https://arm.sputniknews.ru/20220412/rusakan-arajin-aliqi-tghtakicy-viravvorvel-e-mariupvolum-gndakvotsutjan-hetevanqvov-40800613.html
Ռուսական Առաջին ալիքի թղթակիցը վիրավորվել է Մարիուպոլում գնդակոծության հետևանքով
Ռուսական Առաջին ալիքի թղթակիցը վիրավորվել է Մարիուպոլում գնդակոծության հետևանքով
Sputnik Արմենիա
Ավելի լուրջ հետևանքներից լրագրողին փրկել են ռուս զինվորականները։ 12.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-12T12:27+0400
2022-04-12T12:27+0400
2022-04-12T12:33+0400
տեսանյութեր
տեսանյութ
լրագրող
վիրավոր
ուկրաինա
պատերազմ
հոսպիտալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0c/40797805_0:0:1920:1080_1920x0_80_0_0_72effabd3c7de7b88f77437418a1b4e8.jpg
Ուկրաինայում հատուկ գործողության գոտում գնդակոծության ժամանակ վիրավորվել է ռուսական Առաջին ալիքի թղթակից Իրինա Կուկսենկովան։Հերթական ռեպորտաժի նախապատրաստման ժամանակ Կուկսենկովայի նկարահանող խումբը հայտնվել է ուկրաինացի զինվորականների կրակահերթի տակ։ Թղթակիցը բեկորային վնասվածքներ է ստացել ոտքերի հատվածում, օպերատորը և ձայնային օպերատորը չեն տուժել։Ռուսական Առաջին ալիքի թղթակիցն այժմ հոսպիտալում է։Հաղորդվում է, որ ավելի լուրջ հետևանքներից լրագրողին փրկել են ռուս զինվորականները։ Նրանք նույնպես տուժել են, և ներկա պահին նրանք էլ են բուժում ստանում։Ի դեպ, Իրինա Կուկսենկովան ունի «Արիության համար» մեդալ, որը ստացել է Հարավային Օսեթիայում աշխատելու համար։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 48–րդ օրը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Во время обстрела в зоне спецоперации на Украине была ранена корр Первого канала Ирина Куксенкова
Sputnik Արմենիա
Во время обстрела в зоне спецоперации на Украине была ранена корр Первого канала Ирина Куксенкова
2022-04-12T12:27+0400
true
PT0M27S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0c/40797805_357:0:1797:1080_1920x0_80_0_0_5a16a6a77b62d300c8460495d941905a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, լրագրող, видео, վիրավոր, ուկրաինա, պատերազմ, հոսպիտալ
տեսանյութեր, տեսանյութ, լրագրող, видео, վիրավոր, ուկրաինա, պատերազմ, հոսպիտալ
Ռուսական Առաջին ալիքի թղթակիցը վիրավորվել է Մարիուպոլում գնդակոծության հետևանքով
12:27 12.04.2022 (Թարմացված է: 12:33 12.04.2022) Ավելի լուրջ հետևանքներից լրագրողին փրկել են ռուս զինվորականները։
Ուկրաինայում հատուկ գործողության գոտում գնդակոծության ժամանակ վիրավորվել է ռուսական Առաջին ալիքի թղթակից Իրինա Կուկսենկովան։
Հերթական ռեպորտաժի նախապատրաստման ժամանակ Կուկսենկովայի նկարահանող խումբը հայտնվել է ուկրաինացի զինվորականների կրակահերթի տակ։ Թղթակիցը բեկորային վնասվածքներ է ստացել ոտքերի հատվածում, օպերատորը և ձայնային օպերատորը չեն տուժել։
«Երկու ոտքիս էլ բեկորներ են կպել։ Զինվորականներն անմիջապես հակաշոկային միջոց են ներարկել և տեղափոխել մոտակա հոսպիտալ»,- պատմել է Կուկսենկովան։
Ռուսական Առաջին ալիքի թղթակիցն այժմ հոսպիտալում է։
Հաղորդվում է, որ ավելի լուրջ հետևանքներից լրագրողին փրկել են ռուս զինվորականները։ Նրանք նույնպես տուժել են, և ներկա պահին նրանք էլ են բուժում ստանում։
Ի դեպ, Իրինա Կուկսենկովան ունի «Արիության համար» մեդալ, որը ստացել է Հարավային Օսեթիայում աշխատելու համար։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 48–րդ օրը։