https://arm.sputniknews.ru/20220412/inch-hnaravvorutjun-ksteghtsi-kvoghmeri-hamar-hajastanum-bacvvogh-iranakan-biznes-kentrvony-40801124.html
Ի՞նչ հնարավորություն կստեղծի կողմերի համար Հայաստանում բացվող իրանական բիզնես կենտրոնը
Ի՞նչ հնարավորություն կստեղծի կողմերի համար Հայաստանում բացվող իրանական բիզնես կենտրոնը
Sputnik Արմենիա
Տնտեսագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է հայ-իրանական տնտեսական կապերից՝ մեկնաբանելով Երևանում իրանական բիզնես կենտրոնի բացման մասին լուրը։ 12.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-12T18:27+0400
2022-04-12T18:27+0400
2022-04-12T18:27+0400
ռադիո
պոդկաստ
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան–իրան գործակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0c/40795163_0:0:1570:884_1920x0_80_0_0_cb9c8cad1931e490cf793787683262aa.jpg
ՀՀ-ում իրանական բիզնես կենտրոնը ի՞նչ հնարավորություն կստեղծի կողմերի համար
Sputnik Արմենիա
ՀՀ-ում իրանական բիզնես կենտրոնը ի՞նչ հնարավորություն կստեղծի կողմերի համար
Հայ գործարարները բավարար տեղեկացված չեն իրանական տնտեսության ու շուկայի ներուժի մասին։ Այս պարագայում իրանական բիզնես կենտրոնի բացումը Երևանում հնարավորություն կտա ավելի ինտենսիվացնել երկկողմ կապերը, շփումները և ավելի ճանաչելի դարձնել Իրանը Հայաստանի համար ու հակառակը։ Sputnik Արմենիայի եթերում իրանական բիզնես կենտրոնի բացման և երկկողմ տնտեսական հնարավորությունների մասին նման տեսակետ հայտնեց Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանը։Իրանական շուկան բավականին մեծ է, և որքան էլ մենք ասում ենք, որ արտաքին առևտրի, կապուղիների դիվերսիֆիկացման շատ մեծ հնարավորություններ չունենք, այնուհանդերձ, ըստ Քթոյանի, իրանական շուկան բավարար արդյունավետությամբ չի օգտագործվում մեր կողմից։Խոսելով Հայաստանում Իրանին հետաքրքրող ապրանքների մասին Քթոյանն ասաց, որ հիմա գերիշխում է հանքագործական արտադրանքը, հանքանյութը, սնունդը. այստեղ առաջարկելու շատ բան Հայաստանը չունի։ Մյուս կողմից, ըստ տնտեսագետի, մեքենաշինության, քիմիական արտադրանքի, թեթև արդյունաբերության, սննդարդյունաբերության և այլ ոլորտների արտադրանքի համար ևս իրանական շուկանկարողէհետաքրքիրլինել։«Պետք է աշխատել։ Այս պահին մենք առաջարկելու շատ բան չունենք, բայց մյուս կողմից էլ շուկայական տնտեսության պայմաններում առաջարկը կարող է և պետք է համապատասխանեցվի պահանջարկին։ Կարևորը շուկան է, և շուկայի խորքային հետազոտություն հնարավոր է կատարել նաև այդ կապերի ինտեսիվացման արդյունքում»,- ընդգծեց Քթոյանը։Մյուս կողմից Իրանը ևս շահեկան է դիտարկում Հայաստանի հետ տնտեսական կապերի ամրապնդումը մի քանի պատճառով․ նախ, Քթոյանի կարծիքով, Իրանը ձգտում է տարածաշրջանում է՛լ ավելի ամրապնդել իր դիրքերը, իսկ հետո Հայաստանը Իրանի համար կարող է դիտվել որպես կոմունիկացիոն ուղի դեպի ԵԱՏՄ շուկաներ։Իրանագետը կարծում է՝ եթե Սյունիքի համար գործողություն լինի, չի բացառվում՝ Իրանը միջամտիՑանկացած դեպքում, Երևանում իրանական բիզնես կենտրոնը, Քթոյանի բնորոշմամբ, կապերն ինտենսիվացնելումիջոց է, իսկ ցանկացած կապի հաստատման հիմքում ելակետը տեղեկատվությունն է. փոխադարձ կապերի արդյունքում հայ ու իրանցի գործարարները միմյանց մասին ավելի տեղեկացված կլինեն։Հիշեցնենք, որ իրանական աղբյուրի փոխանցմամբ` Իրանի աշխատանքի նախարարի՝ Երևան կատարելիք այցի ժամանակ Իրանը Հայաստանում բիզնես կենտրոն կբացի՝ մշտական ներկայացուցչությամբ։ Բացի այդ, Իրանի և Հայաստանի միջև համագործակցության հուշագիր կստորագրվի՝ ծառայությունների և ապրանքների արտադրության ու առևտրի ոլորտում երկու կողմի հնարավորությունների օգտագործման համար։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0c/40795163_75:0:1419:1008_1920x0_80_0_0_ccb0766166a3d3a9d4800b30b16765bc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պոդկաստ, հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–իրան գործակցություն, аудио
