https://arm.sputniknews.ru/20220411/mip-nerkajacucichnern-ajcelel-en-khramvortic-teghahanvats-yntaniqinerin-lusankarner-40774343.html
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Խրամորթից տեղահանված ընտանիքիներին. լուսանկարներ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Խրամորթից տեղահանված ընտանիքիներին. լուսանկարներ
Sputnik Արմենիա
Արցախի կառավարությունը Խրամորթից տեղահանվածներին սոցիալ-հոգեբանական աջակցություն կտրամադրի։ 11.04.2022, Sputnik Արմենիա
2022-04-11T16:35+0400
2022-04-11T16:35+0400
2022-04-11T16:45+0400
արցախ
խրամորթ
ընտանիք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0b/40772980_0:0:1600:901_1920x0_80_0_0_f303beb024318ef6bb66f67d341fbf6b.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Արցախի ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Խրամորթ համայնքից Այգեստան գյուղում ժամանակավոր բնակություն հաստատած տեղահանված ընտանիքներին։ Տեղեկությունը հրապարակվել է ՄԻՊ–ի ֆեյսբուքյան էջում։Այցի շրջանակում ՄԻՊ ներկայացուցիչներին են միացել նաև Արցախում գործող «Էմպատիա» հոգեկան առողջության կենտրոնի հոգեբանները։ՄԻՊ աշխատակազմը տեղահանվածներն իրազեկել է ստեղծված իրավիճակում կառավարության համապատասխան ծրագրերի մասին՝ ուղղված նրանց սոցիալ-հոգեբանական իրավիճակի մեղմացմանը։Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են խրամորթցիների խնդիրները, դրանք ներկայացնելու են պետական մարմիններին։Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից 5 պայմանագրային զինծառայող է վիրավորվել։Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:Իրավիճակի սրացման պատճառով Խրամորթից տարհանվել են երեխաներն ու կանայք։Մարտի 29-ին ադրբեջանցիները հեռացել են Փառուխից, ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց նրանք շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։Արցախի իշխանություններն ու խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանցիներին այդտեղից հեռացնելու նպատակով։
խրամորթ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0b/40772980_200:0:1401:901_1920x0_80_0_0_93d21150e118fc7455f716254c44a054.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, խրամորթ, ընտանիք
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Խրամորթից տեղահանված ընտանիքիներին. լուսանկարներ
16:35 11.04.2022 (Թարմացված է: 16:45 11.04.2022) Արցախի կառավարությունը Խրամորթից տեղահանվածներին սոցիալ-հոգեբանական աջակցություն կտրամադրի։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Արցախի ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Խրամորթ համայնքից Այգեստան գյուղում ժամանակավոր բնակություն հաստատած տեղահանված ընտանիքներին։ Տեղեկությունը հրապարակվել է
ՄԻՊ–ի ֆեյսբուքյան էջում։
Այցի շրջանակում ՄԻՊ ներկայացուցիչներին են միացել նաև Արցախում գործող «Էմպատիա» հոգեկան առողջության կենտրոնի հոգեբանները։
ՄԻՊ աշխատակազմը տեղահանվածներն իրազեկել է ստեղծված իրավիճակում կառավարության համապատասխան ծրագրերի մասին՝ ուղղված նրանց սոցիալ-հոգեբանական իրավիճակի մեղմացմանը։
Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են խրամորթցիների խնդիրները, դրանք ներկայացնելու են պետական մարմիններին։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ
խախտել էին շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից 5 պայմանագրային զինծառայող է վիրավորվել։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից
զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող,
վիրավորները 14-ն են:Իրավիճակի սրացման պատճառով Խրամորթից տարհանվել են երեխաներն ու կանայք։
Մարտի 29-ին ադրբեջանցիները հեռացել են Փառուխից, ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց նրանք շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։
Արցախի իշխանություններն ու խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանցիներին այդտեղից հեռացնելու նպատակով։