https://arm.sputniknews.ru/20220412/hajastanum-khstacvum-en-hdm-ktrvonner-chtramadrelu-tuganqnery-40812406.html
Հայաստանում խստացվում են ՀԴՄ կտրոններ չտրամադրելու տուգանքները
Հայաստանում խստացվում են ՀԴՄ կտրոններ չտրամադրելու տուգանքները
Sputnik Արմենիա
Նոր կարգավորումներն ու սահմանված տուգանքների նոր չափերն ուժի մեջ կմտնեն մինչև ապրիլի վերջ։ 12.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-12T16:10+0400
2022-04-12T16:10+0400
2022-04-12T16:40+0400
հայաստան
հդմ
աժ (ազգային ժողով)
տուգանք
https://cdn.am.sputniknews.ru/img/1693/43/16934310_0:0:1600:900_1920x0_80_0_0_d084f18e1a1069da6414a7a25e0b8416.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Հայաստանում խստացվում են ՀԴՄ կտրոններ չտրամադրող վաճառակետերի նկատմամբ սահմանված տուգանքները։ ԱԺ–ն այսօր երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը, որն առաջարկել էր կառավարությունը։Նոր կարգավորումներն ու սահմանված տուգանքների նոր չափերն ուժի մեջ կմտնեն մինչև ապրիլի վերջ` օրենքի պաշտոնական հրապարակումից 10 օր հետո, և կտարածվեն դրանից հետո գրանցված խախտումների վրա։Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտման համար կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերն ու նոտարները կտուգանվեն 200 000 դրամով և տվյալ հարկ վճարողի վրա գրանցված բոլոր ՀԴՄ–ներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 0.5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 10 միլիոն դրամը:Հարկային մարմնին վաճառքի կամ մատուցված ծառայությունների քանակի կամ արժեքի մասին ոչ ճիշտ տեղեկատվություն ներկայացնելու համար տնտեսվարողները կտուգանվեն 5 միլիոն դրամի ու բոլոր ՀԴՄ–ներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 1 տոկոսի չափով։Արձակուրդ չտալու դեպքում գործատուն կտուգանվի. օրենքում փոփոխություններ են նախատեսվում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1693/43/16934310_88:0:1512:1068_1920x0_80_0_0_d395d19e40e3cd173d98f0290d3d7873.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հդմ, աժ (ազգային ժողով), տուգանք
հայաստան, հդմ, աժ (ազգային ժողով), տուգանք
Հայաստանում խստացվում են ՀԴՄ կտրոններ չտրամադրելու տուգանքները
16:10 12.04.2022 (Թարմացված է: 16:40 12.04.2022) Նոր կարգավորումներն ու սահմանված տուգանքների նոր չափերն ուժի մեջ կմտնեն մինչև ապրիլի վերջ։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Հայաստանում խստացվում են ՀԴՄ կտրոններ չտրամադրող վաճառակետերի նկատմամբ սահմանված տուգանքները։ ԱԺ–ն այսօր երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը, որն առաջարկել էր կառավարությունը։
Նոր կարգավորումներն ու սահմանված տուգանքների նոր չափերն ուժի մեջ կմտնեն մինչև ապրիլի վերջ` օրենքի պաշտոնական հրապարակումից 10 օր հետո, և կտարածվեն դրանից հետո գրանցված խախտումների վրա։
Ըստ այդմ` ՀԴՄ չունեցող կամ տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանող ՀԴՄ շահագործող շրջիկ առևտրի կետերը, կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ նոտարները առաջին խախտման դեպքում կնախազգուշացվեն, երկրորդի դեպքում կտուգանվեն 500 000 դրամի չափով` նախկին 200 000 դրամի փոխարեն։
Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտման համար կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերն ու նոտարները կտուգանվեն 200 000 դրամով և տվյալ հարկ վճարողի վրա գրանցված բոլոր ՀԴՄ–ներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 0.5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 10 միլիոն դրամը:
Հարկային մարմնին վաճառքի կամ մատուցված ծառայությունների քանակի կամ արժեքի մասին ոչ ճիշտ տեղեկատվություն ներկայացնելու համար տնտեսվարողները կտուգանվեն 5 միլիոն դրամի ու բոլոր ՀԴՄ–ներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 1 տոկոսի չափով։