեզ հարվածում են ոչ պակաս, քան Ռուսաստանին։ Ասում են ագրեսորներ և այլն, իսկ նրանք չգիտեի՞ն, որ մենք ընդհանուր բանակ ունենք: Եվ եթե կա ընդհանուր բանակ, ապա մի մասը չի կարող կռվել, մյուսը` նստել տանը»,-ասել է Լուկաշենկոն:
Նա նաև հիշեցրել է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության ժամանակ Բելառուսի զինված ուժերի գործառույթը։
«Մենք ոչ մեկին թույլ չենք տա կրակել ռուս մարդու թիկունքին, և սա էր մեր գործողության էությունը, մեր մասնակցությունն այս ամենին», - ընդգծել է Լուկաշենկոն։
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Ռուսաստանի և Բելառուսի նախագահները բանակցություններ են վարել, որոնց ընթացքում քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը և երկկողմ հարաբերությունների այլ հարցեր։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 48–րդ օրը։