https://arm.sputniknews.ru/20220412/rd-zun-ukrainaji-zinvvorakannerin-tujl-chi-tvel-durs-gal-mariupvoli-shrjapakumic--40799286.html
ՌԴ ԶՈւ–ն Ուկրաինայի զինվորականներին թույլ չի տվել դուրս գալ Մարիուպոլի շրջափակումից
ՌԴ ԶՈւ–ն Ուկրաինայի զինվորականներին թույլ չի տվել դուրս գալ Մարիուպոլի շրջափակումից
Sputnik Արմենիա
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը նոր տվյալներ է ներկայացրել Ուկրաինայում հատուկ գործողությունների վերաբերյալ։ 12.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-12T12:07+0400
2022-04-12T12:07+0400
2022-04-12T13:02+0400
իգոր կոնաշենկով
մարիուպոլ
ուկրաինա
դոնբաս
դոնեցկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534284_0:0:1281:721_1920x0_80_0_0_53e3c5858fed728a0da0a8562adfe3ca.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ՌԴ ԶՈւ–ն Մարիուպոլում գտնվող Իլիչի գործարանում կանխել են շրջափակումից ուկրաինական զինվորականների դուրս գալու փորձը։ Այս մասին երեքշաբթի հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։ՌԴ ՊՆ-ն խափանել է ուկրաինական զորքերի լայնածավալ հարձակումը Դոնբասի վրա. ԿոնաշենկովՆրա խոսքով` Մարիուպոլում ապրիլի 11-ին օրվա մութ ժամին Իլիչի անվան գործարանի տարածքում շրջափակման մեջ գտնվող ուկրաինական զորքերի ստորաբաժանումներից մնացածները քաղաքը լքելու անհաջող փորձ են արել։Գեներալը նշել է, որ ոչնչացվել է ուկրաինական երեք տանկ, հրետանու 5 մարտական մեքենա, 7 ավտոմեքենա և անձնակազմի մինչև 50 անդամ։Կոնաշենկովը հայտնել է նաև, որ ՌԴ ՕՏՈւ ՀՕՊ միջոցները Բրյանսկի և Մելիտոպոլի շրջաններում ուկրաինական երկու անօդաչու են խոցել, իսկ գործողությունների ողջ ընթացքում ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈւ 443 ԱԹՍ և 130 ինքնաթիռ։Ռուսաստանի ԶՈւ–ն ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 821 օբյեկտ. ԿոնաշենկովԲացի այդ, ՌԴ ՕՏՈւ օպերատիվ–մարտավարական ավիացիան ոչնչացրել է Ուկրաինայի 32 ռազմական օբյեկտ, այդ թվում` Բուկ-Մ1 ՀՕՊ համալիր և Ս-300 համակարգի ռադիոլոկատոր։Իգոր Կոնաշենկովը հայտնել է նաև, որ բարձր ճշգրտության հրթիռներով մեկ գիշերվա ընթացքում զինամթերքի երկու պահեստ է ոչնչացվել։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 48–րդ օրը։
մարիուպոլ
ուկրաինա
դոնբաս
դոնեցկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/09/39534284_0:0:1139:854_1920x0_80_0_0_1cadc985674df03dfe405531f82e1668.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իգոր կոնաշենկով, մարիուպոլ, ուկրաինա, դոնբաս, դոնեցկ
իգոր կոնաշենկով, մարիուպոլ, ուկրաինա, դոնբաս, դոնեցկ
ՌԴ ԶՈւ–ն Ուկրաինայի զինվորականներին թույլ չի տվել դուրս գալ Մարիուպոլի շրջափակումից
12:07 12.04.2022 (Թարմացված է: 13:02 12.04.2022) ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը նոր տվյալներ է ներկայացրել Ուկրաինայում հատուկ գործողությունների վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ՌԴ ԶՈւ–ն Մարիուպոլում գտնվող Իլիչի գործարանում կանխել են շրջափակումից ուկրաինական զինվորականների դուրս գալու փորձը։ Այս մասին երեքշաբթի հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով` Մարիուպոլում ապրիլի 11-ին օրվա մութ ժամին Իլիչի անվան գործարանի տարածքում շրջափակման մեջ գտնվող ուկրաինական զորքերի ստորաբաժանումներից մնացածները քաղաքը լքելու անհաջող փորձ են արել։
«Մինչև 100 հոգանոց ուկրաինացի զինծառայողների խումբը զրահատեխնիկայով փորձել է մարտով դուրս պրծնել գործարանի տարածքից և լքել քաղաքը հյուսիսային ուղղությամբ։ Ավիացիայի և հրետանու հարվածներով այդ փորձը կանխվել է», – ասել է Կոնաշենկովը։
Գեներալը նշել է, որ ոչնչացվել է ուկրաինական երեք տանկ, հրետանու 5 մարտական մեքենա, 7 ավտոմեքենա և անձնակազմի մինչև 50 անդամ։
«Ուկրաինացի ևս 42 զինծառայող ինքնակամ վայր են դրել զենքն ու գերի հանձնվել»,–հավելել է նա։
Կոնաշենկովը հայտնել է նաև, որ ՌԴ ՕՏՈւ ՀՕՊ միջոցները Բրյանսկի և Մելիտոպոլի շրջաններում ուկրաինական երկու անօդաչու են խոցել, իսկ գործողությունների ողջ ընթացքում ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈւ 443 ԱԹՍ և 130 ինքնաթիռ։
Բացի այդ, ՌԴ ՕՏՈւ օպերատիվ–մարտավարական ավիացիան ոչնչացրել է Ուկրաինայի 32 ռազմական օբյեկտ, այդ թվում` Բուկ-Մ1 ՀՕՊ համալիր և Ս-300 համակարգի ռադիոլոկատոր։
Իգոր Կոնաշենկովը հայտնել է նաև, որ բարձր ճշգրտության հրթիռներով մեկ գիշերվա ընթացքում զինամթերքի երկու պահեստ է ոչնչացվել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 48–րդ օրը։