https://arm.sputniknews.ru/20220412/parukhum-adrbejanakan-kvoghmy-khakhtel-e-hradadari-rezhimy-1-zintsarajvogh-e-viravvorvel-rd-pn-40827690.html
Փառուխում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, 1 զինծառայող է վիրավորվել. ՌԴ ՊՆ
Փառուխում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, 1 զինծառայող է վիրավորվել. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Խաղաղապահ զորախումբը հարթել է միջադեպը։ 12.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-12T20:34+0400
2022-04-12T20:34+0400
2022-04-12T20:40+0400
փառուխ
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/16/40032129_0:0:1920:1080_1920x0_80_0_0_f5c5761094c140760835f29699fc9387.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Փառուխում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով զինծառայող է վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից 5 պայմանագրային զինծառայող է վիրավորվել։Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:Իրավիճակի սրացման պատճառով Խրամորթից տարհանվել են երեխաներն ու կանայք։Մարտի 29-ին ադրբեջանցիները հեռացել են Փառուխից, ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց նրանք շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։Արցախի իշխանություններն ու խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանցիներին այդտեղից հեռացնելու նպատակով։
փառուխ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/16/40032129_73:0:1513:1080_1920x0_80_0_0_1ad0bd3caede1dd354875ee10d2b1a56.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փառուխ, ադրբեջան
Փառուխում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, 1 զինծառայող է վիրավորվել. ՌԴ ՊՆ
20:34 12.04.2022 (Թարմացված է: 20:40 12.04.2022) Խաղաղապահ զորախումբը հարթել է միջադեպը։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Փառուխում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով զինծառայող է վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Անցած մեկ օրվա ընթացքում արձանագրվել է, որ ադրբեջանական զինված ուժերը մեկ անգամ խախտել են հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի մեկ զինծառայող է վիրավորվել: Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով երկու կողմերի հետ, հարթել է միջադեպը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ
խախտել էին շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից 5 պայմանագրային զինծառայող է վիրավորվել։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից
զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող,
վիրավորները 14-ն են:Իրավիճակի սրացման պատճառով Խրամորթից տարհանվել են երեխաներն ու կանայք։
Մարտի 29-ին ադրբեջանցիները հեռացել են Փառուխից, ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց նրանք շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։
Արցախի իշխանություններն ու խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանցիներին այդտեղից հեռացնելու նպատակով։