00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անվտանգության ոլորտում համագործակցությունը պետք է հարմարեցվի նոր իրավիճակին. Կոպիրկին

© Sputnik / Asatur YesayantsՍերգեյ Կոպիրկին
Սերգեյ Կոպիրկին - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2022
Սերգեյ Կոպիրկին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՌԴ դեսպանը նշել է նաև, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առևտրաներդրումային գործընկերը։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Որպես Հայաստանի առանցքային դաշնակից՝ Ռուսաստանը հետագայում ևս անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի Հանրապետության անվտանգության ամրապնդման գործում։ Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով ընդունելության ժամանակ ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, տեղեկանում ենք դեսպանության ֆեյսբուքյան էջից։
«Ավանդաբար մեր փոխհարաբերությունների համալիրում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում անվտանգության ոլորտը։ Այս ոլորտում համագործակցությունը ստատիկ չէ, այն զարգանում է, ընդ որում՝ այնպես, որպես մեր երկրների համապատասխան ներուժը առավելագույնս հարմարեցվի նոր իրողություններին ու մարտահրավերներին»,–ասել է Կոպիրկինը։
Նրա խոսքով` երկկողմ հարաբերությունների համատեքստում կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային խնդիրը:
Կոպիրկինը նշել է` Հարավային Կովկասում անվտանգության և կայունության կարևոր երաշխավորն այսօր ռուսական խաղաղապահ զորակազմն է, որը հաջողությամբ կատարում է իր առջև դրված խնդիրները: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա և առկա եռակողմ մեխանիզմների միջոցով, ըստ նրա, մեր երկրներն աշխատում են նախադրյալներ ստեղծել տարածաշրջանի խաղաղ զարգացման, նրա ներուժի իրացման, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համար:
«Ինչպես բազմակողմ ձևաչափերում, այնպես էլ ազգային կարգավիճակում Ռուսաստանը պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին»,–հավելել է Կոպիրկինը։
Պատրաստ ենք ինտեգրմանն այնքան, որքան դա կհամապատասխանի մեր երկրների շահերին. Կոպիրկին
Նրա խոսքով` այսօր ծայրահեղ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում մեծանում է ընդհանուր ինտեգրացիոն միավորումների ՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի դերը։ Այդ կառույցները, ըստ դեսպանի, իրենց դրսևորել են որպես հարթակներ, որոնք ենթակա չեն միջազգային քաղաքական կոնյունկտուրայի ազդեցությանը և անհրաժեշտ գործիքակազմ են տրամադրում անդամ պետությունների առաջընթաց զարգացման համար։
Կոպիրկինը նշել է նաև, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առևտրաներդրումային գործընկերը։ Նա գոհունակությամբ նշել է ապրանքաշրջանառության ցուցանիշի վերադարձը կայուն աճի հետագիծ՝ 2021 թ. արդյունքներով այն գերազանցել է մինչև համաճարակը գոյություն ունեցող ցուցանիշները և կազմել շուրջ 2,6 մլրդ դոլար:
Դեսպանն ասել է նաև, որ 30 տարիների ընթացքում 2 երկրների միջև համագործակցությունը առանձնացրել է ուժգին, վստահելի երկխոսությունը ամենաբարձր մակարդակով, որը տեսնում են և այսօր: Նա հիշեցրել է, որ երկրների առաջնորդները պարբերաբար շփվում են հեռախոսով, իսկ մոտ ապագայում հերթական հանդիպումը կանցկացնեն։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտնել էր` վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 19-ին Մոսկվա է մեկնելու։
Մարտի 10-ին կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը հայտնել էր` այս տարի լրանում է մի շարք երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 30-ամյակը։ Նրա խոսքով` հենց այս կապակցությամբ է ապրիլին նախատեսված իր այցը Ռուսաստանի Դաշնություն։
Լրահոս
0