https://arm.sputniknews.ru/20220412/bari-lur-lujs-ashkharh-e-ekel-44-orja-paterazmum-zvohvats-karen-mirzvojani-eghbajry-40794865.html
Բարի լուր. լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Կարեն Միրզոյանի եղբայրը
Բարի լուր. լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Կարեն Միրզոյանի եղբայրը
Sputnik Արմենիա
Փոքրիկը ծնվել է ժամանակից շուտ` Ծաղկազարդի օրը։ 12.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-12T10:36+0400
2022-04-12T10:36+0400
2022-04-12T11:55+0400
նորածին
արցախյան պատերազմ
եղբայր
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0c/40794616_0:0:1600:900_1920x0_80_0_0_23e1744eef1ab825610a34d5d5f862f8.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Կարեն Միրզոյանի մայրը որդի է ունեցել` 3 կգ քաշով և 50 սմ հասակով։ Տեղեկությունը հայտնում է «Էրեբունի» ԲԿ–ն։Ծնողները նրան կրկին Կարեն են անվանակոչել, քանի որ ինչպես մայրն է ասում, երազում Կարենը վստահեցրել էր, որ կրկին իր մոտ է գալու:Հղիությունը բարդ չի անցել, բժշկի հետ հաղթահարել են ընթացիկ խնդիրները: Փոքրիկ Կարենը ժամանակից մի փոքր շուտ է ծնվել՝ Ծաղկազարդի օրը՝ ապրելու նոր իմաստ տալով Միրզոյանների ընտանիքին:Այժմ Ագարակում բոլոր հարազատներն ու ընկերներն անհամբեր սպասում են փոքրիկ Կարենի և մոր տունդարձին։44–օրյայում զոհված Կարեն Միրզոյանը ծնվել էր 2000 թվականի դեկտեմբերի 23-ին Մեղրու տարածաշրջանի Ագարակ քաղաքում:2019 թվականին Կարենը ընդունվել է Ագրարային համալսարան, առաջին կուսից ուսումը կիսատ է թողել և 2019 թվականի հունվարի 25-ին զորակոչվել է բանակ։ Ծառայությունն անցել է Արցախում` Ստեփանակերտի «Ցոր» զորամասում:Զոհվել է Շուշիում` եռակողմ հայտարարության ստորագրումից առաջ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0c/40794616_203:0:1403:900_1920x0_80_0_0_647cd1338ccba2a39a63a8ab545da5ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նորածին, արցախյան պատերազմ, եղբայր, զոհ
նորածին, արցախյան պատերազմ, եղբայր, զոհ
Բարի լուր. լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Կարեն Միրզոյանի եղբայրը
10:36 12.04.2022 (Թարմացված է: 11:55 12.04.2022) Փոքրիկը ծնվել է ժամանակից շուտ` Ծաղկազարդի օրը։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Կարեն Միրզոյանի մայրը որդի է ունեցել` 3 կգ քաշով և 50 սմ հասակով։ Տեղեկությունը հայտնում է
«Էրեբունի» ԲԿ–ն։ Ծնողները նրան կրկին Կարեն են անվանակոչել, քանի որ ինչպես մայրն է ասում, երազում Կարենը վստահեցրել էր, որ կրկին իր մոտ է գալու:
Հղիությունը բարդ չի անցել, բժշկի հետ հաղթահարել են ընթացիկ խնդիրները: Փոքրիկ Կարենը ժամանակից մի փոքր շուտ է ծնվել՝ Ծաղկազարդի օրը՝ ապրելու նոր իմաստ տալով Միրզոյանների ընտանիքին:
«Կոպիա մյուս Կարենն է, ոնց որ նորից վերածնվեց։ Դեմքով, շարժումներով նման է Կարենիս»,– նշել է Արաքսյան։
Այժմ Ագարակում բոլոր հարազատներն ու ընկերներն անհամբեր սպասում են փոքրիկ Կարենի և մոր տունդարձին։
44–օրյայում զոհված Կարեն Միրզոյանը ծնվել էր 2000 թվականի դեկտեմբերի 23-ին Մեղրու տարածաշրջանի Ագարակ քաղաքում:
2019 թվականին Կարենը ընդունվել է Ագրարային համալսարան, առաջին կուսից ուսումը կիսատ է թողել և 2019 թվականի հունվարի 25-ին զորակոչվել է բանակ։ Ծառայությունն անցել է Արցախում` Ստեփանակերտի «Ցոր» զորամասում:
Զոհվել է Շուշիում` եռակողմ հայտարարության ստորագրումից առաջ։