https://arm.sputniknews.ru/20220412/arcakhi-drvoshy-pajqari-simvvoln-e-bun-pajqary-arajikajum-tesaneli-klini-mamijanjan-40795401.html
Արցախի դրոշը պայքարի սիմվոլն է, բուն պայքարը առաջիկայում տեսանելի կլինի. Մամիջանյան
Արցախի դրոշը պայքարի սիմվոլն է, բուն պայքարը առաջիկայում տեսանելի կլինի. Մամիջանյան
Sputnik Արմենիա
«Պատիվ ունեմ»–ի քարտուղարը վերահաստատեց Արցախ մեկնելու` ընդդիմության որոշումն ու տեղեկացրեց, որ Արցախում նախատեսվում են տարբեր հանդիպումներ, այդ թվում` Արցախի... 12.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-12T10:50+0400
2022-04-12T10:50+0400
2022-04-12T10:56+0400
հայկ մամիջանյան
աժ (ազգային ժողով)
ընդդիմություն
արցախ
«հայաստան» դաշինք
«պատիվ ունեմ» դաշինք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/02/39295224_0:52:1600:952_1920x0_80_0_0_54959f40311f9ae12d6fc685256e43e0.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Արցախի դրոշը դարձավ Հայաստանի արժանապատվությունը վերադարձնելու պայքարի սիմվոլ։ Այսօր ԱԺ դահլիճում Արցախի դրոշները տեղադրելուց ու նիստը լքելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։Արձագանքելով Արցախի դրոշը ՀՀ տարբեր համայնքներում տեղադրելու` ընդդիմության արշավի վերաբերյալ հնչող տարբեր քննադատություններին` Մամիջանյանը պատասխանեց, որ Արցախի դրոշը պայքարի սիմվոլն է և ոչ բուն պայքարը։ ՀՀ իշխանություններին էլ խորհուրդ տվեց մտածել` ինչ Հայաստան են կառուցել, որ հարց է` արդյոք կհաջողվի Արցախի դրոշը տեղադրել, թե ոչ։«Պատիվ ունեմ»–ի քարտուղարը վերահաստատեց Արցախ մեկնելու իրենց որոշումն ու տեղեկացրեց, որ Արցախում նախատեսվում են տարբեր հանդիպումներ, այդ թվում` Արցախի ԱԺ պատգամավորների հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/02/39295224_165:0:1588:1067_1920x0_80_0_0_cfb9b6543454be08872d555f6d8a909e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայկ մամիջանյան, աժ (ազգային ժողով), ընդդիմություն, արցախ, «հայաստան» դաշինք, «պատիվ ունեմ» դաշինք
հայկ մամիջանյան, աժ (ազգային ժողով), ընդդիմություն, արցախ, «հայաստան» դաշինք, «պատիվ ունեմ» դաշինք
Արցախի դրոշը պայքարի սիմվոլն է, բուն պայքարը առաջիկայում տեսանելի կլինի. Մամիջանյան
10:50 12.04.2022 (Թարմացված է: 10:56 12.04.2022) «Պատիվ ունեմ»–ի քարտուղարը վերահաստատեց Արցախ մեկնելու` ընդդիմության որոշումն ու տեղեկացրեց, որ Արցախում նախատեսվում են տարբեր հանդիպումներ, այդ թվում` Արցախի ԱԺ պատգամավորների հետ։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Արցախի դրոշը դարձավ Հայաստանի արժանապատվությունը վերադարձնելու պայքարի սիմվոլ։ Այսօր ԱԺ դահլիճում
Արցախի դրոշները տեղադրելուց ու նիստը լքելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
«Այն արդեն իսկ ծածանվում է Հայաստանի մարզկենտրոն մեծ քաղաքներում, փոքր քաղաքներում ու հիմա արդեն կծածանվի նաև ԱԺ դահլիճում։ Ես կարող եմ հասկանալ, որ այն խունտան, որը դեմ քվեարկեց, որ ՀՀ ԱԺ–ում լինի Արցախի հարցերով մշտական հանձնաժողով, պիտի որ նեղվի Արցախի դրոշի ներկայությունից»,– ասաց Մամիջանյանը։
Արձագանքելով Արցախի դրոշը ՀՀ տարբեր համայնքներում տեղադրելու` ընդդիմության արշավի վերաբերյալ հնչող տարբեր քննադատություններին` Մամիջանյանը պատասխանեց, որ Արցախի դրոշը պայքարի սիմվոլն է և ոչ բուն պայքարը։ ՀՀ իշխանություններին էլ խորհուրդ տվեց մտածել` ինչ Հայաստան են կառուցել, որ հարց է` արդյոք կհաջողվի Արցախի դրոշը տեղադրել, թե ոչ։
«Բնականաբար, պայքարը դրոշի շուրջ լինել չի կարող», – ասաց Մամիջանյանը` վստահեցնելով, որ պայքարի բոլոր կետերն առաջիկայում բոլորի համար տեսանելի կլինեն։
«Պատիվ ունեմ»–ի քարտուղարը վերահաստատեց Արցախ մեկնելու իրենց որոշումն ու տեղեկացրեց, որ Արցախում նախատեսվում են տարբեր հանդիպումներ, այդ թվում` Արցախի ԱԺ պատգամավորների հետ։