00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Շատ գեղեցիկ զույգ». Քիմ Քարդաշյանը Փիթ Դևիդսոնի հետ նոր լուսանկար է հրապարակել

© AP Photo / Evan AgostiniՔիմ Քարդաշյան
Քիմ Քարդաշյան - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2022
Բաժանորդագրվել
41-ամյա Քիմ Քարդաշյանն ու 28-ամյա Փիթ Դևիդսոնը միասին են արդեն մոտ մեկ տարի։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը որոշել է սոցցանցերում ավելի շատ հրապարակումներ անել կատակերգու, դերասան Փիթ Դևիդսոնի հետ ունեցած ռոմանտիկ հարաբերություննեից։ Ինստագրամյան էջում հրապարակված նոր լուսանկարում երջանիկ զույգը գրկախառնված է։
«Ուշ գիշերվա ընթրիք», - լուսանկարին կից գրել է հեռուստաաստղը։
Քիմի քույրը՝ Քլոեն, լուսանկարի տակ մեկնաբանություն է թողել. «Կա՞ աշխարհում ավելի նուրբ ու գեղեցիկ բան»,–գրել է նա։
Հեռուստաաստղի հետևորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են շռայլել։
««Շատ գեղեցիկ զույգ», «Չեմ կարողանում հասկանալ, թե նրանցից որն է ավելի զիլ», «Կարևորը` ռեփեր չէ»»,–գրել են նրանք։
41-ամյա Քիմ Քարդաշյանն ու 28-ամյա Փիթ Դևիդսոնը միասին են արդեն մոտ մեկ տարի։ Նրանք սկսել են հանդիպել մի քանի ամիս անց այն բանից հետո, երբ Քարդաշյանը ռեփեր Քանյե Ուեսթից բաժանվելու որոշում էր կայացրել և ամուսնալուծության համար դիմել դատարան։
Ամուսնալուծության երկար ու բավականին սկանդալային գործընթացի ընթացքում Փիթն աջակցում էր սիրելիին և փորձում չմիջամտել Քանյեի հետ նրա ունեցած կոնֆլիկտին։
Չնայած մի անգամ Փիթը հայտարարեց, որ Քիմը հիանալի մայր է։ Քանյեի հետ զրույցում Փիթը նույնիսկ ասել էր, որ ռեփերը շատ բախտավոր է, որ Քիմը նրա համար երեխաներ է լույս աշխարհ բերել։
Նշենք, որ Քանյեն և Քիմն ամուսնացել են 2014 թվականին, բաժանման գործընթացը սկսել 2021-ի հունվարից։ Նրանք չորս երեխա ունեն՝ 8-ամյա Նորթը, 5-ամյա Սեյնտը, 3 տարեկան Չիկագոն և 3 տարեկան Փսալմը։
Քիմ Քարդաշյանը մոտ 150 միլիոն դոլար արժողությամբ օդանավ է գնել
Քանյեից առաջ Քիմը երկու անգամ ամուսնացած է եղել։ 2000թ․-ին` 19 տարեկանում, նա ամուսնացել է 29-ամյա երաժշտական պրոդյուսեր Դեյմոն Թոմասի հետ։ Նրանք բաժանվել են 2004թ․-ին։
2011թ․-ին Քիմն ամուսնացավ բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ, նրանց ամուսնությունը 72 օր տևեց։
Լրահոս
0