https://arm.sputniknews.ru/20220412/aghvan-hovsepjani-dem-harucvats-qreakan-gortsi-nakhaqnnutjunn-avartvel-e-40813872.html
Աղվան Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
Աղվան Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
Sputnik Արմենիա
Աղվան Հովսեփյանի դեմ քրգործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: 12.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-12T16:37+0400
2022-04-12T16:37+0400
2022-04-12T16:38+0400
աղվան հովսեփյան
քրեական գործ
մեղադրանք
նախաքննություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1101/40/11014009_0:0:1476:830_1920x0_80_0_0_f7ded58c9fde5572c205fb0efd4b6837.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, տեղեկությունը հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։Հովսեփյանը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ չարաշահումների մեջ։ Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:Հավելենք, որ Հովսեփյանը կալանավորվել է դեռ 2021-ի սեպտեմբերին։Հիշեցնենք` Հատուկ քննչական ծառայությունը 2021 թվականի սեպտեմբերի 7–ին հայտնել էր, որ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու համար: Պարեկը կաշառք է վերցրել ու ձերբակալվել, գումար տվողը կալանավորվել է. մանրամասներՆա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: Ավելի ուշ ՀՔԾ–ն Հովսեփյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել։ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը):Հովսեփյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1101/40/11014009_77:0:1410:1000_1920x0_80_0_0_0a6bb1b2d715621b93325d3c9bfb2f1f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աղվան հովսեփյան, քրեական գործ, մեղադրանք, նախաքննություն
աղվան հովսեփյան, քրեական գործ, մեղադրանք, նախաքննություն
Աղվան Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
16:37 12.04.2022 (Թարմացված է: 16:38 12.04.2022) Աղվան Հովսեփյանի դեմ քրգործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, տեղեկությունը հայտնում է
Հակակոռուպցիոն կոմիտեն։
Հովսեփյանը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ չարաշահումների մեջ։ Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հավելենք, որ Հովսեփյանը կալանավորվել է դեռ 2021-ի սեպտեմբերին։
Հիշեցնենք` Հատուկ քննչական ծառայությունը 2021 թվականի
սեպտեմբերի 7–ին հայտնել էր, որ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու համար:
Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: Ավելի ուշ ՀՔԾ–ն Հովսեփյանին
կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել։
Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը):
Հովսեփյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։