00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էս մարդիկ ե՞րբ են աշխատելու. ԱԺ նախագահն ընդդիմության բացակայությունն անհարգելի է համարում

© Photo : official site of the Parliament of RAԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունենում Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ (12 ապրիլի, 2022թ). Երևան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունենում Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ (12 ապրիլի, 2022թ). Երևան - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2022
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունենում Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ (12 ապրիլի, 2022թ). Երևան
Բաժանորդագրվել
Փոխարենը, ըստ Ալեն Սիմոնյանի, ընդդիմությունը «զուգորդված աշխատում է Ադրբեջանի ԶՈւ–ի հետ»։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Այսօր ԱԺ–ը նիստը բոյկոտելու ու դահլիճից ընդդիմության հեռանալուց հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հռետորական հարցով դիմեց ընդդիմադիր գործընկերներին ու նրանց ընտրողներին։
«Լավ, բա այս մարդիկ ե՞րբ են աշխատելու, այս մարդիկ ե՞րբ են իրենց ստացած աշխատավարձն արդարացնելու, ե՞րբ են այս մարդիկ պետության կողմից իրենց վրա ծախսված գումարներն արդարացնելու»,– ասաց Սիմոնյանը։
ԱԺ նախագահը հայտարարեց, որ ընդդիմության օրենսդրական նախաձեռնությունները կարելի է հաշվել մատների վրա, խորհրդարանական այցերին ընդդիմությունն ընդհանրապես չի մասնակցում, միջազգային հանդիպումներ չի ունենում, Արցախի հարցի շուրջ քննարկման` վարչապետի առաջարկն էլ մերժել է։
Փոխարենը, ըստ Սիմոնյանի, ընդդիմությունը «զուգորդված աշխատում է Ադրբեջանի ԶՈւ–ի հետ»։
«Հայտարարություն` սադրանք սահմանին, հայտարարություն` սադրանք սահմանին։ Հանդիպում բարձր մակարդակով` Նիկոլ Փաշինյան–Վլադիմիր Պուտին` հայտարարություն, միտինգ. ամբողջն իրար հետ զուգորդված։ Սրանք զուգադիպություններ չեն, և սրա պատասխանը դուք պետք է տաք` ձեր չաշխատելու, ձեր այստեղ չգալու։ Ձեզ թվում է ինչո՞ւ էին այսօր այստեղ բոլորը հավաքված և այս հայտարարությունն անում և դուրս գալիս։ Որպեսզի սեղմվի այն կոճակը, որն ապահովում է աշխատավարձի մուտքերը»,– ասաց Սիմոնյանը` հավելելով, որ բոյկոտը կարող էր հայտարարվել նաև հայտարարության տեսքով, առանց նիստին ներկայանալու։
ԱԺ նախագահը նաև հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ ընդդիմության պատգամավորները վայր չեն դնում մանդատները, եթե միևնույն է նիստերին չեն մասնակցում։
«Ինչո՞ւ եք գալիս, ինչո՞ւ եք աշխատավարձ ստանում, ինչո՞ւ են այդ գումարները ձեր սպասարկման համար դուրս գրվում։ Որ ձեր կայքերի համար նյութեր ապահովե՞ք։ Մեկ է այդ կայքերը ոչ ոք չի կարդում, էդ հեռուստաալիքները մարդ չի նայում, բացի ձեր ընտրողների մի փոքր զանգվածից։ Գտեք ձեզ»,– ասաց Սիմոնյանը։
ԱԺ նախագահը նաև հայտարարեց, որ ընդդիմությունը, մեկնելով Արցախ, հայտարարում է, որ հանդիպումներ ունի այնտեղ, բայց դրանք, իր տեղեկություններով, կայանալու են ուրբաթ օրը, ուստի ընդդիմությունը կարող էր Արցախ մեկնել քառօրյայի ավարտից հետո։
«Մենք ունենք շատ կարևոր նիստ այս շաբաթ, նաև դրանով է պայմանավորված իմ վրդովմունքը։ Մենք ունենք վարչապետի ու կառավարության շատ կարևոր զեկույց, ունենք հարցուպատասխան` կառավարության անդամների հետ։ Արդեն որերորդ անգամ է աշխատանքային այս գործառույթի չի իրականացվում, ինչը կրկին մեկ ապացույց է անգործության»,– ասաց ԱԺ նախագահը։
Սիմոնյանը հայտարարեց, որ ԱԺ աշխատակազմի հետ քննարկելու է ընդդիմության բացակայությունները ոչ հարգելի համարելու հարցը։
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ ընդդմիադիր խմբակցությունները չեն մասնակցելու խորհրդարանի այս շաբաթվա լիագումար նիստերին։
Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն էլ ԱԺ նախագահության սեղանին ամրացրեց իր մոտ եղած Արցախի դրոշը։
Օհանյանից հետո ամբիոնին մոտեցավ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանը, որը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը նույնպես չի մասնակցի ԱԺ նիստերին, քանի որ մեկնում է Արցախ։
Այս հայտարարություններից հետո ընդդիմադիր երկու խմբակցությունները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը։
Իշխանական պատգամավորն Աժ ամբիոնից հանեց ընդդիմության տեղադրած Արցախի դրոշը
Լրահոս
0