պոդկաստ, հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–իրան գործակցություն, аудио
Ի՞նչ հնարավորություն կստեղծի կողմերի համար Հայաստանում բացվող իրանական բիզնես կենտրոնը
Տնտեսագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է հայ-իրանական տնտեսական կապերից՝ մեկնաբանելով Երևանում իրանական բիզնես կենտրոնի բացման մասին լուրը։
Հայ գործարարները բավարար տեղեկացված չեն իրանական տնտեսության ու շուկայի ներուժի մասին։ Այս պարագայում իրանական բիզնես կենտրոնի բացումը Երևանում հնարավորություն կտա ավելի ինտենսիվացնել երկկողմ կապերը, շփումները և ավելի ճանաչելի դարձնել Իրանը Հայաստանի համար ու հակառակը։
Sputnik Արմենիայի եթերում իրանական բիզնես կենտրոնի բացման և երկկողմ տնտեսական հնարավորությունների մասին նման տեսակետ հայտնեց Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանը։
Իրանական շուկան բավականին մեծ է, և որքան էլ մենք ասում ենք, որ արտաքին առևտրի, կապուղիների դիվերսիֆիկացման շատ մեծ հնարավորություններ չունենք, այնուհանդերձ, ըստ Քթոյանի, իրանական շուկան բավարար արդյունավետությամբ չի օգտագործվում մեր կողմից։
«Հայ-իրանական առևտրային հարաբերություններում այսօր գերակշռում է ներմուծումը։ Իրանցի գործարարների հետ բոլոր այն գործընկերային նոր հարաբերությունների հաստատումը, որոնք կարող են նպաստել իրանական շուկայում հայաստանյան ապրանքների արտահանմանն ու այնտեղ իրացմանը, մեզ ձեռնտուեն»,- նշեց Քթոյանը։
Խոսելով Հայաստանում Իրանին հետաքրքրող ապրանքների մասին Քթոյանն ասաց, որ հիմա գերիշխում է հանքագործական արտադրանքը, հանքանյութը, սնունդը. այստեղ առաջարկելու շատ բան Հայաստանը չունի։ Մյուս կողմից, ըստ տնտեսագետի, մեքենաշինության, քիմիական արտադրանքի, թեթև արդյունաբերության, սննդարդյունաբերության և այլ ոլորտների արտադրանքի համար ևս իրանական շուկանկարողէհետաքրքիրլինել։
«Պետք է աշխատել։ Այս պահին մենք առաջարկելու շատ բան չունենք, բայց մյուս կողմից էլ շուկայական տնտեսության պայմաններում առաջարկը կարող է և պետք է համապատասխանեցվի պահանջարկին։ Կարևորը շուկան է, և շուկայի խորքային հետազոտություն հնարավոր է կատարել նաև այդ կապերի ինտեսիվացման արդյունքում»,- ընդգծեց Քթոյանը։
Մյուս կողմից Իրանը ևս շահեկան է դիտարկում Հայաստանի հետ տնտեսական կապերի ամրապնդումը մի քանի պատճառով․ նախ, Քթոյանի կարծիքով, Իրանը ձգտում է տարածաշրջանում է՛լ ավելի ամրապնդել իր դիրքերը, իսկ հետո Հայաստանը Իրանի համար կարող է դիտվել որպես կոմունիկացիոն ուղի դեպի ԵԱՏՄ շուկաներ։
Ցանկացած դեպքում, Երևանում իրանական բիզնես կենտրոնը, Քթոյանի բնորոշմամբ, կապերն ինտենսիվացնելումիջոց է, իսկ ցանկացած կապի հաստատման հիմքում ելակետը տեղեկատվությունն է. փոխադարձ կապերի արդյունքում հայ ու իրանցի գործարարները միմյանց մասին ավելի տեղեկացված կլինեն։
Հիշեցնենք, որ իրանական աղբյուրի փոխանցմամբ` Իրանի աշխատանքի նախարարի՝ Երևան կատարելիք այցի ժամանակ Իրանը Հայաստանում բիզնես կենտրոն կբացի՝ մշտական ներկայացուցչությամբ։ Բացի այդ, Իրանի և Հայաստանի միջև համագործակցության հուշագիր կստորագրվի՝ ծառայությունների և ապրանքների արտադրության ու առևտրի ոլորտում երկու կողմի հնարավորությունների օգտագործման համար։