https://arm.sputniknews.ru/20220412/nerdrumajin-nvor-tsragreri-hnaravvorutjun-varchapetn-yndunel-e-martin-ernekjanin-40809044.html
Ներդրումային նոր ծրագրերի հնարավորություն. վարչապետն ընդունել է Մարտին Էռնեկյանին
Ներդրումային նոր ծրագրերի հնարավորություն. վարչապետն ընդունել է Մարտին Էռնեկյանին
Sputnik Արմենիա
Մարտին Էռնեկյանը Փաշինյանին է փոխանցել արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանի ջերմ ողջույնները: 12.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-12T15:18+0400
2022-04-12T15:18+0400
2022-04-12T15:19+0400
էդուարդո էռնեկյան
օդանավակայան
«զվարթնոց» օդանավակայան
«շիրակ» օդանավակայան
նիկոլ փաշինյան
մարտին էռնեկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0c/40808519_0:117:1600:1018_1920x0_80_0_0_e43ba5d94b04646cce5f7be8dd15e172.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին։ Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, նրան ուղեկցում էին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն և փոխտնօրեն Սերգեյ Ավետիսյանը:Վարչապետը կարևորել է ընկերության գործունեությունը Հայաստանում և նշել, որ կառավարությունը հետաքրքրված է փոխշահավետ գործընկերության խորացմամբ:Մարտին Էռնեկյանը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ համագործակցությունից և ՀՀ վարչապետին փոխանցել արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանի ջերմ ողջույնները:Մտքեր են փոխանակվել նաև այլ ուղղություններով հնարավոր նոր ծրագրերի շուրջ։Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները հետագա անելիքների և առարկայական քայլերի շուրջ:
«շիրակ» օդանավակայան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0c/40808519_102:0:1523:1066_1920x0_80_0_0_2a4d6b0a79c3ac77d0437f117ba8fe2a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էդուարդո էռնեկյան, օդանավակայան, «զվարթնոց» օդանավակայան, «շիրակ» օդանավակայան, նիկոլ փաշինյան, մարտին էռնեկյան
էդուարդո էռնեկյան, օդանավակայան, «զվարթնոց» օդանավակայան, «շիրակ» օդանավակայան, նիկոլ փաշինյան, մարտին էռնեկյան
Ներդրումային նոր ծրագրերի հնարավորություն. վարչապետն ընդունել է Մարտին Էռնեկյանին
15:18 12.04.2022 (Թարմացված է: 15:19 12.04.2022) Մարտին Էռնեկյանը Փաշինյանին է փոխանցել արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանի ջերմ ողջույնները:
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին։ Ինչպես
հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, նրան ուղեկցում էին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն և փոխտնօրեն Սերգեյ Ավետիսյանը:
Վարչապետը կարևորել է ընկերության գործունեությունը Հայաստանում և նշել, որ կառավարությունը հետաքրքրված է փոխշահավետ գործընկերության խորացմամբ:
Մարտին Էռնեկյանը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ համագործակցությունից և ՀՀ վարչապետին փոխանցել արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանի ջերմ ողջույնները:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկայի» կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը և ընդլայնման հեռանկարները: Մասնավորապես, անդրադարձ է եղել ընկերությանը կոնցեսիոն կառավարման տրված Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը վերաբերող հարցերի: Այս համատեքստում քննարկվել են ներդրումային նոր նախագծեր իրականացնելու հնարավորությունները, որոնք կնպաստեն ավիացիոն շուկայի զարգացմանը, ուղևորահոսքերի ավելացմանը, որակյալ ծառայությունների մատուցմանը:
Մտքեր են փոխանակվել նաև այլ ուղղություններով հնարավոր նոր ծրագրերի շուրջ։
Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները հետագա անելիքների և առարկայական քայլերի շուրջ: