https://arm.sputniknews.ru/20220412/evramiutjuny-yndunel-e-hetkonfliktajin-iroghutjunnery-ilham-aliev-40830391.html
Եվրամիությունը ընդունել է «հետկոնֆլիկտային իրողությունները». Իլհամ Ալիև
Եվրամիությունը ընդունել է «հետկոնֆլիկտային իրողությունները». Իլհամ Ալիև
Sputnik Արմենիա
Ալիևն ասել է, որ Շառլ Միշելի հետ հանդիպումներն ամփոփող հաղորդագրություններում չկա «Լեռնային Ղարաբաղ» անվանումը, քանի որ Ադրբեջանն իր բողոքն է արտահայտել այդ... 12.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-12T22:31+0400
2022-04-12T22:31+0400
2022-04-12T22:31+0400
իլհամ ալիև
արցախ
շառլ միշել
եվրախորհուրդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/06/40634580_165:52:1327:706_1920x0_80_0_0_38a10604e5556c0c9dacc3d2606d61fc.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Եվրոպական միությունն ընդունել է Հարավային Կովկասում «հետկոնֆլիկտային իրողությունները»։ Այդ մասին հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում երկրի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին նվիրված խորհրդակցության ժամանակ, տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։«Պատերազմից հետո (Ղարաբաղում – խմբ.) Եվրոպական միության հետ մեր շփումներն ավելի ինտենսիվ բնույթ են ստացել։ Եվրամիությունը նույնպես ընդունել է հետկոնֆլիկտային շրջանի իրողությունները»,–հայտարարել է Ալիևը։Այդ կապակցությամբ նա հիշեցրել Է 2021 թվականի դեկտեմբերին և 2022 թվականի ապրիլին Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի նախաձեռնությամբ անցկացված եռակողմ հանդիպումների մասին:«Փորձագետները և ադրբեջանական հանրությունը տեսան, որ այդ հանդիպումներն ամփոփող հաղորդագրություններում չկա «Լեռնային Ղարաբաղ» անվանումը, ինչը բնական է, քանի որ Ադրբեջանն իր բողոքն է արտահայտել այդ կապակցությամբ։ Չի հիշատակվում նաև «հակամարտություն» բառը։ Եվ դա բնական է, քանի որ հակամարտություն չկա»,–պնդում է Ալիևը:Նա կրկին հայտարարել է, թե իբր ղարաբաղյան հակամարտությունը լուծված է։Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու լիազորությամբ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/06/40634580_0:0:1423:1067_1920x0_80_0_0_88d780c30d102dc4d5c8da8d36c5e16a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իլհամ ալիև, արցախ, շառլ միշել, եվրախորհուրդ
իլհամ ալիև, արցախ, շառլ միշել, եվրախորհուրդ
Եվրամիությունը ընդունել է «հետկոնֆլիկտային իրողությունները». Իլհամ Ալիև
Ալիևն ասել է, որ Շառլ Միշելի հետ հանդիպումներն ամփոփող հաղորդագրություններում չկա «Լեռնային Ղարաբաղ» անվանումը, քանի որ Ադրբեջանն իր բողոքն է արտահայտել այդ կապակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Եվրոպական միությունն ընդունել է Հարավային Կովկասում «հետկոնֆլիկտային իրողությունները»։ Այդ մասին հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում երկրի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին նվիրված խորհրդակցության ժամանակ, տեղեկանում ենք ՌԻԱ Նովոստիից։
«Պատերազմից հետո (Ղարաբաղում – խմբ.) Եվրոպական միության հետ մեր շփումներն ավելի ինտենսիվ բնույթ են ստացել։ Եվրամիությունը նույնպես ընդունել է հետկոնֆլիկտային շրջանի իրողությունները»,–հայտարարել է Ալիևը։
Այդ կապակցությամբ նա հիշեցրել Է 2021 թվականի դեկտեմբերին և 2022 թվականի ապրիլին Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի նախաձեռնությամբ անցկացված եռակողմ հանդիպումների մասին:
«Փորձագետները և ադրբեջանական հանրությունը տեսան, որ այդ հանդիպումներն ամփոփող հաղորդագրություններում չկա «Լեռնային Ղարաբաղ» անվանումը, ինչը բնական է, քանի որ Ադրբեջանն իր բողոքն է արտահայտել այդ կապակցությամբ։ Չի հիշատակվում նաև «հակամարտություն» բառը։ Եվ դա բնական է, քանի որ հակամարտություն չկա»,–պնդում է Ալիևը:
Նա կրկին հայտարարել է, թե իբր ղարաբաղյան հակամարտությունը լուծված է։
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու լիազորությամբ: